Գերմանիայի Միջեկեղեցական
խորհրդի տարեկան նիստում պաշտոնական հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության
100-րդ տարելիցի առթիվ, որում նշվում է, թե անցել է մեկ հարյուրամյակ, սակայն կատարվածն
իր ծանր ազդեցությունն է թողել ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև միջազգային հանրության
վրա: Այս մասին հայտնում է PanARMENIAN.Net -ը:
«2015-ին մենք ոգեկոչում
ենք Օսմանյան Կայսրության կողմից իրագործած Հայոց Ցեղասպանության 100-ամյակը։
1915-1922 թվականներին մեկ ու կես միլիոն հայեր սպանվեցին, իսկ հազարներ էլ տեղահանվեցին
իրենց տներից (ներկայիս Թուրքիա) և աքսորվեցին։ Այսօր աշխարհով մեկ սփռված ավելի քան
վեց միլիոնանոց հայկական սփյուռքն այդ ցեղասպանության տեսանելի հետևանքն է:
Անցել է մեկ հարյուրամյակ,
սակայն կատարվածն իր ծանր ազդեցությունն է թողել ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև միջազգային
հանրության վրա։ Անգամ եթե այսօր գրեթե վերապրողներ չկան, ցավի և անարդարության ճանաչումը
շարունակում է մնալ արդիական։
Մենք հարգում ենք
հայ, ինչպես նաև շուրջ 600.000 արամեացի, ասորի և հույն քրիստոնյաների, ներառյալ կաթոլիկների
ու բողոքականների, հիշատակը, ովքեր սպանվեցին իրենց հայ եղբայրների և քույրերի հետ
միասին։ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ջանքերը «հայ եկեղեցիներին հնարավորություն
ընձեռել՝ իրենց ձայնը բարձրացնելու և պայքարելու 20-րդ դարի առաջին Ցեղասպանության
ճանաչման համար», միշտ գնահատվել է հայ եկեղեցու կողմից»,- նշվում է հայտարարության
մեջ։
Գերմանիայի Հայ-առաքելական
եկեղեցին Միջեկեղեցական խորհրդի անդամ եկեղեցի է. «Նրա հետ համերաշխ 2015-ին մենք ոգեկոչում
ենք Հայոց Ցեղասպանության 100-ամյակը: 2005-ին Գերմանիայի Բունդեսթագը մատնանշել է
Գերմանիայի պատմական ու բարոյական պատասխանատվությունն այս հարցում։ Որպես Գերմանիայում
գործող եկեղեցիներ մենք միասնաբար կրում ենք այս պատասխանատվությունը և անհրաժեշտ համարում
այն ամեն անգամ հիշեցնել»։
Հոկտեմբերի 1-ից
2-ը Մագդեբուրգ քաղաքում կայացած Միջեկեղեցական խորհրդի ժողովն իր անդամ եկեղեցիներին
և համայնքներին քաջալերում և կոչ է անում աղոթքով և հիշատակի միջոցառումներով ոգեկոչել
այն։ Ժողովն անդրադարձել է նաև Միջեկեղեցական խորհրդի նախագահության 2012-ի առաջարկին՝
տեղերում կազմակերպել միասնական միջոցառումներ հայ-առաքելական, ասորի-ուղղափառ և հույն-ուղղափառ
եկեղեցիների հետ։ Բոլոր եկեղեցիներում աղոթքի հրավերը պետք է լսելի դարձնել եկեղեցու
զանգերի ղողանջով և որպես միասնական ժամ առաջարկվել է 2015-ի ապրիլի 24-ին ժամը
17.00-ն:
http://hayernaysor.am/%D5%A3%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A2%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A6%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A5%D6%80/

Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.