Etiketler

Իսկ ո՞վ է կարգալույծ անելու կաթողիկոսին…

2013 թ. մարտի 23-ին, համացանցային մամուլի կայքէջերում կարդացինք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետևյալ որոշման մասին. «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր Զոհրապ քահանա Մազմանյանը` հովվական իր ծառայության վայրը լքելու համարԱյսուհետ կարգալույծ եկեղեցականը կդասվի աշխարհականների շարքը` Էդգար Մազմանյան ավազանի անունով»:

***
«Հոգի Տեառն ի վերայ իմ. վասն որոյ և օծ իսկ զիս»:
«Տիրոջ Հոգին իմ վրա է. դրա համար իսկ օծեց ինձ»:
(Ղուկ. Դ. 18)
2013 թ. մարտի 23-ին, համացանցային մամուլի կայքէջերում կարդացինք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետևյալ որոշման մասին. «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր Զոհրապ քահանա Մազմանյանը` հովվական իր ծառայության վայրը լքելու համար:
Այսուհետ կարգալույծ եկեղեցականը կդասվի աշխարհականների շարքը` Էդգար Մազմանյան ավազանի անունով»:
Սույն տեղեկությունը հավանաբար նույնությամբ վերցված է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի համապատասխան հաղորդագրությունից: Պատահաբար հանդիպեցինք նաև այդ թեմայով երկու տպագիր հարցազրույցների` «Կարգալուծության որոշում կայացվում է ծայրահեղ դեպքերում» և «Կարգալուծությունները Գարեգին Բ կաթողիկոսի անվան հետ կապելը անհեթեթություն է» խորագրերով:

Ստորագրյալներս՝
-Հայաստանից, Արցախից և Սփյուռքից մի խումբ հոգևորականներ ու աշխարհականներ, վերոհիշյալ գրությունները կարդալուց հետո, հարկ ենք համարում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Սեպտեմբերի 24-27-ը գումարվող Եպիսկոպոսական ընդհանուր ժողովի առիթով մեկ անգամ ևս հայտնելու մեր մտահոգությունը` վերջին ժամանակներում Մայր Աթոռ Ս. Էջմիածնից եկող նմանօրինակ հաղորդագրությունների հաճախակիության և դրանց կանոնական հիմքերի «վավերականության» կապակցությամբ:
Ստորև մենք ուզում ենք անդրադառնալ նշված հաղորդագրությունների բովանդակությանը` կանգ առնելով նրանց մեջ մշտապես հանդես եկող մի քանի բառերի և բառակապակցությունների օգտագործման օրինականության վրա:
Նախ՝ ի՞նչ է նշանակում «հայրապետական տնօրինում»:
Այս արտահայտության մեջ չի ընդգրկված եկեղեցու կամ եպիսկոպոսաց դասի կամքը:
Ավելի շուտ, կաթողիկոսը հանդես է գալիս որպես միանձնյա ղեկավար, անսահման գերիշխանությամբ, անտեսելով նաև որևէ այլ բարձրագույն հեղինակության գոյությունը: Իսկ մեր ազգն ու եկեղեցին, նկատի ունենալով մարդու սխալական լինելը, «պապական անսխալական» նման գերիշխանություն ոչ ոքի չեն շնորհել:
Մի այլ վիճելի արտահայտություն «կարգալույծ» բառն է:
Իրականում այդ բառը դասական հայերենում գոյություն չի ունեցել. այն համեմատաբար նորաթուխ բառ է:
Ո՛չ Հայկազյան բառագրքում, ո՛չ Նորայր Բյուզանդյանի կողմից դասական գրաբարի սրբագրություններով ամբողջացված բառագրքում և ո՛չ էլ Փեշտըմալճյանի` 1844-ին Կ. Պոլսում տպագրած Հայկազյան լեզվի բառագրքում այս բառը չի գրանցված:
Հետաքրքրական է, որ ոսկեդարի գրաբարում կան «կարգաթող» և «կարգազուրկ» բառերը, բայց ոչ` «կարգալույծ», քանի որ մեր հայրերն այդ ժամանակ քաջ գիտակցել են, որ մարդը չի կարող լուծարել որևէ այլ մարդու՝ Աստծու պարգևած շնորհները:
Վերոհիշյալ արտահայտություններին կրկին անդրադառնալու ենք ավելի ուշ, իսկ այժմ պարզապես պիտի ուզենք կենտրոնանալ եկեղեցական-վարդապետական մի սկզբունքի վրա, այն է` որ քահանայի օծումը աստվածապարգև շնորհ է և որպես այդպիսին անլուծանելի է:
Եկեղեցու ընկալումով բուն քահանան Քրիստոսն է` «Քահանայ յաւիտեան ըստ կարգի Մելքիսեդեկի» (Ծննդ. ԻԴ. 18): Քրիստոս է ճշմարիտ Քահանայապետը, իբրև պատարագող, պատարագվող և նույնը միաժամանակ ընդունող: Հենց դրա համար էլ եկեղեցու պատմության մեջ Քրիստոս ընդամենը կոչվում է քահանայապետ, ո՛չ կաթողիկոս և ո՛չ էլ ծայրագույն պատրիարք կամ գեղազարդ այլ տիտղոսով:
Եկեղեցին ուսուցանում է, որ քահանայությունը Քրիստոսի անձի օրինակով և հենց իր կողմից Նոր Կտակարանում հաստատված կոչում է, որն իր առարկայական դրվածքով կախված չէ ձեռնադրող եպիսկոպոսի, որևէ հոգևոր կամ աշխարհիկ իշխանության կամքից: Կրոնի ընկալումով քահանայական օծումը հիմնված է աստվածադիր խորհրղի և ոչ թե մարդկային օրենքի վրա, որի համաձայն էլ դա կարելի կլիներ չեղյալ համարել կամ փոփոխության ենթարկել:
Եթե մի ակնարկ նետենք «Ձեռնադրության Մաշտոց»-ի վրա, որով ձեռնադրվում և օծվում են Հայ Եկեղեցու սպասավորները, պիտի տեսնենք, որ քահանայի կոչումն ու շնորհաց պարգևողը միմիայն Աստված է, իսկ ձեռնադրող կամ արարողությունը կատարող եպիսկոպոսը հանդես է գալիս լոկ պաշտոնակատարի դերում:
Ստորև գրաբարից աշխարհաբարի վերափոխումով բերում ենք այդ աղոթքներից ու շարականներից մի քանի ցայտուն օրինակներ: Քահանայական կոչման արարողության առթիվ ձեռնադրող եպիսկոպոսը կարդում է հետևյալ հորդորը.

Այսպես է ասում մեր Տեր Հիսուս Քրիստոս.

Ոչ ոք չի կարող գալ դեպի Ինձ, եթե նրան Իմ Երկնավոր Հայրը դեպի Ինձ չձգի. և ամեն ոք, որ Ինձ մոտ կգա, նրան դուրս չեմ հանի»:
Եթե Տերն իր եկեղեցու սուրբ ծառայության է կոչում նվիրյալ սպասավորին, խոստանալով նրան չհեռացնել, ո՞վ է սովորական մարդը, ընդհուպ՝ կաթողիկոսը, որ իր անձին աստվածային ստորոգելիներ վերագրելով իրեն է վերապահում իրավունքը Աստծու կոչեցյալ ծառային եկեղեցու ծառայությունից հեռացնելու: Քահանայական կոչումը նվիրական և սրբագործված մի առաքելություն է: Սուրբ Հոգու ներգործումով նորընծան օծվում է քահանա, դառնալով ժողովրդի տեսուչ, առաքյալներին աթոռակից, փրկվելու արժանի անձ և Քրիստոսի ժառանգակից: Աստվածապարգև այս պաշտոնը վերամբարձ է և երկյուղ ներշնչող:
Հետևաբար, այն չի կարող համեմատվել աշխարհիկ որևէ պաշտոնի կամ արհեստի հետ: Հոգևոր սպասավորների կարգավիճակը գործատերի և գործ ընդունողի սովորական հարաբերություն չէ, որ տերը ենթակայի հետ վարվի համակրանքի կամ հակակրանքի սկզբունքով: Հիշենք, որ ընծայյալին սարկավագությունից քահանայության կոչողը, նրա անձի մեջ պաշտոնը սրբագործողը ուղղակի Ս. Հոգի Աստված է, և ոչ թե նրան ձեռնադրող եպիսկոպոսը:
«Տեր Աստված զորությանցԴո՛ւ պսակեցիր քո սրբերին փառքով ու պատվով: Մարդկանց մեջ Դո՛ւ ընծայեցիր մարգարեական ֊շնորհները: Դու պարգևեցիր մարդկանց քահանայության պատիվը: Դո՛ւ ընտրեցիր սուրբ առաքեալներին և կաթողիկե սուրբ եկեղեցում ստեղծեցիր զանազան կարգերի ուղղությունները», -և այլն:
Մի՛շտ Աստված է նախաձեռնողը, Նրան է վերագրվում շնորհող, հաստատող և սրբագործող զորությունը: Եվ ի տարբերություն մի շարք ուրիշ հարանվանությունների, գուցե ա՛յս է Հայ Եկեղեցու աստվածաբանական ավանդության վեհությունն ու բարոյական կատարելությունը: Քահանայի ձեռնադրության արարողության մեջ, այնքան բովանղակալից երգեցողություններից մեկն էլ հզոր և սքանչելագործ Աստծուն ուղղուած բարեխոսական աղոթքն է, որ այնպիսի հանդիսավորությամբ են երգում սարկավագները:
Այստեղ երեք տուն մասնավորապես նվիրվում է ձեռնադրվող նորընծային, որի համար կատարվում է հետևյալ խնդրանքը.
Աստուած մեծ, հզոր և սքանչելագործ [...] Աղաչում ենք. բարձրացրո՛ւ տիեզերքում քահանայության կարգը բարեկրոն պաշտոնյաներով և եկեղեցու սուրբ ուխտի միաբաններով, աղաչում ենք»: «Եվ առավել ևս (այս անուն) ծառայի համար, որին Դու ընտրեցիր և կոչեցիր քահանայության կարգին, ամեն ինչում օգնական և պաշտպան եղիր նրան, աղաչում ենք»: «Աներկյուղ և անարատ պահիր նրան քահանայագործության մեջ, Քո ամենազոր բազկի հովանավորությամբ՝ սատանայական որոգայթներից, երևելի և աներևույթ բոլոր թշնամիներից, աղաչում ենք»:
Կույր պետք է լինել, և ոչ միայն աչքերով, այլ նաև մտքով, չտեսնելու և ուրանալու համար այն իրողությունը, որ արևի լույսի նման պայծառ է: Ձեռնադրության Մաշտոցի բոլոր աղոթներում՝ քահանայի կոչման, ձեռնադրության և օծման առթիվ, կենտրոնական տեղն ու դիրքը, արարելու և շնորհելու, լիազորելու և սրբագործելու, մի՛շտ Աստծուն է վերապահված` Հոր անունով, Որդու փրկագործությամբ և Սուրբ Հոգու առատապարգև շնորհաբաշխությամբ:
•           Ոչ ոք չի կարոդ մեկին վավերականորեն մկրտելուց հետո ինչ-ինչ պատճառներով ասել, թե մկրտությամբ շնորհված, քրիստոնեությունը քո վրայից ետ եմ վերցնում և դու այսուհետև քրիստոնյա չես:
•           Ո՛չ ոք չի կարող դրոշմված մեկին ասել, քեզ զրկում եմ դրոշմի արարողությամբ փոխանցված Սուրբ Հոգու շնորհներից:
•           Ո՛չ մի եպիսկոպոս, ո՛չ մի պատրիարք և ո՛չ մի կաթողիկոս իրավասությունը չունի վարչական կամ միջանձնային հարցերի հետ առնչված խախտումների մեղադրանքով «կարգալույծ» հռչակելու վավերականորեն ձեռնադրված և օծված հոգևոր սպասավորին:
Եվ ամենաանհանդուրժելինհայրապետական տնօրինումով» կարգալույծ անելով քահանային դասել աշխարհականների շարքը՝ այսպիսի ձևակերպումով.
«Կարգալույծ հռչակված քահանան այսուհետև կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով»: Եթե նվիրյալը կոչման, ձեռնադրության և հատկապես սրբալույս մյուռոնի օծման արարողությունների շնորհիվ ընդունել է Սուրբ Հոգին, դարձել է Աստծու գործակիցը և եկեղեցու հոգևոր սպասավորը, ինչպե՞ս է նա հեռացվում քահանայական կարգից, ինչպե՞ս է զրկվում իր մեջ նոր ինքնություն դարձած հոգևոր անունից և ինչպե՞ս է բռնի դասվում աշխարհականների շարքը:
Մայր Աթոռի վերևում նշված հաղորդագրության մեջ դեռ լավ է, որ ասվում է կարգալույծ քահանան այսուհետև կկոչվի «ավազանի», և ոչ թե` անձնագրի անունով: Այլապես ուղղակի այն տպավորությունը պիտի ունենայինք, որ «կարգալույծ» հռչակված քահանայի վրայից «հայրապետական տնօրինումով» ջնջվում է քրիստոնյա լինելու բոլոր հետքերը: Այդուհանդերձ, նրանք շարունակում են այդ սրբազան խորհուրդը կրել իրենց ճակատներին` հակառակ մի պարզ թղթի կտորի վրա գրված «հայրապետական բարձր տնօրինությամբ» կարգալույծ հռչակվելու ապօրեն հրահանգին, որով կարծես թե փորձ է արվում տվյալ եկեղեցականին ինչ-որ մի հետամնաց կոմունիստական հիմնարկից ընդմիշտ հեռացնելու:
Ինչպես նշեցինք վերևում, դասական հայերենում «կարգալույծ» բառը չի օգտագործվել, բայց ծանոթ է եղել «կարգաթող» և «կարգազուրկ» բառերը: «Կարգաթող» հնարավոր է լինել, երբ մեկն իր կամքով հրաժարվում է հոգևոր կոչումից և հեռանում եկեղեցական ասպարեզից: Անգամ այս դեպքում, աստվածաբանական կարևոր հարց է, թե կարգաթող քահանան շարունակո՞ւմ է լինել օծյալ քահանա, թե` ոչ: Ուղղափառ տեսակետով` այո՛: Օրինակ` երբ որևէ քահանայի բացակայության դեպքում, կարգաթող քահանան մի մահամերձի մկրտելով քրիստոնյա է դարձնում, եկեղեցու համար այս կնունքը համարվում է վավերական:
Այլ դեպքերում, երբ կարգաթող քահանան զղջալով վերադառնում է եկեղեցու գիրկը, եկեղեցու իշխանությունը նրան կրկին ո՛չ ձեռնադրում և ոչ էլ օծում է, այլ պարզ օրհնության աղոթքով կամ մի «Պահպանիչ» աղոթքով նրան վերականգնում է, քանի որ նա Աստծու աչքում միշտ քահանա է մնացել: Նույնը վերաբերում է «կարգազուրկ» հռչակված հոգևորականներին:
Վերջին տարիներին պատահել է նաև, որ երբ եկեղեցականները ինքնակամորեն կարգաթող են եղել, անմիջապես հաջորդել է Մայր Աթոռի հաղորդագրությունը, ըստ որի հոգևորականը «կարգալույծ» է հռչակվել կաթողիկոսի «հայրապետական տնօրինումով»: Եթե որևէ մի պաշտոնյա իր աշխատանքից հրաժարվում է, չէ՞ որ նա դրանով իսկ կանխում է աշխատատիրոջ՝ իր նկատմամբ ձեռնարկվելիք որևէ մի միջոցառում:
Եկեղեցին ճանաչում է «կարգազուրկ» լինելու մի քանի հիմնավոր պատճառներ, որոնցից են` հերետիկոսությունը, դրամաշորթությունը, անբարոյականությունը և այլն:
Դիցուք, եթե մեկը ուրանա քրիստոնեական հավատքի սկզբունքային կամ հեղինակավոր ճշմարտությունները, եթե մեկը հերետիկոս Արիոսի (325 թ.) նման ասի, թե Հայր և Որդի Աստված համագոյակից չեն: Եթե մեկ ուրիշը հերետիկոս Նեստորի (431 թ.) պես դավանի, թե Կոյս Մարիամն Աստվածածին չէ, այլ մարդածին է, և այլն: Հերետիկոսությունների այս և նմանօրինակ որակավորումները իրենց բոլոր երանգներով ձեռնադրության Մաշտոցում նշվել են, և քահանայական կոչման արարողության ընթացքում նորընծան դրանք մեկ առ մեկ հերքում է՝ «նզովեալ եղիցին» բացականչություններով:
Հակառակ դեպքում, եթե պատահի, որ ձեռնադրված և օծված եկեղեցու հոգևոր սպասավորը հին կամ մի նոր հերետիկոսական մոլորության մեջ է ընկնում և եկեղեցու կողմից տրված բոլոր ազդարարություններին չանսալով դրանք չի հերքում, ինքնաբերաբար կարգազուրկ է լինում՝ էապես հակադրված լինելով հավատի բացարձակ ճշմարտության և իր սեփական խղճի դեմ: Այսպիսով, ինքնաբերաբար իրականացած կարգազրկման փաստը` եկեղեցին հաստատում է:

Գարեգին Բ. կաթողիկոսի գահակալության ընդամենը շուրջ տասը տարիների ժամանակամիջոցում արդեն մի քանի տասնյակ սարկավագներ, քահանաներ, աբեղաներ, վարդապետներ, եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ նրա «հայրապետական տնօրինումով կարգալույծ» են հռչակվել:

Կատարված այս բոլոր կարգալուծումների ժամանակ հերետիկոսության ոչ մի փաստ չի արձանագրվում, ոչ էլ բացատրվում է կարգալուծման բուն պատճառը: Դրա փոխարեն որպես մեղադրանք օգտագործվում են կցկտուր, իբրև թե հոգևորականի մեղքը բնորոշող որակավորումներ.
ծառայությունն ինքնակամ լքելու կարգազանցության համար» (Տ. Զոհրապ վրդ. Կոստանյան), -«կանոնազանց ընթացք` հնազանդության ուխտը խախտելու համար» (Տ. Գարեգին աբեղա Հարությունյան),
հոգևորականին անհարիր վարք և կանոնազանցություն» (Տ. Պետրոս քհն. Եզեկյան),
հոգևոր ծառայությունը թողնելու պատճառով» (Տ. Խորեն աբեղա Զաքարյան),
դրսևորված անհնազանդ ընթացքի համար» (Տ. Եփրեմ աբեղա Սարգսյան), -«հայրապետական վճռի կայացման համար հիմք են ծառայել առաջնորդի միջնորդագիրը և քահանայական կարգից ազատ կացուցանելու վերաբերյալ քահանայի դիմումը» (Տ. Ռուբեն քհն. Եղիազարյան),
հոգևոր ծառայությունը թողնելու դիմում» (Տ. Վազգեն վրդ. Նանյան),
կանոնազանց ընթացքի համար» (Տ. Նորայր աբեղա Սիմոնյան),
ուխտազանցության համար» (Տ. Հովհաննես աբեղա Մայիլյան),
անձնական դիմումի համաձայն» (Տ. Արշեն վրդ. Սանոսյան),
քահանայական կոչմանն անհարիր ընթացքի համար» (Տ. Մխիթար քհն. Սարիբեկյան), և այլն, և այլն:
Այսպիսի որակավորումների թիվը կարելի է շարունակել: Կանոնական իրավունքով նրանցից և ոչ մեկի կարգազրկումը չի ապացուցվել: Վարչական և կարգապահական ծանր խախտումների համար եկեղեցու բարձրագույն իշխանությունը կարող է օրինազանց հոգևորականին ծայրահեղ դեպքում առժամանակ փիլոնազուրկ անել: Սույնը նշանակում է, որ փիլոնազուրկ եղած քահանան միշտ էլ մնում է իր հոգևոր կոչման մեջ, սակայն եկեղեցու կյանքում իր գործունեության մեջ նա ենթակա է որոշ սահմանափակումների, ինչպես օրինակ՝ նրան արգելվում է ծեսերի կամ այլ արարողությունների կատարումը:
Սա միշտ հնարավորություն է տալիս փիլոնազուրկ եղած եկեղեցականին վերանայելու իր սխալը, կրոնական եզրով՝ ապաշխարելու, հուսալով, որ նա մի օր նորից կվերադառնա Մայր և Սուրբ եկեղեցու գիրկը:
Արդյոք քրիստոնեական և ավելի մարդկային չէ՞ այս մոտեցումը, քան «կարգալույծ» անել, որն անկասկած և՛ հակաքրիստոնեական է, և՛ անմարդկային: Այս առթիվ, նաև մեզ հայտնի է, թե ի՛նչ է լինելու կաթողիկոսի հակազդեցությունը: Նա իսկույն հանձնարարելու է իր դիվանապետին, մամլո խոսնակին և ժամանակակից մյուս փարիսեցիներին, որպեսզի քրքրեն «Կանոնագիրք Հայոց»-ի էջերը, և այդտեղից կցկտուր վկայություններ քաղելով` արդարացնեն իր կարգալուծումների ապօրինի գործելաոճը: Բնականաբար, նա սրանով ոչ ոքի չի համոզի, քանի որ «Պղատոնին, այո՛, սիրում ենք, բայց ճշմարտությունը՝ է՛լ աւելի»: Այլ դեպքում, նորից իր անսահման գերիշխանությունն ամրապնդելու համար, նա մատնացույց է անելու նախորդ կաթողիկոսների կողմից կատարված «կարգալուծումների» փաստը:

Այսուհանդերձ, սեփական սխալը չի արդարացվում ուրիշների կողմից թույլ տրված սխալով:

Ընդհակառակը, քրիստոնեական վեհանձնություն և հավատի գործնական վկայություն կլիներ, եթե կաթողիկոսը «կարգալուծումների» թիվը բարձրացնելու փոխարեն ներողություն խնդրեր անցյալում և իր գահակալության տասը տարիների ընթացքում կատարված սխալների համար: Ըստ Գարեգին Բ.-ի` կարգալուծման ենթակա են անխտիր բոլոր հոգևորականները, բացառությամբ կաթողիկոսի և իր եղբոր:
Կաթողիկոսի օծմանը մասնավոր հանդիսավորություն տալու համար արարողությունը սովորաբար կատարվում է տասներկու եպիսկոպոսների մասնակցությամբ: Խորքում, ըստ Հայոց եկեղեցական իրավունքի, կաթողիկոսի օծումը լրիվ օրինական է նկատվում, երբ ապահովվում է նվազագույնը երեք եպիսկոպոսների մասնակցությունը: Օրինակի համար, այդպես պատահեց 1956 թվականին, երբ Մեծի Տանն Կիլիկիո Աթոռին կաթողիկոս օծվեց Զարեհ Ա. Փայասլյանը` երկու հայ և մեկ ասորի եպիսկոպոսի կողմից:
Արդարև, եկեղեցաբանական անհասկանալի մի տարաբանություն է, որ Հայ Եկեղեցում երեք եպիսկոպոսներ միասնաբար կարող են իրենց նման մի եպիսկոպոսի կաթողիկոս օծել, բայց հարյուր եպիսկոպոս հավաքվելով չեն կարող ինչ որ մի վարդապետի եպիսկոպոս ձեռնադրել: Իրավունքն էլ պետք է հիմնված լինի ճշմարտասիրության և արդարադատության վրա: Ուստի, եթե երեք եպիսկոպոս կարող են օծել մի կաթողիկոսի, արդյոք չե՞ն կարող հենց նրանք կամ էլ, ծայրահեղ դեպքում` Եպիսկոպոսական ընդհանուր ժողովը, ճիշտ նույն իրավասությամբ, կարգալույծ անել նաև կաթողիկոսին:

Հարցը տեղին է և արդարացի.

-Իսկ ո՞վ է կարգալույծ անելու կաթողիկոսին
•           Քահանայական կարգը երբեք հնարավոր չէ լուծարել
•           Արածեցրեք Աստծո հոտը ոչ թե պիղծ շահասիրությամբ, այլ՝ հոտին օրինակ լինելով
•           Զեյթունում ծեծել են ՄԵԼ-ի նախագահ Սևակ Հովհաննիսյանին
•           Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Եպիսկոպոսաց ժողովի առիթով
•           Մեկնարկել է Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը
•           Իսկ խղճի դավթարումը վուչինչ գրված չէ՞
•           Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ հայրապետի պատգամը Եպիսկոպոսաց ժողովին
•           Եկեղեցում վատառողջ վիճակ է. Արամ Ա կաթողիկոսի ելույթը եպիսկոպոսաց ժողովին
•           Ինչու առայսօր չի հարցաքննվել Նավասարդ Կճոյանը
Բոլորը

Gönderen: Nurhan Becidyan [nurhanbecidyan@gmail.com]


1 yorum:

Adsız dedi ki...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈԻԹՅԱՆ
Ամենայն «հայոց» փոքրամասնության ծայրագույն ՉԱՐԱՊԵՏ կտրիչ ներսիսյանը , ՆՈԻՅՆ ինքը КГБ -ի ՄԱՆՐԱՊՃԵՂ ԳՈՐԾԱԿԱԼ գարեգին Բ..-ը ՈՐԻՆ ԿԱՇԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ 1999-թ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ի ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՕՐԸ ԲԵՐԻՆ ՈԻ ԹԱՌԵՑՐԻՆ ՍՈԻՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈԻՍԱՎՈՐՉԻ ՀԻՄՆԱԾ, ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈԻՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԱԹՈՌԻՆ , ԱՅԴ ՕՐՎԱՆԻՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՈԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈԻ ՊԱՏՄՈԻԹՅԱՆ ՄԵՋ ՄԻ ՆՈՐ ՍԵՎ ՈԻ ԽԱՅՏԱՌԱԿ ԷՋ ԲԱՑՎԵՑ: ՈԻ ՑԱՎՈՔ ՍՐՏԻ ԱՅՍՕՐ ԱՅԴ ԷՋԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՏՈՐՆԵՐ ՈԻ ԳՐՎԵԼՈԻ Է ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՆԻ ԴԵՌ ՀԱՅ ԱԶԳԸ ՀԱՆԴՈԻՐԺՈԻՄ Է ԱՅԴ սատանաի ՍՊԱՍԱՎՈՐԻՆ, ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ՍՐԲՈԻԹՅԱՆ ՍՐԲՈՑ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈԻՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԱԹՈՌԻՆ:
ՍԱԿԱՅՆ ԻՆՉՊԵՍ ԱՍՈԻՄ ԵՆ, ՈՉԻՆՉ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԵՎ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԻ ԼԻՆՈԻՄ ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԻՆՈՄ Է ԿԱՄՈՔՆ ԱՍՏՈԻԾՈ ԵՎ Ի ԼՐՈԻՄՆ ԺԱՄԱՆԱԿԻ !
ԻՆՁ ՄՆՈԻՄ Է ՄԻԱՅՆ ՀԻՇԵՑՆԵԼ , ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈԻ ԿՈՉՈԻՄԻՆ ՀԱՎԱՏԱՎՈՐ, ԻՄ ՊԱՇՏԵԼԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ , ՈՐ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՊԵՏՔ Է ԱՅՍՊԵՍ ԷԼ ԸՆԹԱՆԱՐ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈԻԹՅՈԻՆԸ ՀԱՄՈԶՎԵՐ ԻՄ , ԵՎ ԻՄ ՔԱՀԱՆԱ ԵՂԲՈՐ - Տեր ԳՐԻԳՈՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀՆՉԵՑՐԱԾ ԱՀԱԶԱՆԳԻ ՄԱՍԻՆ, ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԸՆՏՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԻՑ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱՌԱՋ :
ԻՍԿ ԱՎԵԼԻ ՈԻՇ, 1999-թ -ի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ից ՍԿՍՅԱԼ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ը , ԵՐԲ ՄԱԿ -ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՌՋԵՎ ԵՍ ԵՎ Տեր ԳՐԻԳՈՐԸ , ՄԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ 8 ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԲՈՂՈՔԻ ՑՈԻՅՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑԻՆՔ , ՄՏԱԾԵԼՈՎ ՈՐ, ԱԶԳԱԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՈԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲՈՎՈՎ ԱՆՑԱԾ ԵՐԿՈԻ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆԸ ԿԼՍՎԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ, ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԸՆՏՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈԻԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԿՈՊԻՏ ՄԻՋԱՄՏՈԻՄՆԵՐԻ, ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆՈՆԵՐԻ ԽԱԽՏՈԻՄՆԵՐԻ ԴԵՄ:
ՍԱԿԱՅՆ ՑԱՎՈՔ ՍՐՏԻ ԱՅԴ ՕՐԵՐԻՆ ՄԵՐ ԲՈՂՈՔԸ ԵՂԱՎ
« ՁԱՅՆ ԲԱՐԲԱՌՈ ԱՆԱՊԱՏԻ»

ԻՍԿ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ի ԸՆՏՐՈԻԹՅՈԻՆԸ ԱՎԱՐՏՎԵՑ ՆՐԱՆՈՎ, ՈՐ գարեգին Բ..-ի ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԸՆՏՐՈԻԹՅԱՆ ՕՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՍԳՈՎ ՈԻ ՍԵՎՈՎ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ:

ԻՍԿ կտրիչ ներսիսյան - գարեգին Բ.. -ի ԱՌԱՋԻՆ ԱՄԵՆԱՄԵԾ «ազգաին եկեղեցաշեն գործը» ԵՂԱՎ ԱՅՆ, ՈՐ «ընտրությունից» ՄԵԿ ԱՄԻՍ ՀԵՏՈ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ին, ԻՆՁ ՈԻ Տեր ԳՐԻԳՈՐԻՆ , ՄԻ ԹՂԹԻ ԿՏՈՐԻ ՎՐԱ ՇՈԻՏԱՓՈԻՅԹ ,« կարգալույծ» -ի ՄԻ ԲԱՐԲԱՋԱՆՔ Է ԱՐՁԱՆԱԳՐՈԻՄ ՈԻ ՀԱՆՁՆԵԼՈՎ իր ՎԱՐՈՐԴԻՆ , ՈՐՆ ԷԼ ՀԱՍՑՆՈԻՄ Է ԵՐԵՎԱՆ, ՄԱԿ-ի ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՌՋԵՎ ՆՍՏԱՑՈԻՅՑԻ ՄԵՐ ՎՐԱՆԸ: ՈՐՆ ԷԼ ԻՐ ՀԵՐԹԻՆ ՈՉ ԹԵ ԱՆՁԱՄԲ ՄԵԶ Է ՀԱՁՆՈԻՄ, ԱՅԼ ՏԱԼԻՍ Է ՏՂԱՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ ՈՐ ՎԵՐՋԻՆՍ ԷԼ ՓՈԽԱՆՑԻ ՄԵԶ: ԻՍԿ ՄԻՆՉ ԱՅՍ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23 -ին ԻՆՁ ՀՐԱՎԻՐՈԻՄ ԵՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ, ՈԻՐ Տ. ՆԵՐՍԵՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՊՈԶԱՊԱԼՅԱՆԻ (ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ) ՌՈԻՍԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՏԻՐԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՈԻՐԵՂՅԱՆ, ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՊԱՐԳԵՎ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՍԻՆՈԴԻ ԱՅԼ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՈԻ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈԻԹՅԱՄԲ գարեգին ներսիսյանը (այն ժամանակ դեռ ԱՅՐԱՐԱՏՅԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ) , ԻՆՁ ՄԵՂԱԴՐՈԻՄ Է
ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈԻՄ ԻՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈԻԹՅՈԻՆԸ ՈԻՆԵՆԱԼՈԻ ՀԱՄԱՐ... ՊԱՏՃԱՌԵԼՈՎ ԹԷ ԴԱ ՀԱՐԻՐ ՉԷ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՆ .... ՈՐԻՆ ՀԵՏԵՎԵԼ Է ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ. -
« ԵՐԲ ՈՐ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՊԱՏՄՈԻԹՅԱՆ ՄԻՋԻՑ ՈԻ ՍՐԲԵՐԻ ԴԱՍԻՑ ԿՀԱՆԻ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, ՂԵՎՈՆԴ ԵՐԵՑ, ՍԱՐԴԱՐԱԲԱԴԻ ՀԵՐՈՍ ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՑ, ՀԵՏԱԳԱՅՈԻՄ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍ, ԵՎ ՇԱՏ ԱՅԼ ԱՆՈԻՆՆԵՐ, ՆՈՐ ՀԵՏՈ ԿԳԱՔ ԿՀԱՍՆԵՔ ԻՄ ԽՆԴՐԻՆ:»
ԵՎ ՎԵՐՋՈԻՄ..., ԻԲՐ ՀՈՐԴՈՐՈԻՄ Է ԻՆՁ, ԵՎ ԿՈՉՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՐ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՅԴ ՁԵՎԻՑ, ԱՍԵԼՈՎ -
« ՄԵՆՔ, ԻՆՉ ՎԱՏ ԵՆՔ ԵՂԵԼ ԻՐԱՐ ՀԵՏ, ԻՆՉՈԻ ԵՍ ԻՄ ԴԵՄ ? »
ՈՐԻՆ ԵՍ ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԻԼ ԵՄ -
« ԵԹԵ դու ԻՄ ՀԱԼԱԼ ԵՂԲԱՅՐՆ ԷԼ ԼԻՆԵԻՐ, (իհարկե քավ լիցի) ՈՐԻՆ ԱՅՍ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈԻԹՅՈԻՆՆ Է ՄՂՈԻՄ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԱԹՈՌԻՆ, ԵՍ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԴԵՄ ԷԻ ԳՆԱԼՈԻ: »

ԵՎ ԱՅՍՊԵՍ - ԱՅՆ ՃՇՄԱՐԻՏ ՀԱՅԸ, ՈՐԸ ԻՐԵՆ ՀԱՐԳՈԻՄ Է ՈԻ ԻՐԵՆ ՀԱՄԱՐՈԻՄ Է ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈԻ ԶԱՎԱԿ, գարեգին Բ.. ԹՅՈԻՐԻՄԱԾՈԻԹՅԱՆԸ ՉՊԵՏՔ Է ԸՆԴՈԻՆԻ ՈՐՊԵՍ ԸՆՏՐՎԱԾ ԿԱԹՈՂԻԿՈՍ,
ԵՎ 1999 -թ -ի ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԸՆՏՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ ՊԵՐՔ Է ՀԱՄԱՐԻ ԱՆՎԱՎԵՐ:

Yorum Gönder

Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.