Etiketler

Պատմության ուսումնասիրության գործում կարևոր նպաստ. Չեթինօղլուի գրախոսականը Արսեն Յարմանի «1878» գրքին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք պատմաբան Սաիթ Չեթինօղլուն գրախոսական է գրել Արսեն Յարմանի կողմից հրատարակված «Բալու­Հարփութ (խմբ.­Խարբերդ). 1878» երկհատորյակի համար, որում ներկայացվում է ռուս­թուրքական պատերազմին հաջորդող շրջանում Օսմանյան կայսրության գլխավորապես արևելյան շրջաններում բնակվող հայության և այլազգիների վիճակը:«Արմենպրես»­ը ներկայացնում է Չեթինօղլուի գրախոսականն ամբողջությամբ:

***
Արսեն Յարմանի վերջին ընդարձակ աշխատությունը վերաբերում է այն բարեփոխումներին, որոնք պետք է կատարվեին ռուս­թուրքական
պատերազմից հետո կնքված Բեռլինի համաձայնագրի 61­րդ հոդվածի համաձայն: Խոշորացույցի տակ են առնվել հայաբնակ գավառներում
կացությունը ճշտելու նպատակով օսմանյան իշխանության թույլտվությամբ ուղարկված հոգևորականներ Գարեգին Սրվանձտյանցի և
Մինասյանի, նույն թվականին նման առաքելությամբ Բալու ուղարկված և այնտեղ երկու տարի ուսումնասիրություններ կատարած Պողոս Ծ.
Վրդ. Նաթանյանի տեղեկագիրների հիման վրա ռուս­թուրքական պատերազմից հետո կայսրության այս շրջանում բնակվող հայերի վիճակը:
Տարբեր պատմաբաններ քննարկել են ռուս­թուքական պատերազմը, սակայն առաջին անգամ է, որ Օսմանյան կայսրության համար բախտորոշ
ժամանակաշրջանն այսքան ընդարձակ ուսումնասիրության է առնվում: Կարող ենք ասել, որ Յարմանը կարևոր նպաստ է բերում պատմությանը:
Վերոնշյալ հոգևորականների տեղեկագիրներին կից կան նաև այլ տեղեկագրեր ու վավերաթղթեր:
Յարմանի աշխատանքի առաջին հատորը, որը կրում է «Փնտրելով ազատությունը» վերնագիրը, կարելի է ընթերցել որպես ընդարձակ
պատմական գործ: Ուսումնասիրությունը քննարկում է 1877­1878 թթ. ռուս­թուրքական պատերազմից հետո Օսմանյան կայսրության ապրած
բեկումն ու վերցված նոր ուղղությունը` նկատի ունենալով այդ շրջանի գործոնները: Յարմանը հոգևորական հեղինակների հրատարակած
տեղեկագրերը համեմատում է նույն ժամանակաշրջանում գրված այլ տեղեկագրերի հետ` այդպիսով ներկայացնելով կայսրությունում
հետպատերազմյա վիճակի մասին ընդարձակ ուսումնասիրություն:

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ 1878 թվականը բախտորոշ էր կայսրության համար, արևմտահայերի հետ նկատի է առնված նաև
Ցարական կայսրության հայերի, պարսկահայերի, մահմեդականացված հայերի, թուրքերի, կելտանիների, նեստորականների, հայացած
հույների, հունացած հայերի, հայերեն խոսող մահմեդականների, լազերի, համշենցիների, հույների, քրդախոս հայերի, զազաերեն խոսող հայերի,
ասորիների, եզդիների, հրեաների, բոշաների, պարսիկների, չերքեզների, արևապաշտների, ալևիների և բազմիաթիվ այլ ժողոբուրդների
պատմությունը: Քննարկվում է մոլաների, մելիքների, ցեղախմբերի, բեյերի, աղաների, հրոսկախմբերի, քահանաների, հոգևորականների մասին
հարցեր: Ընթերցողը գրքում կտեսնի իրեն անծանոթ պատմություն: Թուրքերը, քրդերն ու չերքեզներն իրենց պատմությունը կդիտարկեն
բոլորովին այլ տեսանկյունից:

1878 թվականը ոչ միայն բեկումնային կետ էր կայսրության համար, այլև սկզբնական տարեթիվը սկսվող նոր ուղղության: Սկսվում էր համիդյան
շրջանը` ուղղություն, որը վերջանալու էր կայսրության փլուզմամբ: Այս տարեթիվը շրջադարձային էր նաև կայսրության արևելքում բնակվող
հայերի, քրդերի և ռուս­թուրքական պատերազմից հետո այստեղ հաստատված չերքեզների համար: Արսեն Յարմանն այդ օրերի իրադրությունը
ներկայացրել է բոլոր պատմական գործոնները հաշվի առնելով: Կարելի է ասել, որ թերևս առաջին անգամ այդ շրջանի բնակչության
հարաբերություններն առնվել են խոշորացույցի տակ: Ուշագրավ է նաև, որ ուսումնասիրվել են ոչ միայն տեղական գործոնները, այլև դրսի
դերակատարները, որոնց շարքում են Անգլիան և Ցարական կայսրությունը: Այս տերություններն իրենց քաղաքական նախընտրություններից
ելնելով մեծապես ազդել են Օսմանյան կայսրության ժողովուրդների ճակատագրի վրա: Ուսումնասիրության մեջ հատուկ ուշադրություն է
դարձված տվյալ աշխարագրական տարածքին` կայսրության արևելյան շրջանին, որտեղ պատերազմի ազդեցությունը զգալի էր: 1071
թվականից հետո այս շրջանի բնիկ ժողովուրդներին ավելանում են նոր դերակատարներ` չերքեզները: Տարածաշրջանի բնակչությունը
պատերազմից առաջ և հետո ենթարկվում է մեծ փոփոխությունների: Բազմակողմանի են ինչպես Արսեն Յարմանի ուսումնասիրությունը,
այնպես էլ հոգևորականների տեղեկագրերը: Յարմանն աշխատությունում կարևորում է թե' հոգևորականների կողմից արված, թե' պաշտոնական
տեղեկագրերը, որոնք օգնում են ճանաչել տվյալ ժամանակաշրջանը: «Նաթանյանի և մյուս հոգևորականների տեղեկագրերը միայն հայ
հասարակությանը չէին վերաբերում, դրանք գծել էին իրեն ուսումնասիրած շրջանի ազգային և մշակութային քարտեզը: Ելնելով այս կետից`
մենք բացի հայ հավաքականության պատմական իրադրությունից մանրամասն քննության ենթարկեցինք կայսրության բեկանման կետը
հանդիսացող 1878 թվականին նախորդող և հաջորդող շրջանը: Այստեղ ընթերցողների ուշադրությանը կցանկանամ հանձել մեկ դիտարկում.
Նաթանյան վարդապետի և մյուս հոգևորականների տեղեկագիրներին զուգընթաց ուսումնասիրվել և ներկայացվել են նաև պաշտոնական
զեկուցումները, որոնք արվել էին սուլթանի թույլտվությամբ: Տեղեկագիրների նյութերը հայթայթված են հետևյալ վարչական շրջաններից`
Տրապիզոն, Սեբաստիա, Վան, Դիարբեքիր, Անկարա և Իզմիթ»,­ նշում է Յարմանն իր աշխատության մեջ:

Ուսումնասիրության մեջ մանրամասնորեն ներկայացվում է, թե ինչպես 1878 թվականից սուլթանը սկսում է գործի դնել միայն
մահմեդականների շրջանում համագործակցությունը զարգացնելու գաղափարը: Քրիստոնյաներն աստիճանաբար սկսում են դուրս մղվել կարևոր
գործընթացներից: Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը սկսում է պաշտոնական ազգայնականության քաղաքականություն: Համիդյան շրջանի
«միության» և «փրկության» գաղափարներում հիմնական շեշտը դրված էր մահմեդական այն հատվածին սփոփելու վրա, որը վրդովված էր
թանզիմաթյան բարեփոխումների ժամանակաշրջանում հռչակված մուսուլմանների և քրիստոնյաների հավասարության օրենքից:
Ինքը` Աբդուլ Համիդը, ուսումնասիրության ժամանակաշրջանը համարում է «քրիստոնյա աշխարհի թշնամական ոտնձգության շրջան»: Ըստ
սուլթանի` բոլորը ցանկանում են բաժանել և կոտորակել: Սուլթանի հոգեվիճակը ցայտուն արտահայտված է նրա հետևյալ խոսքում.
«Հունաստանի և Ռումինիայի անջատվելով` Եվրոպան կտրել է թուրքական պետության ոտքերը: Բուլղարիայի, Սերբիայի և Եգիպտոսի
կարուստով` կտրվել են մեր ձեռքերը: Իսկ հիմա հայերի մասին պնդումներով Եվրոպան ցանկանում է մոտենալ մեզ համար կենսական
նշանակություն ունեցող գործարաններին, արմատախիլ անել մեր փորոտիքը, ինչը կնշանակի լիակատար կործանման սկիզբ, որի դեմ
պարտավոր ենք պայքարել մեր ողջ կարողությունների չափով»: Կարող ենք ասել, որ այս խոսքերը զուգընթաց են երիտթուրքերի շրջանում
հայերի նկատմամբ իրականացված քաղաքականությանը, դա ցույց է տալիս, որ նրանց համար Հայկական հարցի լուծման համար այլ
տարբերակ չկա:

Արսեն Յարմանը Նաթանյանի, Սրվանձտյանի և Մինասյանի գործերը երևան հանելուց զատ լցնում է համիդյան շրջանի սկզբի, ներքին և
արտաքին բոլոր գործոնների վերաբերյալ եղած դատարկությունը: Նրա գործը հատկապես ճոխացված է շուրջ 300 լուսանկարներով և
փաստաթղթերով: Այս կերպ ուշադրություն է դարձվում նրանց ունեցած դերակատարությանը տվյալ աշխարհագրությունում հայերին
վերացնելու գործում: Այս կապակցությամբ շնորհավորում ենք Արսեն Յարմանին տարբեր տեսակետներից պատմությանը բերած կարևոր
նպաստի համար



Hiç yorum yok:

Yorum Gönder