Թուրքական բանակը
օգնել է Սիրիայի ահաբեկիչներին հայաշատ Քեսաբ քաղաքի վրա մարտի 21-ին կատարած հարձակման
ժամանակ: Այս մասին պնդումը հաստատվում է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար
ալ Ջաֆարիի' ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության Խորհրդի ղեկավարին ուղարկած
երկու նամակներով, որոնցում նա կրկին մեղադրել է Թուրքիայի կառավարությանը «Ալ Քաիդա»
ահաբեկչական կազմակերպության հետ կապված խմբավորումներին աջակցելու մեջ:
«Ահաբեկչական
«Ջաբհաթ Ալ Նուսրա» եւ «Իսլամի բանակ» խմբավորումները մարտի 21-ին Թուրքիայի տարածքից
ներթափանցել են Սիրիա եւ հարձակվել Քեսաբ քաղաքի վրա: Թուրքիայի բանակն օժանդակել է
հարձակումներին եւ լոգիստիկ ու ռազմական օգնություն ցուցաբերել ահաբեկիչներին», - նամակում
նշել է Ջաֆարին:
Ջաֆարին նամակում
ընդգծել է, որ նման քայլերով Թուրքիան աջակցում է ահաբեկչությանը տարածաշրջանում, ինչով
խախտում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի բանաձեւերը եւ երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները:
«Թուրքիայի իշխանությունները
թույլատրում են հազարավոր ծայրահեղականներին, վարձկաններին եւ ահաբեկիչներին իր տարածքով
թափանցել Սիրիա: Նրանք ահաբեկիչներին ապահովում են փողով, զենքով, ինչով խախտում են
հակաահաբեկչության մասին միջազգային համաձայնագրերը եւ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը»,- ասվում
է նամակում:
Նամակում Ջաֆարին
կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ երկրներին դատապարտել Անկարայի այդ գործողությունները եւ Թուրքիայի
ներգրավվածությունը Սիրիայում ընթացող ներքին հակամարտությանը:
Սիրիական ԶԼՄ-ները
հայտնել են, որ մարտի 21-ի առավոտյան մոտ ժամը 5-ին Սիրիայում գործող մի քանի ահաբեկչական
իսլամիստական խմբավորումներ, թուրքական բանակի աջակցությամբ, հարձակվել են Թուրքիայի
հետ սահմանին գտնվող Քեսաբ քաղաքի վրա, որի բնակչության մեծամասնությունը հայեր եւ
ալեւիներ են: Սիրիայի բանակին հաջողվել է հետ մղել հարձակումները: Նախնական տվյալներով
11 մարդ զոհվել, 23-ն էլ վիրավորվել են: Նշվում է, որ զոհվածների մեջ հայեր չկան:
http://topnews.mediamall.am/?id=72628
Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.