Etiketler

Ermeni halk ozanı Baruyr Sevag'ın 93.doğum günü nedeniyle

(24 Ocak 1924- 17 Haziran 1971). 20.y.y en büyük ermeni halk ozanlarından sayılan Baruyr  Ghazaryan-Sevag, 24 Ocak 1924 tarihinde Ermenistan'ın Zangedun köyünda doğdu.İlk eğitimini  doğduğu köyün ilk okulunda alan Baruyr Ghazaryan(Sevag), daha sonraları ,gençlik yıllarında ,başkent Erivan'a taşındı. Erivan Devlet Üniversitesinde Edebiyat Fakültesi Filoloji bölümünde yüksek öğrenime başlayan Baruyr Ghazaryan -Sevag ,1945 yılında Fakülteden mezun oldu ve Sosyal Bilimler Akademisinde yüksek lisans çalışmalarına başladı. 1951 yılında Moskova'nın ünlü Gorky Üniversitesinin Edebiyat Fakültesinde, Dünya Edebiyati konusunda  araştırmalarına başladı  ve 1957-1959 yıllarında Edebiyat dalında cevirmen Profesör olarak çalıştı .

Batı Ermenice Edebiyat dünyasının unutulmaz tabib şairi ve 1915 kurbanı Dr.Rupen Sevag'tan esinlenen Baruyr Ghazaryan, tabib şair Dr.Rupen Sevag'ın anısına ithafen ,şiirlerinde Baruyr Ghazaryan imzasını kullanmayarak Baruyr Sevag adını kullandı.
Baruyr Sevag ,1960 yılında Erivan'a döndü ve edebiyat,bilim ve kamusal alanlarda faal olmaya  başladı,1966-1971 yıllarında Ermenistan Yazarlar Birliği Yönetim kurulu sekreteri olarak görev yaptı,1967 yılında Filoloji doktoru oldu.
17 Haziran 1971 yılında geçirdiği bir trafik kazasında hayatını kaybetti,ancak halk,rejim muhalifi olan Sevag'ın Sovyetler sistemindeki yolsuzluklara yönelik daha önce dile getirdiği sert eleştirler nedeniyle kazada değil,Sovyetler tarafından öldürüldüğüne inandı.
Erivan'da onun anısına ithaf edilen müze bulunmaktadır.
Baruyr Sevag'ın eserlerinin birçoğu kitaplarda toplanmıştır, bunlardan  bazıları ''Anmaherı Hramayum Yen''(Ölümsüzlerin Siparşi)-1948, ''Anhaşd Mıdermutyun''(Tavizsiz Yakınlık)-1953, ''Sıro Canabarı''(Sevgi Yolu)-1957, ''Anlıreli Zankagadunı'' (Susmayan Çan Kulesi)-1959, ''Mart'ı Apin Meç''(Avuçtaki Adam)-1963, ''Sayat Nova''(Sayat Nova)-1969, ''Yeğhitsi Luys''(İşık Olsun)-1969 kitaplarından birkaçıdır.
Ayrıca ,şairin birçok yabancı dilleri çevrilmiş tanınmış sayısız eserleri vardır , ''Annenin Elleri'' (Mor Tserkerı), ''Uykusuzluk '' (Ankınutyun) ,''Biz Azız,Ama,Bize Ermeni Derler'' (Menk Kiç Yenk,Sagayn, Mezi Hay Yen Asum'' , ''Mehraba''(Parew) ,''Dürüstçe''(Angeğhtz Asadz),''Yerebuni-Erivan'' (Yerepuni-Yerevan),'' Modern Dua'' (Nor Orya Ağhotk),''Benim Ermeni Milletim''(İm Hay Joğhovurtı) ,''Dünya,Dünya'' (Aşkarh,Aşkarh) bunlardan  birkaçıdır.
Dr.med.Sarkis Adam 



ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿԻ ԾՆՆԴԵԱՆ
93 ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ:
(24 Յունուար 1924 - 17 Հունիս 1971)



Պարոյր Ղազարեան-Սեւակ ծնած է, 24 Յունուար 1924 թուկանին Արարատեան մարզի Զանգակատուն գիւղի մէջ:Նախնական կրթութեան սկսել է հինգ տարեկանին իր ծննդավայրի դպրոցի մէջ, իսկ տասնըմէկ տարեկանին սկսել է գրիչ շարժել:1940 թուականին կը սկսի բարձրագոյն ուսումի , Երեւանի Պետական Համալսարանի Բանախօսական Ֆաքիւլթէթի Հայերէնի բաժնի մէջ: Իր ուսանողութեան շրջանին , անոր բանաստեղծութիւնները գրական ամսագիրի մէջ հրատարակուիլ կ'սկսի: 1970 թուականին կ'ստանայ բանասիրական գիտութիւններու Տօքթօրի կոչումը:
1963-1971թուականներու միջեւ կ'աշխատի Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադիմեայի  Մանուկ Աբեղեան գրականութեան ինսդիւտի մէջ, որպէս աւագ գիտաշխատող: 1966 թուականին կ'ընտրուի Հայաստանի Գրողներու Միութեան Վարչութեան քարտուղար:
Պարոյր Ղազարեան, Սեւակ կեղծանունը կ'օգտագործէ իր առաջին բանաստեղծութիւնին հրատարակութիւնէն ի վեր, ի յիշատակ բանաստեղծ բժիշկ Ռուբէն Սեւակի յիշատակին , որն Մեծ Եղեռնի զոհ դարձած էր:
17 Հունիս 1971 թուականին Պարոյր Ղազարեան-Սեւակ արկածամահ կ'ըլլայ երթեւեկի արկածի մը հետեւանքով ու կը թաղուի իր ծննդավայրի գերեզմանի մէջ:
Պարոյր Ղազարեան-Սեւակ , համայնավար վարչութեան համակարգի դէմ ուժեղ քննադատներէն մին էր, հետեւաբար , այս պատճառաւ ալ շատ մը հայեր կը հաւատան որ,Պարոյր Սեւակ ոչ թէ երթեւեկի հետեւանքով արկածամահ եղած է,այլ Սովետական գաղտնի ոստիկանութեան կողմէ սպանուած է:
Պարոյր Սեւակ եղած է , այն բանաստեղծը որ,արժանի է ''Ամենահայոց  Բանաստեղծ" ի կոչումին, որովհետեւ ան իր հայրենակիցներուն եւ սփիւռքահայերուն կեանքին ու տառապանքին հանդէպ անտարբեր չմնաց: Անոր գլուխ գործոցը "Անլռելի Զանգակատունը" նուիրուած է ,Կոմիտաս Վարդապետի կեանքի ընդմէջէն Հայ ժողովուրդի ողբերգութեան  ու մարտիրոսութեան:
"Անլռելի Զանգակատունը" բաժնուած է, շատ մը գլուխներու ,որոնցմէ իւրաքանչիւրը  իր   հերթին ղողանջներէն կազմուած է, ''Ղողանջ Աւետիսի"," Ղողանջ Որբութեան","Ղողանջ Ցնծութեան","Ղողանջ Յուսոյ","Ղողանջ Ներման","Ղողանջ Արթունութեան","Ղողանջ Հսկման","Ղողանջ Մեղսական", ''Ղողանջ Յայտնութեան" վերնագիրներով :
Պարոյր Սեւակի  ստեղծագործութիւնները  հաւաքուած են գիրքերու մէջ , որոնցմէ մի քանիները  են, "Անմահերը Հրամայում Են"(1948),"Անհաշտ Մտերմութիւն"(1953),''Սիրոյ Ճանապարը"(1957),'' Անլռելի Զանգակատունը"(1959),''Մարդը Ափին Մէջ"(1963),''Սայաթ Նովա"(1969),''Եղիցի Լոյս"(1969):
 Պարոյր Սեւակ  ունի  բազմաթիւ բանաստեղծութիւններ որոնցմէ ," Մօր Ձեռքերը"," Անքնութիւն","Մենք Քիչ Ենք,Սակայն  Մեզ Հայ Են  Ասում", " Բարեւ", " Անկեղծ Ասած","Երեբունի-Երեւան", Նոր Օրեայ Աղօթք","Իմ Հայ Ժողովուրդը", "Աշխարհ Աշխարհ" եւլն. Սեւակի  յայտնի  բանաստեղծութիւններէն մի քանիներն են


Տօքթ.Սարգիս Ատամ.
(Ակ:Հայաստան Ազատ հանրագիտարան )

ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ
- ՊԱՐՈՅՐ  ՂԱԶԱՐԵԱՆ-ՍԵՒԱԿ

ՂՈՂԱՆՋ ՈՐԲՈՒԹՅԱՆ
Իր ժողովրդի զավակն իսկական՝
Ժողովրդի պես ինքն էլ որբ մնաց,
Նա նույնիսկ չկար և մի տարեկան,
Երբ...մայրը գնաց:
Ա՛խ, եթե գնաց՝
Նրա լույս հոգին թող որ համբառնա,
Արժանի դառնա
Իր հավատացած երկնային գահին,
Բայց ինչո՞ւ գնաց Հայոց Թագուհին:
Մնար
Ու ծիծ տար
Իր Սողոմոնին-մեր Կոմիտասին,
Մնար
Ու հոգար
Մեր մինուճարի՜-իր որդու մասին:
Մնար ու նրան մայրություն աներ,
Հուսահատության, տրտմության պահին
Նրա ճակատի ամպերը վաներ,
Նախ՝ նրա ոտի
Ու հետո՝ սրտի
Փշերը հաներ:
Մնար, որ հետո,
Շա՜տ ու շա՜տ հետո,
Երբ որդին քայլեց մութ արահետով,
Որ անդարձ եղավ ու եղավ անել,
Թերևս նա իր մայրական սրտով
Իր մինուճարի ու մեր հանճարի
Սև ցավը տաներ...
Մնար,
Որ նրան մի ողջ ժողովուրդ
«Մեծ Մա՜յր» անվաներ,
«Վեհամա՜յր» կոչեր.
Մի ողջ ժողովուրդ սուրբ ձեռքը նրա
Իր բերնին տաներ,
Փեշերը պաչեր...
Մնա՛ր... Չմնա՜ց:
Գեթ հայրը մնար...
Բայց նա էլ գնաց,
Երբ որդին չկար տասը տարեկան,
Իր ժողովրդի զավակն իսկական՝
Ժողովրդի պես նա որբուկ մնաց:
Նա մնաց անտուն, մնաց բնավեր...
-Տո լա՜ճ տնավեր...
Եղավ անդադար, եղավ բնավեր,
-Տո լա՜ճ տնավեր...
Գրկանոց հասակ, վիրավոր սրտիկ,
Աչքերում՝ արցունք, ճակատին՝ քրտինք,
Աշնան պաղ քամուն ու ձմռան ցրտին
Որբուկն ո՞ւր մնա, որբուկն ո՞ւր գնա.
Որտե՞ղ տաքանա, ո՞ւմ թոնրան շրթին.
-Տո լա՛ճ տնավեր...
Որբուկի սիրտը՝ ապակի փշուր,
Ա՜խ դրսից կարմիր-ներսից փուշ մասուր.
Որբը՝ մոլոր գառ, աշխարքը՝ մսուր,-
Ո՞վ նայի վրան կամ ո՞վ տա նրան
Մի պատառ ժպիտ, շոյանք մի փշուր,
-Տո լա՜ճ տնավեր...
Դռնեդուռ երգեց-ձայնը՝ կլկլան,
Բերանն էր կերգեր, իսկ աչքը կուլար,
Դունչիկից կելներ ծխի տաք քուլան,
Սրտիկն էր էրվում, որտիկ սևավո՜ր,
Ցավերն էին փուքս, անձիկն էր քուրան...
-Տո լա՛ճ տնավեր...
Երկու ձիգ տարի նա այսպես պիտի
Ման գա երգելով ու շուրջը դիտի
Մի հացի հույսով կամ մի հավկիթի,
Միտքը՝ հազար տեղ, աչքը՝ մի կետի...
Սկիզբըդ խոց էր, վերջըդ՝ ո՞վ գիտի...
-Տո լա՛ճ տնավեր...

__._,_.___

Hiç yorum yok:

Yorum Gönder