«Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության
թեման» ամառային դպրոց լրագրողների
համար. «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն,
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի
գործընկեր կազմակերպություն, 2014 թ. հուլիսի 11-12-ին կազմակերպում են երկօրյա ամառային
դպրոց լրագրողների համար: Ծրագրին կարող են մասնակցել առնվազն երկու տարվա աշխատանքային
փորձ ունեցող ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի լրագրողները:
Ծրագրին մասնակցող լրագրողները դասընթացը
սկսվելուց առաջ կստանան համապատասխան գրականություն՝
նախապես ընթերցելու համար, իսկ ավարտին՝ մասնակցության վկայագիր:
Ամառային դպրոցի մասնակիցներից ընտրվելու են այն լրագրողները, որոնք սերտորեն համագործակցելու
են ՀՑԹԻ-ի հետ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվող ծրագրերի
լուսաբանման շրջանակներում:
Դասընթացի նպատակն է լրագրողներին հիմնարար գիտելիքներ հաղորդել Հայոց ցեղասպանության
թեմայի վերաբերյալ, պարզաբանել մի շարք բարդ և վիճահարույց հարցադրումներ, ուղենշել
թուրքական ժխտողական քաղաքականության դեմ պայքարելու մեթոդները, ինչպես նաև նպաստել լրագրողների միջոցով գիտնականների և հասարակության
միջև կապի հաստատմանը: Մասնակցությունը դասընթացին թույլ կտա ստեղծել լրագրողական ցանց,
որը, մասնագիտանալով այս թեմայով, կկարողանա ավելի արդյունավետ ստանալ և հայ ու միջազգային
հանրությանը տրամադրել Հայոց ցեղասպանության հետ կապված գիտական իրադարձությունների
նորությունները:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական
հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային
մրցույթի շրջանակներում։
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտ
Արտաքին կապերի և լրատվության բաժին


Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.