Մայիսի 4-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում Դերսիմի համայնքների եվրոպական դաշնությունը նախաձեռնել էր ակցիա`
Դերսիմում
թուրքական
կառավարության
կողմից
1937-38 թթ.
կազմակերպված
ցեղասպանության
76-րդ
տարելիցի
առթիվ:
Գերմանահայոց
Կենտրոնական
Խորհուրդը
(ԳԿԽ)
համակազմակերպիչն
է
այս
միջոցառման
և
մեր
զրուցակիցն
է
Խորհրդի
նախագահ
Ազատ
Օրդուխանյանը:
- Ազատ,
ինչո
՞ւ
եք
մասնակցում
դերսիմիցիների
ցեղասպանության
տարելիցին
ու
արդյոք
այդ
և
այլ
ցեղասպանությունները
տեղի
կունենային,
եթե
մինչ
այդ
Թուրքիան
պարտավորված
լիներ
1915թ.-ի հայոց
ցեղասպանությունը
ճանաչելու.
- Սա բողոքի
ցույց
է
թուրքական
պետության
դեմ
ու
Գերմանահայոց
Կենտրոնական
Խորհուրդը
կոչ
է
արել
մեր
հայրենակիցներին
Գերմանիայում
մասնակցել
այս
ցույցին
և
իրենց
համերաշխությունը
դրսևորեն
դերսիմցիների
ցավի,
խնդրի
նկատմամբ:
Ես անձամբ այն կարծիքին չեմ, որ եթե հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, այլ ցեղասպանություններ
տեղի
չէին
ունենա:
Հոլոքոստն
էլ
դատապարտվեց
և
դրանից
հետո
էլ
այլ
ցեղասպանություններ
տեղի
ունեցան:
Բայց
ցեղասպանությունները
պետք
է
անշուշտ
ճանաչել
ու
դատապարտել:
- Ինչո՞վ
է
կարևոր
հայերի
ու
դերսիմցիների
միջև
բարեկամությունը.
- Դերսիմցիների
մեջ
կան
տասնյակ
հազարավոր
հայկական
ծագումով
մարդիկ,
ովքեր
ունեն
իրենց
դերսիմյան
ինքնությունը,
բայց
հիշողության
մեջ
վառ
են
պահում
հայկական
արմատները
կամ
վերադառնում
են
վերջիններիս:
Բացի
այն,
որ
դերսիմցիները
կիսում
են
հայերիս
վիշտը
ցեղասպանության
հարցում
ու
մասնակցում
են
մեր
միջոցառումներին,
մենք
կոալիցիա
ենք
թուրքական
ժխտողական
քաղաքականության,
ռասսիստական
պետության
նկատմամբ:
- Փաստորեն
հայերս
լինելով
փոքրամասնություն
Գերմանիայում
համագործակցում
ենք
այլ
փոքրամասնությունների
հետ:
Կպատմե՞ք
այդ
կապերի
մասին.
- Գերմանահայոց
Կենտրոնական
Խորհուրդը
շատ
ինտենսիվ
համագործակցում
է
Գերմանիայում
ապրող
ազգային
փոքրամասնությունների
հետ`
դերսիմցիների
հետ,
ասորիների,
եզդիների
ու
հույների
հետ,
Արևմտյան
Հայաստանի
և
նրա
հարակից
շրջաններում
ապրող
մյուս
ժողովուրդների
հետ:
Միայն
վերջին
տասն
օրերի
օրինակով
ասեմ`
Դերսիմի
համայնքների
եվրոպական
դաշնության
նախագահության
անդամներից
տիկին
Դիրեն
Յեսիլը
ելույթ
ունեցավ
ապրիլի
24-ի
Ֆրանկֆուրտի
մեր
ծրագրին,
5 օր
անց`
29-ին
Բեռլինում
մենք
մասնակցեցինք
Դերսիմցիներին
նվիրված
կոնֆերանսին,
իսկ
այսօր`
մայիսի
4-ին,
հայերս
ներկա
ենք
դերսիմցիների
ակցիային
Քյոլն
քաղաքում:
- Ինչպե՞ս
է
ընկալվում
տարբեր
ազգային
փոքրամասնությունների
միջև
համագործակցությունը
Գերմանիայի
կառավարության
կողմից.
- Ամբողջ
կառավարության
տեսակետը
մեզ
համար
թափանցիկ
չէ,
բայց
ակնառու
է,
որ
տարբեր
թվով
քաղաքական
գործիչներ
ու
պատգամավորներ
դա
ողջունում
են:
Սրանով
մենք
օգնում
ենք
գերմանացիներին
իրենց
միգրացիոն
և
ինտեգրացիոն
քաղաքականության
մեջ
ճիշտ
կողմնորոշվել,
քանի
որ
մինչ
այժմ
Գերմանիայում
տիրում
է
այն
թյուր
կարծիքը,
որ
որևէ
երկրից
ներգաղթածը
տվյալ
ազգության
մարդ
է:
Բայց
մենք
ցույց
ենք
տալիս,
որ
Թուրքիայից
եկած
ամեն
մի
քաղաքացուն
չպետք
է
թուրք
համարել:
Բացի
այդ,
մեր
համագործակցությունների
ու
վիճակագրական
ճշտումների
արդյունքում
թուլանում
է
թուրքական
համայնքի
ուժը
Գերմանիայում,
դա
է
պատճառը,
որ
թուրքական
կառավարությունն
անհանգստացած
է
նման
համագործակցություններով
և
ուզում
է
սեպ
խրել
այս
գործընթացների
մեջ:
- Իսկ գերմանական
հասարակությունն
ինչպե՞ս
է
արձագանքում
այս
համագործակցություններին.
- Այս ցույցերը,
համերաշխության
նախաձեռնությունները
կոտրում
է
այն
կարծրատիպը,
որ
Գերմանիայում
2.5-3 միլիոն
թուրք
է
ապրում:
Այսպիսի
համատեղ
աշխատանքները
գերմանացիների
համար
ևս
կարևոր
են`
հասկանալու`
ով
ով
է
Գերմանիայում:
- Տեղյակ
եմ,
որ
այս
տարի
ցեղասպանությանն
ուղղված
բազում
ակցիաներ
են
անցկացվել
Գերմանիայում:
Կներկայացնե՞ք
հակիրճ,
թե
ինչեր
են
իրագործվել
Գերմանահայոց
Կենտրոնական
Խորհուրդի,
հայկական
համայնքների
կողմից.
- 2013 թվականին
ցեղասպանության
զոհերի
հիշատանին
նվիրված
ծրագրերի
առանձնահատկությունները
հետևյալն
էին`
նախ
ընդլայնվեց
աշխարհագրությունը`
15-ից
ավելի
քաղաքներում
ամենատարբեր
ձևաչափերի
ծրագրեր
ունեցանք:
Մեր
ազգային
հուշատոնին
մասնակցեցին
տարբեր
ազգեր,
մասնավորապես`
Արևմտյան
Հայաստանի
տարածքի
ազգային
փոքրամասնություններ:
Օրինակ`
ցեղասպանության
զոհերի
հիշատակի
ֆրանկֆուրտյան
կենտրոնական
ծրագրի
հոգեհանգստի
արարողությունը
կատարեցին
ասորի
հոգևորականները:
Բացի
դահլիճային
ծրագրերից,
եղան
նաև
ցույցեր`
Ֆրանկֆուրտում,
Քյոլնում,
Համբուրգում
և
Բեռլինում:
- Ցեղասպանության
հարյուրամյակին
ուղղված
ի՞նչ
նախագծեր
և
մտահղացումներ
ունեք.
- Հիմա մենք`
Գերմանահայոց
Կենտրոնական
Խորհուրդը
ստեղծում
է
մի
առանձին
կոմիտե`
հարյուրամյակի
միջոցառումների
կազմակերպման
համար:
Համայնքը
ակտիվ
է,
աշխույժ
և
իրեն
պարտավորված
է
զգում
հավերժացնել
զոհերի
հիշատակը:
Պիտի
ձգտենք
մեծացնել
հուշակոթողների
ու
խաչքարերի
տեղադրումը
գերմանական
քաղաքներում,
պիտի
ձգտենք,
որ
Հայկական
հարցը
մտնի
գերմանական
դասագրքերի
մեջ
և
հնարավորության
դեպքում
որևէ
երկրամաս
ընդունի
հայոց
ցեղասպանությունը,
ինչով
Ցեղասպանության
ճանաչման
գործընթացը
Բունդեսթագի`
2005 թվականի
ընդունած
որոշումից
մի
քայլ
առաջ
կտանի:
Հարցազրույցը` Անի Մաթևոսյանի


Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.