
Թաւրիզ, Ազգային Առաջնորդարան – Ս. Սարգիս Զօրավարի տօնը, Թաւրիզի Ս. Սարգիս Եկեղեցու անւանակոչութեան օրը լինելով, Ուրμաթ 25 Յունւար 2013-ի երեկոյեան ժամը 6-ին եկեղեցում կատարւեց Նախատօնակի արարողութիւն:
Ատրպատականի Հայոց Թեմի
Առաջնորդ՝ Գերպ.
Տ. Գրիգոր
Ծ. Վրդ.
Չիֆթճ-եանի
հանդիսապետութեամμ կատարւեց
երեկոյեան ժամերգութիւնը: Երգեցողութ-եան մասնակցեց
«Կոմիտաս» երգչախումμը, ղեկավարութեամμ Պրն.
Վարդան Վահրամեանի:
Իսկ եկեղեցու
կրտսերների դպրաց
դասը փոխասացութեան ու
մո-մակրութեան
պաշտօններով յաւելեալ
փայլ μերաւ
եկեղեցական արարողութեանը:
Երեկոյեան ժամերգութեան յաջորդեց
նախատօնակի արարողութիւնը, որու
աւարտին Թեմակալ
Առաջնորդը տւեց
յաւուր պատշաճի
քարոզ: Նա
սրμերի
կեան-քից
ու մասնաւորաμար Ս.
Սարգսի կեանքից
վերցնելով օրինակը,
ցոյց տւեց
քրիս-տոնեաների
դիմադրողական ուժը
եւ կեանքի
տառապանքներին տոկալու
երկնա-յին
կարողութիւնը: Հայր
Սուրμը
անդրադարձաւ ժողովրդի
դժւարութիւններին, կեանքի
պայմաններից μխած
մտահոգութիւններին, եւ
գօտեպնդեց նրանց,
միշտ օրինակ
μերելով սրμերը, որոնք
դիմադրեցին կեանքի
մարտահրաւէրներին:
Այս առիթով, Թեմակալ
Առաջնորդը μարձր
գնահատեց Եկեղեցու
Խնամա-կալ
Մարմնի կանանց
գործունէութիւնը, որոնք
եկեղեցիների մաքրութեան,
μարե-զարդման,
զգեստների կանոնաւորման,
մաս ու
նշխարհի պատրաստութեան եւ
այլ գործնական
աշխատանքները անյապաղ
իրականացնում են,
ի պայծառութիւն
հայ եկեղեցու:
Նա գնահատեց
նաեւ եկեղեցու
«Կոմիտաս» երգչախմμին եւ
նրա խմμավարին, ինչպէս
նաեւ եկեղեցու
սարկաւագ Պրն.
Վարդան Տէր
Մարտիրոսեա-նին
ու կրտսեր
դպիրներին, իրենց
ջանասիրութեան համար:
Նախատօնակի աւարտին տրւեց
Սուրμ Հաղորդութիւն,
եւ μոլոր
նրանք ովքեր
ծոմապահութեամμ կամ
պահեցողութեամμ Ս.
Սարգիս Զօրավարի
տօնի
աւանդութիւնը պահել էին,
մօտեցան Ս.Խորանին, ստանալու
Քրիստոսի Ս.
Մար-մինը
եւ Արիւնը:
Յայտնենք, որ Լիլաւայի
Ս. Սարգիս
Եկեղեցին կառուցւել
է 1845 թւին: Նրա
մայր դրան
ճակատին կայ
հետեւեալ արձանագրութիւնը. «Շինեցաւ
Ս[ուր]μ
Սարգիս եկեղեցիս
/ ի 5 Մարտի
1845 ամի եւ ի
թուին / Հայոց
ՌՄՂԲ ÿի
հայրա-պետութե[ան] / Տեառն
Ներսիսի Ե.ի, աշխա/
տութեամμ Զաքարիա
Աւագ քա-/
հանայի Տէր
Զաքարեանց / արդեամμ
μարեպաշտ / հայազգի
ժողովրդականաց»: Հիւսիսային
զանգակատան վրայ
կարդում ենք.
«ՇԻՆՈՒԵՑ. ՅԻՇԱ/
ՏԱԿ. ՏԷՐ.
ՅԱ-ՐՈՒԹ/
ԻՒՆԻ. ՏԷՐ
ՕՀԱՆ/ ԵԱՆ»:
Իսկ Հիւսիսային
դրան վրայ
զետեղւած շատ
հին եւ
հազիւ ընթեռնելի
արձանագրութեան վրայ
յիշւում է
1821 Ապրիլ ամիսը, ինչը
ցոյց է
տալիս, թէ
եկեղեցին աւելի
հին մի
կառոյց է
ունեցել, որը
1845-ին վերանորոգւել է:
Իսկ նոյն
քարի վրայ
«ՏՐ ԱԾ
ՅՍ ՔՐ»,
ինչպէս նաեւ
«Յ.Ն.Թ.Հ.»
սղագրութիւնները եւ
գեղաքանդակ խաչը
μացայայտում են,
թէ այդ
նախապէս եղել
է եկեղեցու
մայր դրան
արձանագրութիւնը:
Եկեղեցու հարաւային զանգակատան
ներքեւ կայ
մի արձանագրութիւն. «Ի
ՅԻՇԱՏԱԿ ՎԱՂԱՄԵՌԻԿ/
ԲԱԲԳԷՆ ՍՏԵՓԱՆԵԱՆԻ
/ ԾՆ. 10 ՀՈԿՏ. 1920 ԹԻՒ / ԿԱՌՈՒՑԵՑԱՒ
/ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆՍ / ԾԱԽԻՒՔ
ՀՕՐ ՆՈՐԱ
/ ՍՄԲԱՏ ՍՏԵՓԱՆԵԱՆԻ
/ ԹԱՒՐԻԶ 24 ՕԳՈՍՏՈՍ
/ 1938»:
1967 թւին դարձեալ
վերանորոգւելով, եկեղեցին
նախագաւիթ է
ունեցել, μարերարութեամμ
Սալմաստեցի Աμգար Ենովքեանի,
ի յիշատակ
իր կնոջ՝
Ռոզայի: Սոյն
նախագաւթում է
գտնւում Խնամակալ
Մարմնի մոմավաճառութեան սենեակը,
եւ մոմավառութեան խորանները:
2003 Թւին, ի յիշատակ
Գնդ. Էմիլ
Յակոμեանի,
սոյն նախագաւիթը
օժտւել է
երկաթեայ գեղակերտ
դուռով ու
յարակից պատու-հաններով, որոնք
խաչքարային արւեստով
յագեցւած են:
Armenian News
from Tavriz - The Feast of Lilava's St. Sarkis Church
Ischchan
Tschiftdschjan [ischchan@gmail.com]







Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.