Հնազանդեցումը, հարաճնշումը և
տեղահանությունը 19-րդ
և 20-րդ
դարերի հիմնական
գաղութատիրական քաղաքականությունն է
եղել ու
բոլոր աշխարհամասերում իր
ազդեցությունն է
ունեցել:
Իսկ գաղութատիրության վերջին
շրջանը հանդիսացող
կայսերապաշտության (իմպերիալիզմ)
դարում այս
քաղաքականությունն իր
ամենածայրահեղ կետին՝
ցեղասպանության է
հասել:
Հրեաների դեմ թշնամություն
նշանակող հակասեմիտիզմը, դժբախտաբար,
Եվրոպայում է
արմատավորվել: Եվ
ի հակազդեցություն սրան՝
սիոնիզմը ևս
այս աշխարհամասում է
ծիլ տվել:
Այսօր Եվրոպայում
ցեղապաշտության (ռասիզմ)
և օտարատյացության նորից
ի հայտ
գալը մտահոգություն է
պատճառում: Ցավոք,
նույնպիսի միտումներ
մեր երկրում
ևս երևում
են:
Երբ եվրոպական ազգայնականությունը (նացիոնալիզմ),
ազգային միասնական
պետության մոդելը
20-րդ դարում,
իբրև մոդել,
աշխարհի տարբեր
մասերում ընդունելություն էին
գտնում, եվրոպական
երկրներում ևս,
20-րդ դարի
առաջին կեսին,
ձուլման, արտաքսման
և կոտորածների
քաղաքականությունն էր
իրականացվում, մյուս
կողմից՝ սկզբնավորված
բաժանարար կռիվներով
ու իրարահաջորդ
երկու աշխարհամարտերով համայն
աշխարհն ու
մարդկությունը հայտնվեցին
վերացման վտանգի
դեմ հանդիման:
Բազմազգ կայսրությունների՝ հնազանդեցման,
հարաճնշման և
տեղահանության ավանդական
քաղաքականությունը 20-րդ
դարում ևս
[ինչպես Բոսնիան
ու Ռուանդան]
ցեղասպանությունների դրսևորման
պատճառ է
դարձել:
20-րդ դարը
Նամիբիայի ժողովրդի
նկատմամբ գերմանական
կայսերապաշտության իրագործած
ցեղասպանությամբ է
սկսվել: Մյուս
կողմից՝ ցարական
Ռուսաստանի սանձազերծած՝
հրեա ժողովրդի
ջարդերը (պոգրոմ)
այս դարում
էլ են
շարունակվել: Ցարական
Ռուսաստանը, Օսմանյան
Կայսրության հետ
համաձայնության գալով,
չերքեզ ժողովրդի՝
ցեղասպանության վերածվող
էթնիկ զտում
և բռնի
տեղահանություն է
նաև իրականացրել:
Օսմանյան պետության՝ բալկանյան
ազգերին տված
պատասխանն էլ,
ինչպես Սաքըզ
կղզու և
բուլղարական ապստամբության պարագայում,
նույն զանգվածային
կոտորածներն են
եղել:
Իսկ բալկանյան, մեծ
թե փոքր,
ազգային պետությունների քաղաքականությունն էլ,
ճնշումների միջոցով
մուսուլման բնակչությանը Բալկաններից
բռնի արտագաղթի
ենթարկելով, էթնիկ
և կրոնական
զտումների իրականացումն
է եղել:
Եվրոպական աշխարհամասը, հրեաներից
բացի, վկա
է եղել
նաև բողոքականների հանդեպ
տեղի ունեցող
կոտորածների՝ ինչպես,
օրինակ, 15-րդ դարում
Ֆրանսիայում բարդուղիմեոսյան գիշերվա
նախճիրը: Իսկ
16-րդ դարը
վկայել է
Անատոլիայում ապրող
ալևի բնակչության
դեմ իրագործված
զանգվածային կոտորածների
մասին:
Ցարական Ռուսաստանի՝ հրեա
ժողովրդի դեմ
իրագործած ջարդերը,
աբդուլհամիդյան շրջանում
նպաստեցին, կազակական
գնդերի օրինակի
պատճենմամբ, «Համիդիեե
գնդերի ստեղծմանը,
որոնք 1895-1896 թթ. գործադրվեցին
հայ բնակչության
դեմ:
Ցավոք, Եվրոպայից դուրս
ազգային պետությունների ստեղծումն
էլ, տարբեր
մակարդակներում գտնվելով
հանդերձ, այս
երեք հանգամանքների վրա
է հիմնված
եղել:
Կայսերապաշտական հիմքով Առաջին
աշխարհամարտը Անատոլիայի
տարածաշրջանի տեղաբնիկ
ժողովուրդների [Հույներ,
Հայեր, Ասորիներ]՝ իրենց
բնօրրանից զրկվելու
հնարավորությանը հանգեցրեց:
Այս քաղաքականությունը շարունակվեց
1938 թ. Դերսիմի ցեղասպանությամբ:
1915 թ. ցեղասպանության 100-ամյակի
շեմին ուրացման
քաղաքականության դրսևորումները դեռևս
շարունակվում են,
և սա
արտացոլում է
«եթե պետք
լինի, կրկին
կանենքե մտայնությունը:
Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի
պարտությունը առաջին
անգամ մարդկությանը
«ցեղասպանությանե իրողությանն
առերեսվելու հնարավորությունն ընձեռեց
և միջազգային
իրավունքում դրա,
որքան էլ
անբավարար, հիմքերն
ստեղծեց:
Նացիստների բռնակարգի հետ
գործակցող Ֆրանսիայի
Վիշիի վարչակարգի
պարագան իր
շարունակությունը գտավ
գաղութատիրության՝ Ալժիրում
և Վիետնամում
իրագործած զանգվածային
կոտորածներով:
Եվ նորից սեղանի
վրա վերաձևվող
քարտեզներով միլիոնավոր
մարդիկ զրկվեցին
իրենց տնից-տեղից-հայրենիքից:
Եվրոպայի հետ
մեկտեղ մարդկային
ողբերգություններ են
ապրվել Պաղեստինում,
Հնդկաստանում և
Կիպրոսում:
Մյուս կողմից՝ 1940-ականներին, ցարական
Ռուսաստանի՝ բռնագաղթերի
և տեղահանությունների քաղաքականությանը վերադարձի
զոհը դառնալով,
Ղրիմի, թաթար,
կովկասյան և
քուրդ ժողովուրդները արտաքսվեցին
հայրենի վայրերից:
Դերսիմի ցեղասպանության կապակցությամբ սկսված՝
ներողություն հայցելուն
վերաբերող վեճերը,
այսօր, մեր
երկրի՝ իր
պատմությանն առերեսվելու
տեսանկյունից կարևոր
հնարավորություն են
ստեղծում:
Սակայն Թուրքիան, իր
պատմությանն առերեսվելիս,
չպետք է
ընտրովի կեցվածք
դրսևորի, հատվածային
վեճերի ու
ներողությունների եզակի
օրինակներով չկարծի,
թե այս
էջը փակված
է:
Եթե նույնիսկ մեկը
մյուսին հաջորդող
ձևական և
սահմանափակ ներողություններ էլ
լինեն, էթիկայի
առումով դրանց
որևէ իմաստը
չի մնալու,
և իբրև
սրբություն նկատվելիք
«ներողությունե հասկացությունը իր
բարոյական բովանդակությունը կորցնելու
է:
Այո՛, Թուրքիան պարտավոր
է իր
պատմությանն առերեսվել:
Սա զոհերի
առաջ անհրաժեշտ
բարոյականության պարտադրանք
չէ սոսկ,
այլ միաժամանակ
մեր հասարակության ինքնամաքրման
և ինքնաառողջացման հանձնառություն՝ «եթե
չլինի, չի
լինիե պայմանով:
Այս հասարակությանը շատ
ստեր ասվեցին:
Այս հասարակությանը բազմիցս
«հանցանքիե դրդեցին:
Հասան հանցագործներին «հերոսե,
իսկ զոհերին
«հանցագործե հայտարարելուն:
«Ուժեղե և
«արդարե հասարակություն դառնալու
ճանապարհը մաքրվելու
միջով է
անցնում: Այս
ինքնամաքրումը միևնույն
ժամանակ կապահովի
հասարակության ստեղծած
հաստատությունների մաքրումը
ևս: Եվ
դրա՝ բարոյական
հիմք ստանալը
նաև...
Թուրքիայում ժամանակակից «զտմանե
մեխանիզմների ներդրման,
մի տեսակ
«հասարակության ճարտարագիտությանե սկզբնավորման
թվականը գերմանական
ռազմամոլության (միլիտարիզմ)
աջակցությամբ կատարված
1915-ի ցեղասպանությունն է:
Նախընթաց օրինակներ ունենալով
հանդերձ՝ այս
տարեթիվը պատմական
մի թվագրություն
է, և
սրանից հետո
տեղի ունեցած
նման իրագործումներն էլ
1915-ին սկսվածի կամ
սկզբնավորված ընթացքի
ընդամենը շարունակությունն են:
Այս պատճառով, հենց
1915-ը որպես հիմք
ընդունող արմատական
«ներողություննե է,
որ կանխելու
է, ինչպես
բազմաթիվ կարևոր
հասկացությունների պարագայում,
տվյալ հասկացության
իմաստազրկումը և
դրա հետ
մեկտեղ առաջն
առնելու բուն
ներողության մի
տեսակ արժեզրկման:
Վերին աստիճանի հասարակ
բան է՝
«Օսմանյան Պետության
ամենակարևոր ժառանգորդը
հանդիսացող Թուրքիայի
Հանրապետությունը 1915 թ. ցեղասպանության և
դրան հետևող
զանգվածային կորուստների
պատճառ հանդիսացած
«հնազանդեցման, հարաճնշման
և տեղահանությանե ու
ձուլման քաղաքականությունների համար
ներողություն է
խնդրումե պետք
է ասվի:
Էթիկայի պահանջով՝ սրա
իրականացման վայրը
ուրիշ երկրների
խորհրդարանները չէ,
այլ Թուրքիայի
Հանրապետության խորհրդարանը
պետք է
լինի: Սա
մեզ չի
նսեմացնելու, ընդհակառակը՝
պատվարժան և
զորեղ է
դարձնելու:
Սա կապահովի Անատոլիայի՝
իբրև սփյուռքի
նսեմացվող յուր
զավակներին սեփական
գրկում սեղմելու
հնարավորությունը: Եվ
ահա այդժամ,
ինչպես Մարտին
Լյութեր Քինգն
է ասում,
«բոլորս ենք
շահելու և
պիտի կարողանանք
ձեռք ձեռքի
տված քայլելե:
«Այլևս երբե՛քե
ասելը բերելու
է միջազգային
հանրության մեջ
Թուրքիայի՝ իրեն
արժանի իրական
հարգանք վաստակելուն
և Թուրքիայի
Հանրապետության ամեն
հավատքի, ցեղի,
սեռի և
քաղաքական հայացքների
տեր քաղաքացիների
ապագայի երաշխիքն
էլ է
լինելու:
Իրականությանն առերեսվելը «բոլորիս
ազատ է
դարձնելուե:
1915 թ. ցեղասպանության 100-ամյակին
մոտենալու այս
ժամանակներում, Թուրքիայի
Հանրապետությունը, մարդկության
դեմ գործված
այս ծանր
«հանցանքիե և
տարբեր մակարդակներում դրա
շարունակությունը հանդիսացող
(բնաջնջող) զտումներ իրականացնելու համար,
թե՛ զոհերից
և թե՛
իր համերկրացիներից՝ իբրև
մի ամբողջությունից, ներողություն
պետք է
խնդրի: Ըստ
Նազըմ Հիքմեթի
տողերի՝ «մեր
ճակատին քսված
այս սև
բծերիե համար...
Այժմ, երբ մոտենում
է 1915 թ-ի
100-ամյակը, Թուրքիայի Ազգային
Մեծ Ժողովը
բոլոր քաղաքացիների
անունից պետք
է ստանձնի
այս ծանր,
բայցև նույնքան
պատվաբեր ու
պատասխանատու պարտականությունը:
Ռագըփ ԶԱՐԱՔՈԼՈՒ
Գրող և Մարդու
իրավունքների պաշտպան
Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.