Etiketler

Օգոստոսի 18-ին Համահայակական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հյուրընկալել է համահայկական խաղերին առաջին անգամ մասնակցող Արևմտյան Հայաստանի Սասուն գավառի պատվիրակությանը:
Հանդիպումը եղել է ոչ ավանդական էր` հարիսայի սեղանի շուրջ եւ սասունցիներին հյուրասիրվել հայկական թթի, հոնի, ծիրանի օղի և սասնա ավանդական գարու հաց:
Ի. Զաքարյանը, ողջունելով հյուրերին ուրախությամբ նշել է որ, համահայկական 5-րդ խաղերի ձեռքբերումներից մեկը Սասունի մասնակցությունն է: Նա հույս է հայտնել, որ Հայաստան այցելությունը և Համահայկական խաղերին մասնակցությունը շարունակական բնույթ կկրի:
Ի.Զաքարյանը համահայկական խաղերի խորհրդանիշը կրող ժամացույցներ է նվիրել Սասունի պատվիրակության անդամներին: Սասունցիներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և Սասունը խորհրդանշող` Մարութա /Մարաթուկ/ սարը պատկերող հուշանվեր են հանձնել Իշխան Զաքարյանին:

Kaynak: talin nayir [ntalin@yahoo.com]

Hiç yorum yok:

Yorum Gönder

Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.