Սայիթ Չեթինօղլու
1915 թ-ի ամենամերկապարանոց փաստերից և ամենաէական
հետևանքներից
մեկը
պատմության
մեջ
ամենամեծ
գույքի
և
հարստության
փոխանցման
իրականացնումն
է:
Այդ
հետևանքը
Թուրքիայի
հասարակությանը`
իր
թուրքով,
քրդով…
բոլորին
հուզող
և
մեր
օրեր
հասնող
ամենաէական
սյուներից
մեկն
է:
«Այսինքն` մենք խոսում ենք ոչ միայն 1915 թ-ի մասին, այլ` 1913-1923 թվականների միջև ընկած
ժամանակահատվածի,
1913-ի,
երբ
սկսվեց
հույների
առաջին
տեղահանությունը,
նաև`
1919-1920 թվականների,
երբ
հասավ
զտումների
երկրորդ
ալիքը,
մինչև
1923 թվականի,
երբ
բնակչության
փոխանակում
կատարվեց.
այդպիսով`
Թուրքիայի
բնակչության
մոտավորապես
25 տոկոսը
կրճատվեց`
սպանությունների
կամ
աքսորների
միջոցով:
Դրանք
մորեմերկ
մարդիկ
չէին,
և
չկրճատվեցին
միայն
որպես
մարդ:
Նրանք
ունեին
ապրանք,
գույք,
արտ,
իրեր,
բանկային
հաշիվներ,
դպրոցներ,
եկեղեցիներ:
Պարզ
հաշվարկով
կարող
ենք
եզրահանգել,
որ
Թուրքիայի
ընդհանուր
շարժական
և
անշարժ
ունեցվածքի
թերևս
մեկ
երրորդը,
գրեթե
30-35 տոկոսը
1913-1923 թվականներին`
10 տարվա
ընթացքում,
փոխանցվել
է
բռնության
ու
զավթման
ճանապարհով»[1]:
Սույն
փաստը
մեր
օրերում
և
մեր
առջև
հառնած
ամենամեծ
խնդիրն
է:
Մենք ահավոր թվերից ենք խոսում: Խոսում ենք այն մասին, որ երկրի տնտեսական կառուցվածքն արմատապես փոխվել է: Այսինքն` այսօրվա թվերով եթե կոպիտ կերպով ներկայացնեք, ի՞նչ կարտահայտի
դա.
Թուրքիայի
ներկայիս
շարժական
և
անշարժ
ունեցվածքի
դրամական
արժեքն
ինչքան
որ
է,
երբ
փորձեք
հաշվել
դրա
մեկ
երրորդը,
կսկսեք
խոսել
տրիլիոն
դոլարի
հասնող
գումարի
մասին:
Խոսքը
գնում
է
հսկայական
չափերի
հարստության
փոխանցման
մասին:
Այդ
ունեցվածքը
մեկից
խլվել
է,
այլոց
տրվել,
և
երբ
այս
իրողությանը
այդ
տեսանկյունից
եք
նայում,
տեսնում
եք,
որ
Թուրքիայի
Հանրապետության
ստեղծման
հիմնաքարը,
այսինքն`
Թուրքիայի
Հանրապետություն
կոչված
ֆենոմենի
հիմնական
տարրը
բաղկացած
է
հարստության
փոխանցումից[2]:
Այդ առումով այսօր որ ունեցվածքի վերին շերտը մաքրեք, տակից, գրեթե առանց բացառության, լրիվ Ցեղասպանությունից
մնացած
հարստությունը
դուրս
կգա:
«Թուրքական
կապիտալիզմի
հարստության
առաջացման
գործընթացի
սկզբում,
գրեթե
յուրաքանչյուր
օրինակում
կա’մ հայկական,
կա’մ էլ հունական
գույքի
կհանդիպեք:
Ինչ-որ կերպ
1913-23 թվականների
դեպքերի
ժամանակ
ձեռք
բերված
մի
շարք
հարստությունների
կհանդիպեք:
Սակայն
երբ
դրա
մասին
խոստովանում
են,
հաճախ
աչքաթող
են
անում
մի
ավելի
կարևոր
հանգամանք:
Միակուսակցական
ժամանակաշրջանում
եթե
մեկ
առ
մեկ
անդրադառնաք
Թուրքիայի
Ազգային
մեծ
ժողովում
կամ
Ժողովրդական
կուսակցության
(Halk Partisi, հետագայում` CHP-Ժողովրդահանրապետական կուսակցություն-Ակունքի
խմբ.)
բարձրաստիճան
ղեկավարության
կազմում
գտնվող
անձանց,
կտեսնեք,
որ
նրանք
բոլորն
էլ`
գրեթե
առանց
բացառության,
Ցեղասպանության
միջոցով
հարստացածներ
են:
Աթաթուրքն
էլ
բացառություն
չի
կազմում
նրանց
մեջ:
Պատկերացրեք,
որ
նախագահական
պալատը
հանդիսացող
Չանքայան
Քասափյանների
ապարանքն
է:
Այլ
բան
ասելու
կարիք
էլ
չի
մնում.
եթե
ասեք`
համառոտ
կերպով
ներկայացրեք
Թուրքիայի
Հանրապետությունը,
հենց
միայն
այդ
նախադասությունն
էլ
բավարար
կլինի.
Չանքայան
Քասափյանների
ապարանքն
է:
Գիտեք,
որ
երկրի
բոլոր
կողմերում
առկա
են
Աթաթուրքի
ապարանքներն
ու
տները:
Ես
ինքս
հաշվում
եմ
մոտ
20-25 հատ`
Տրապիզոնում,
Բուրսայում,
այստեղ-այնտեղ,
Ադանայում,
Տարսուսում,
ամենուր:
Այսինքն`
աննախադեպ
երևույթ
է.
դրանք
բոլորն
էլ`
առանց
բացառության,
ոչ
մուսուլմանների
կոտորածի
կամ
տեղահանության
միջոցով
ձեռք
բերված
գույք
են»[3]:
Այս իրադրությունը հնարավոր է նաև ներկայացնել թվերով. Զաֆեր Թոփրաքի ուսումնասիրության մեջ 1908-1913 թվականների
միջև
հնգամյա
նախապատերազմյան
ժամանակաշրջանում
գոյություն
ունեցող
բաժնետիրական
ընկերությունների
ընդհանուր
թիվը
113-ն
է,
որոնց
հարստությունն
ընդհանուր
կազմել
է
10.596.562 օսմանյան լիրա, իսկ պատերազմի տարիներին` այդ քառամյա ժամանակաշրջանում (1914-1918 թթ.),
հիմնված
բաժնետիրական
ընկերությունների
թիվը
բարձրացել
է
123-ի,
և
հարստությունն
էլ
ընդհանուր
կազմել
է
18.545.000 օսմանյան լիրա, այսինքն` գրեթե 2 անգամ ավելացել է[4]: Այն դեպքւմ, երբ ընկերությունների թիվն աճել է, թուրքական կապիտալով ընկերությունների հարստությունն էլ անցել
է
Առաջին
աշխարհամարտի
առաջին
տարվա
բյուջեի
կեսը:
1914 թ.
բյուջեն
կազմել
է
35.329.950 օսմանյան լիրա: Երբ այդ թվերին ենք հավելու նաև դարձյալ Զաֆեր Թոփրաքի` 1919 թ. հիմնված, բայց վերը հիշված փնտրտուքների ժամանակ որպես
բաժնետիրական
ընկերություն
չհանդիպած
և
1927 թ.
գործող
15 ընկերությունների
(ենթադրվում
է,
թե
դրանք
1918 թ.
հետո
վերածվել
են
բաժնետիրական
ընկերությունների)
2.294.000 լիրայանոց
կապիտալը[5],
տեսնում
ենք,
որ
թվերն
ավելի
են
մեծանում:
Այդ
թվերին
ավելացնենք
նաև
իթթիհադականների`
1918 թ.
19 միլիոն
օսմանյան
լիրայանոց
պետական
կոնվերսիան
ներքին
շուկայում
իրացնելու
հաջողությունը`
չնայած
պատերազմի
վերջին
տարին
լինելու
փաստին[6]:
Ի
դեպ,
Օսմանյան
պետությունն
առաջին
անգամ
էր
ներքին
շուկայում
կոնվերսիա
իրացնում:
Մենք
չենք
կարող
անցնել`
առանց
հետևյալ
հարցը
բարձրաձայնելու.
այդ
ջրաղացի
ջուրը
որտեղի՞ց
է
այստեղ
եկել
արդյոք:
Այդ
թվերը
համեմատել
կարողանալու
և
գաղափար
կազմելու
համար
հայտնենք,
որ
օսմանյան
բյուջեն
1913-14 թվականներին
կազմել
է
35.329.950 օսմանյան լիրա, 1914-15 թվականներին` 57.841.339 օսմանյան
լիրա,
իսկ
1916-17 թվականներին`
82.980.780[7] օսմանյան լիրա[8]:
Հանրապետության հռչակմամբ քեմալիստական իշխանությունը հարստության
այս
զավթումն
օրինականացրել
է
քաղաքակիրթ
օրենքով:
Տիրելու միջոցով բռնազավթված այս գույքը դատական ճանապարհով սեփականվել է զավթիչների կողմից: Այդ տեսանկյունից համապատասխան շրջաններում
գործող
հաշտարար
դատարանների`
այդ
տարեթվերի
գրանցման
վերաբերյալ
հայտարարությունները
որոշ
առումով
նման
են
բնաջնջողների,
այսինքն`
Ցեղասպանության
ոճրագործների
պաշտոնական
անցուղու:
Այս ընտանիքները ներկայում օգտագործում են այդ գույքերը և բոլորովին էլ մտադիրություն չունեն` դրանք
լքելու:
Լա’վ, ասենք`
դրանց
ձեռքին
սեփականության
օսմանյան
վկայագրեր
կան,
սակայն
հանրապետական
կառավարության
տված
գրանցամատյաններն
էլ
պիտանի
չեն:
Ստորև բերում ենք ապշեցուցիչ օրինակներ, որոնք վերաբերում են ոչ վաղ անցյալին.
Եթե չանդրադառնանք Ուրֆայում վիրանշեհիրցի մի հայի`
իրեն
պատկանած
հողատարածքը
հետ
ստանալու
նպատակով
մղած
պայքարին
և
արդարության
արտակարգ
որոնումներին,
որոնք
ըստ
արժանվույն
չեն
լուսաբանվել
մամուլում, մեզ մեղավոր կզգանք` մի էական պարտականություն իրականացրած չլինելու
պատճառով:
Արշակ
Բաղդասարյանի
որդին,
որի
ազգանունը,
1934 թ.
հրապարակված
օրենքի
համաձայն,
թուրքացվել
և
դարձել
է
Սայիթ
Յունքես,
1975 թ.
նոյեմբերի
6-ին
Վիրանշեհիրում
40 սեփականութան
արժեթղթի
համընկնող
և
մեր
օրերում
ենթադրաբար
750-800 միլիոն
թուրքական
լիրա
արժեցող
3.420 քմ
հողատարածքը
հետ
վերցնելու
համար
հայց
է
ներկայացրել
Ուրֆայի
քրեական
դատարան:
Հայցվոր
Օրհան
Յունքեսը
պետությանը
ծառայում
էր
որպես
ատամնաբույժ:
Դատը
տևել
է
10 տարի:
Գույքագրման
վարչությունը
1978 թ.
հունիսի
6-ին
բժիշկ
Օրհան
Յունքեսին
անգամ
վաղուց
էր
հաղորդել,
որ
հողատարածքի
վրա
գտնվող
գույքի
իրավունքը
դատական
գործի
առարկա
է
դարձել:
Սակայն
ընդդիմացել
է
այդ
հայտարարությանը:
Այդ
հողատարածքները
զավթվել
էին
այն
զավթիչների
կողմից,
որոնց
դեմ
դատական
գործ
էր
հարուցել
Օրհան
Յունքեսը:
Անօրինական
զավթումը
և
հայկական
հողատարածքի
տիրոջ
և
թուրք
զավթիչների
միջև
դատական
գործընթացի
վերաբերյալ
խնդիրները
վերստին
ուսումնասիրվեցին:
Ի
վերջո,
դատարանը
1985 թ.
օգոստոսի
20-ին
հայ
հայցվորի
օգտին
վճիռ
կայացրեց,
և
երբ
Օրհան
Յունքեսին
հետ
էր
տրվում
նրա
պապերից
մնացած
ունեցվածքը,
կարգադրեց
հողատարածքի
գրանցումներում
անհրաժեշտ
շտկումներն
անել:
Դատարանը
անսովոր
կերպով
հայ
հայցվորի
օգտին
էր
վճիռ
կայացրել[9]:
Հենց
նույն
օրը,
երբ
հայցվորը
շահել
էր
դատը,
1985 թ.
օգոստոսի
20-ին,
ժամը
14:00-ին
հայցվորը
սպանվեց,
այսպես
կոչված,
տասներեքամյա
Ահմեթ
Օզքանի
կողմից`
Ուրֆայի
քաղաքապետարանի
ակումբի
առջև,
գլխին
ստացած
6 հրազենային
փամփուշտի
պատճառով[10]:
Ինչպես երևում է, արդարության պահանջի պատասխանը գլխին ստացված հրազենային 6 փամփուշտն է: Ահմեթ
Օզքանն
իր
հորեղբոր
հետ
7 տարի
բանտում
մնալուց
հետո
համաներման
միջոցով
ազատ
է
արձակվում[11]:
Ներկա
պահին
արտասահմանում
գտնվող
ընտանիքի
մյուս
անդամը`
Նուրջան
Յունքեսը,
հետևյալ
նախադասությամբ
է
ամփոփում
իրերի
այդ
դրությունը.
«Զրկվեցինք
թե
մեր
հոգուց,
թե
մեր
գույքից
և
թե
մեր
երկրից»:
Յունքեսի
ընտանիքը,
տարիներ
շարունակ,
չի
կարողանում
գնալ
իր
երկիր:
Նուրջան
Յունքեսն
ի
վերջո
կարողացավ
իր
երկիր
այցելել`
պահեստային
սպայի
համազգեստով[12]:
Մյուս օրինակն էլ վերաբերում է Մարդինից մի ասորիի` արդարության պահանջին, որին նույնպես փամփուշտի զարկերով են վերջ տվել: Ասորի Շեմուն Աքջանի պապից` Շեմուն Գևրիյե Միլիքոյից մնացած` գրանցում ունեցող և տեղացի իշխանավորների կողմից բռնագրավված
գույքը
հետ
ստանալուն
ուղղված
իրավական
պայքարը
սկսել
է
1964 թ.
և
շարունակվում
է
մինչ
օրս:
Բռնազավթված
անշարժ
գույքը
գրեթե
7600 ակր
է:
Իրավական
պատերազմ
մղող
Շեմուն
Աքջանի
քեռիները`
Գևրիյեն`
1936 թ.,
Մելքին
էլ`
1937 թվականին
սպանվում
են
նույն
տեղում,
հենց
այդ
անշարժ
գույքի
պատճառով:
Գրանցում
ունեցող
իրենց
գույքը
հետ
ստանալու
պայքարում
իր
երկու
անդամին
կորցրած
ընտանիքի
մնացած
անդամները
նախ
ստիպված
են
եղել
Միդյաթ
գաղթել,
ապա`
ընտանիքի
մի
մասը
հարկադրվել
է
արտասահման
փախչել:
Սույն
գույքը
վերին
աստիճանի
արժեքավոր
վայրում
է
գտնվում`
պատմական
Մետաքսի
ճանապարհի
վրա:
Իրաք
գնացողները
տեղյակ
են,
որ
Նեզիր
Դեմիրջիի
գործարկած`
Մետաքսի
ճանապարհի
հաստատությունները,
որոնց
վրա
գրված
է`
«Բեռնատար
վարորդներին
ծառայելը
սուրբ
գործ
է»,
հենց
այդ
զավթված
տարածքի
վրա
են
գտնվում:
Աքջանների`
սեփականության
վրա
գտնվող
սույն
անշարժ
գույքն
այնքան
շատ
մարդու
կողմից
է
զավթվել,
որ
դրությունն
անելանելի
է
դարձել,
և
արդարադատության
կամքով
Նուսայբինի
գույքագրման
և
կադաստրի
ու
Վճռաբեկ
դատարանի
միջև
կորած
զավթումը
որոշ
իմաստով
օրինականացվել
է:
Նուսայբինի
գույքի
վարչության`
դատարանում
ցուցաբերած
դիրքորոշումը
նույնպես
զավթման
շարունակելիությունն
ապահովելու
ուղղություն
ունի:
Շեմուն
Աքջանի
կյանքը
չի
բավարարի`
սույն
դատական
գործի
հանգուցալուծման
համար:
Ներկայում
Շեմունի
ժառանգորդները
շարունակում
են
իրենց
իրավական
պայքարը,
սակայն
կասկածելի
է,
թե
կհաղթեն
այդ
պատերազմում:
Այսօր հարստությունը, ենթադրյալից ավել եղող ունեցվածքը հիմնված է Ցեղասպանությունից մնացած հարստության
վրա:
Երբ
հայացք
ենք
գցում
միայն
նախապատերազմյան
ժամանակաշրջանին
վերաբերող
Էգեյան
և
Թրակիայի
շրջաններում
բռնազավթված
արժեքներին,
տեսնում
ենք,
որ
այդ
թիվը
գլխապտույտ
է
առաջացնում:
1913 թ.
«Թրակիայից
և
Անատոլիայից
աքսորված
բնակչությունը
1 ու
կես
միլիոնից
ավելին
էր:
Այդ
թվի
կեսը
կամ
մահացել
է
վատ
պայմանների
պատճառով,
կամ
էլ`
սպանվել.
թուրք
պաշտոնյաներն
ու
սպաները
հայտարարում
էին,
որ
քրիստոնյաներին
այլևս
թույլ
չի
տրվելու
Թուրքիայում
ապրել…
Հույներից
բռնագրավված
գույքի
արժեքը
5 միլիարդ
ֆրանկից[13]
ավելի
էր[14]»:
1913 թ.
օսմանյան
բյուջեն,
ինչպես
վերևում
էլ
նշեցինք,
կազմում
էր
38.919.877 օսմանյան լիրա: Եթե անգամ հաշվի առնենք, որ այն տարիների օսմանյան բյուջեի տեխնիկան այսօրվա տեխնիկայի նման չէ, զավթման քանակը բյուջեից 5 անգամ ավելին է դառնում: Ըստ Վեդաթ Էլդեմի հաշիվների` երբ ի նկատի ենք ունենում, որ 1913 թ. ՀՆԱ-ն 22.193 օսմանյան ղուրուշ է կազմել, իսկ 1914 թ. ՀՆԱ-ն` 24.107 միլիոն ղուրուշ[15], ապա կկարողանանք
գաղափար
կազմել
բռնագրավված
արժեքների
վերաբերյալ:
Հայոց ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի մշակութային արժեքներից եթե միայն նյութական արժեքներին անդրադառնանք, թիվը շատ ավելի
մեծ
կլինի:
1915 թ.
Հայոց
ցեղասպանության
ժամանակ
բռնազավթված
նյութական
արժեքների
վերաբերյալ
«Հայկական
ազգային
համագումարի
1919 թ.
Փարիզում
մշակած
զեկույցի
համաձայն[16]`
այդ
արժեքը
հասնում
է
19 միլիարդ
ֆրանսիական
ֆրանկի»…
Դրա հետ մեկտեղ, կառավարության հրապարակած հատուկ օրենքի միջոցով հափշտակել են նաև հայերի` թուրքական բանկերում գտնվող գումարները: Ինչ վերաբերում կոտորածի ժամանակ վախճանված հայերի` եվրոպական բանկերում գտնվող գումարներին, ապա դրանց
ճակատագիրը
մինչ
օրս
հայտնի
չէ»[17]:
Իթթիհադականների ախորժակն այնքան անհագ էր, որ Թալեաթը մինչև իսկ պահանջում է հայերի` ամերիկյան ապահովագրական ընկերություններում գտնվող
գումարները:
Մորգենթաուն
երբ
ներկայացնում
է
Թալեաթի
հետ
իր
ունեցած
մասնավոր
խոսակցությունը,
նշում
է,
թե
Թալեաթը,
«Երանի
թե
կյանքի
ապահովագրման
ամերիկյան
ընկերություններ
դիմեիք
և
ապահովեիք,
որպեսզի
մեզ
ուղարկեին
իրենց
կյանքն
ապահովագրած
հայերի
ամբողջական
ցանկը:
Մեկ
է`
բոլորը
մահացել
են
հիմա,
գումարն
ստացող
ժառանգորդներ
էլ
չունեն:
Այդ
ողջ
գումարները,
բնականաբար,
պետությանն
են
մնում:
Պետությունն
այժմ
դրանց
օրինական
ժառանգորդն
է:
Կանե՞ք
դա»[18]:
Ինչպես երևում է, Թուրքիայի Հանրապետության սոցիալական պատմությունը,
ենթադրյալից
առավել,
շատ
ավելի
խորը
և
արմատական
կերպով
է
ներհյուսված
1915, 1913 և 1923 թվականների իրադարձությունների առումով: Դա պետք է հստակ
տեսնել:
Ցեղասպանության
ժխտողականությանն
էլ
անհնար
է
գնահատականներ
տալ`
առանց
այդ
ճշմարտությունն
ըմբռնելու,
առանց
այդ
փաստն
աչքի
առաջ
ունենալու:
Քանզի
խոսքը
չի
գնում
այն
անցյալի
մասին,
որը
մարդիկ
ժխտում
են
վերացական
հավատքի,
անգրագիտության
կամ
ֆանատիզմի
պատճառով:
Մենք
խոսում
ենք
այն
նեղության
մասին,
որը
պետք
է
կրեն
մարդիկ`
հենց
իրենց
անձնական
կյանքում,
իրենց
իսկ
ընտանիքների
անցյալում
էական
դեր
կատարած,
իրենց
հասարակական
հեղինակության
հիմքը
կազմող
անցյալի
հետ
առերեսվելու
համար[19]:
Միության և առաջադիմություն կուսակցության առաջնորդներից Հալիլ
Մենթեշեի
այն
խոսքը,
թե
«Այս
տեղահանության
գործի
հետ
չառնչված
թուրք
շատ
քիչ
կա
Անատոլիայում»,
մատնանշում
է
այն
հավաքական
պատասխանատվությունը,
որ
կրում
են
Ցեղասպանության
համար[20]:
Մի խոսքով, Թուրքիայում մի ժամանակաշրջանի ղեկավար դասակարգը
1910-ական
և
1920-ական
թվականներին
իշխանության
է
եկել`
կոտորածի
և
ռազմավարի
ճանապարհով:
Եթե
դրա
առաջին,
երկրորդ
և
երրորդ
սերնդի
մի
մասը
նույն
տեղում
է
կանգնած,
ապա
նրա
թոռների
մի
մասն
էլ
ներկայիս
Թուրքիայում
լրիվ
այլ
վայրում
է
գտնվում:
Նրանց
թոռներն
այսօր
ձեր
դիմաց
են
դուրս
գալիս
որպես
ավելի
դեմոկրատ
անձինք,
որպես
ձախակողմյաններ,
որպես
գրողներ,
որպես`
ամեն
տեսակի
մարդիկ:
Մյուս կողմից ինչպես անհրաժեշտ է, որ Թուրքիան առերեսվի իր այդ անցյալի հետ և իրեն մաքրի այդ անցյալից, այնպես էլ այդ անձինք պետք է առերեսվեն իրենց անցյալի հետ և իրենց մաքրեն այդ անցյալից: Հենց այստեղ է գտնվում խնդրի լարվածությունը: Դեմոկրատ լինի,
թե
ոչ`
ինչպես
ոչ
ոք իր կենսաբանական պապին չի ընդգրկում
ցեղասպանների
շարքում,
այնպես
էլ
չի
ուզում
իրեն
առանձնացնել
իր
բիոլոգիական
պապից:
Կարճ
ասած,
ոչ
ոք
չի
ուզում
ընդունել,
որ
իր
պապը
կոտորածի
միջոցով
ստացված
շահույթ
է
ապահովել:
Այդ
տեսանկյունից
բարձրաձայնվող
ներողություները
վերաբերում
են
երևակայական
անձանց
և
արվում
երևակայական
պապերի
անունից:
Քանի
դեռ
կենսաբանական
պապերի
նկատմամբ
նրբանկատությունը
պահպանվում
է,
առերեսումը
շատ
հեռու
է
անկեղծ
լինելուց:
Այս բոլոր գործոնները ցայտուն կերպով բացահայտում են, որ 2015 թվականին ընդառաջ գնացող օրերն այդ առումով շատ ծանր են անցնելու:
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net
________________________________________
[1] Sevan Nişanyan, Ermeni Tazminatı Meselesi: Tazminat,
Türk Vatandaşlarının Vicdanını Zedelememelidir, Öncesi ve Sonrası ile 1915,
İnkar ve Yüzleşme içinde Ed. S.
Çetinoğlu, M. Konuk, Ütopya Y. 2013, s 261.
[2] Sevan Nişanyan, Ermeni Tazminatı Meselesi…, s 262.
[3] Sevan Nişanyan, Ermeni Tazminatı Meselesi…, s 263.
[4] Zafer
Toprak Türkiye’de Milli
İktisat Yurt Y. 1982, s 358-365.
[5] Zafer
Toprak Türkiye’de Milli
İktisat Yurt Y. 1982, s 365.
[6] Այդ ներքին պարտքի առնչությամբ հիշենք նաև Թեքին Ալփի` կապիտալիզմի վերոհիշյալ գովքը:
[7] Çavdar Tevfik Türkiye Ekonomisi Tarihi, İmge K. 2003,
s 124.
[8] Sait Çetinoğlu, Sermayenin Türkleştirilmesi, Resmi
Tarih Tartışmaları -2, Ed. Fikret Başkaya, 2. Baskı 2009, s 130-131.
[9] Որքանով որ տեղյակ ենք, ոճրի մասին լուրը կարող է տեղ գած լինի «Բուլվար» պարբերականի 1985 թ. Օգոստոսի
25-ի
համարում:
[10] Kevork K. Baghdjian The confiscasion of Armenian
Properties by teh Turkish Goverment said to be abondoned, Antelias, 2010, s
203-204.
[11] Էրհան Ալթան, Մի հողատարածքի պատմությունը, «Յենի շաֆաք»
օրաթերթի
2007 թ.
Ապրիլի
20-ի
համարը:
[12] Նույն տեղում:
[13] 1 օսմանյան լիրան հավասար էր 22.8 ֆրանսիական ֆրանկին:
[14] Taner akçam, İnsan Hakları ve Ermeni sorunu, İmge K.
2002, s 192.
[15] Çavdar Tevfik Türkiye Ekonomisi Tarihi, s 101.
[16] Kevork K. Baghdjian The confiscasion of Armenian
Properties by teh Turkish Goverment said to be abondoned, s. 465-468.
[17] Alexander Keshishian, El Menaşıkul arabiye Ve’l
Meazirul ermeniyye (Arap Katliamı ve Ermeni Soykırımı) Aleppo, 1994 s 248-254.
[18] Vahakn n. Dadrian, Türk Kaynaklarında Ermeni
Soykırımı, Belge Y. 2005, s 287.
[19] Sevan Nişanyan, Sevan Nişanyan, Ermeni Tazminatı
Meselesi… 263
[20] Taner Akçam, İnsan Hakları ve Ermeni Sorunu, s 587.
http://akunq.net/am/?p=30783
Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.