Etiketler

«Վարդանանց» երգչախմբի ելույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում / Պոլսի «Վարդանանց» երգչախմբի մենահամերգը

Օգոստոսի 5-ին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերի մասնակից Թուրքիայի «Վարդանանց» երգչախմբի անդամները մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մասնակցեցին Մայր տաճարում Հայր Շահե Աբեղա Անանյանի ձեռամբ մատուցվելիք Սուրբ պատարագին:

***
by ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ in ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ Tags: Երգչախմբային արվեստի օրեր Միջոցառումներ

Օգոստոսի 5-ին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերի մասնակից Թուրքիայի «Վարդանանց» երգչախմբի անդամները մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մասնակցեցին Մայր տաճարում Հայր Շահե Աբեղա Անանյանի ձեռամբ մատուցվելիք Սուրբ պատարագին:

Արարողությանը ներկա էին Պոլսո Հայոց Պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ Տեր Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը, լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, միաբաններ` Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը և Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, և սարկավագներ:

«Վարդանանց» երգչախմբի անդամները կատարեցին Սուրբ պատարագի բոլոր երգերը: Մայր տաճարը լի էր հավատացյալ ժողովուրդով: Երգչախմբի կատարումները առանձնահատուկ դարձրեցին Սուրբ պատարագի արարողությունը:



«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ»
համահայկական փառատոն


Պոլսի «Վարդանանց» երգչախմբի մենահամերգը

by ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ in ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ Tags: Երգչախմբային արվեստի օրեր Միջոցառումներ

Օգոստոսի 7-ին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերի շրջանակներում Թուրքիայի «Վարդանանց» երգչախմբի անդամները մենահամերգով հանդես եկան Կամերային երաժշտության ազգային կենտրոնում:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Պոլսո Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, կրոնական ժողովի ատենապետ Տեր Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը:

Համերգը ղեկավարում էր երգչախմբի ղեկավար Ատրուշան Հալաճյանը, նվագակցում էր Լուսի Գահվեճիողլուն: Երգչախումբը կատարեց Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի, Մ. Եկմալյանի, Տ. Չուխաջյանի, Ա. Պարթևյանի, Կ. Զաքարյանի, Մոցարտի, Վերդիի և այլոց ստեղծագործությունները: Դահլիճը լի էր հանդիսատեսներով, որոնք ծաղիկներով և ջերմ ծափողջույներով դիմավորեցին երգչախմբի անդամներին:

 Վերջում ելույթ ունեցավ Պոլսո Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նա շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը` ջերմ ընդունելության և փառատոնին մասնակցության հնարավորություն ընձեռելու համար, և հուշանվեր հանձնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Խոսելով երգչախմբի մասին` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշեց, որ «Վարդանանց» երգչախումբը բարձրացնում է պոլսահայության փառքն ու պատիվը:

Ելույթով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն հայտնեց «Վարդանանց» երգչախմբին` Թուրքիայում հայ մշակույթը, հայկական ավանդույթներն ու սովորույթները պահպանելու համար: «…Այսօր «Վարդանանց» երգչախմբի շնորհիվ մենք հոգևոր հանգիստ ձեռք բերեցինք: Թող այդ հոգևոր հանգիստը փոխանցվի Սիրիայի հայ համայնքին…», – ասաց նախարարը: Երգչախմբի ղեկավար Ատրուշան Հալաճյանին Սփյուռքի նախարարը պարգևատրեց Մեծն Կոմիտասի մեդալով, իսկ դաշնակահարուհի Լուսի Գահվեճիողլուին շնորհակալագիր հանձնեց:




Hiç yorum yok:

Yorum Gönder

Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.