
Ս.թ. հունիսի
14-ին Երևանում
կմեկնարկի դեղագործության մրցունակության 5-րդ
միջազգային համաժողովը,
որը տեղի
կունենա Մ.
Հերացու անվան
Երևանի պետական
բժշկական համալսարանում:
Համաժողովը
հանդիսանում է
արդյունավետ հարթակ
դեղագործության ոլորտի
մասնավոր և
հանրային շահառուների
համար` ծանոթանալու
Հայաստանի վերջին
դեղագործական ձեռբերումներին, քննարկելու
ընդհանուր խնդիրներ
և նոր
նախագծեր, ինչպես
նաև ուսումնասիրելու համագործակության նոր
հնարավորություններ:
Համաժողովը բաղկացած է
երկու նիստից։
«Դեղագործության ոլորտի
ձեռքբերումները Հայաստանում»
թեմայով նիստի
ընթացքում կներկայացվեն
Հայաստանի դեղագործության ոլորտի
վերջին ձեռքբերումները, նոր
զարգացումները, ընթացիկ
բարեփոխումներն ու
զարգացման ռազմավարությունները։ Համաժողովի
երկրորդ մասը
նվիրված է
«Համաշխարհային դեղագործության լավագույն
ձեռքբերումները» թեմային։
Այս նիստի
ընթացքում օտարերկրյա
դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները կներկայացնեն
իրենց ընկերությունները, նոր
ձեռբերումները, արտադրանքները, ինչպես
նաև տեխնոլոգիաները և
գիտական հայտնագործություններն ու
դեղագործության ոլորտում
նորարարական լուծումները։
Համաժողովին զուգահեռ կանցկացվի
դեղագործության ամենամյա
«Ֆարմա Արմենիա
ԷՔՍՊՈ» ցուցահանդեսը։ Այն
բացառիկ հնարավորություն է
տեղական և
օտարերկրյա դեղագործական
ընկերությունների և
նրանց ներկայացուցիչների համար՝
ներկայացնելու իրենց
արտադրանքը և
վերջին ձեռքբերումները։
Համաժողովը կազմակերպում է
Հայաստանի դեղ
արտադրողների և
ներմուծողների միությունը
ԱՄՆ Միջազգային
զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման
և շուկայի
մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի
և ՀՀ
Արդյունաբերության զարգացման
հիմնադրամի աջակցությամբ
։ Համաժողովին
աջակցում են
նաև ՀՀ
առողջապահության նախարարությունը, ՀՀ
էկոնոմիկայի նախարարությունը, Դեղերի
և բժշկական
տեխնոլոգիաների փորձագիտական
կենտրոնը, Զարգացման
հայկական գործակալությունը և
Մ. Հերացու
անվան Երևանի
պետական բժշկական
համալսարանը։ Համաժողովն
ուղիղ եթերում
կհեռարձակվի միջոցառման
պաշտոնական կայքում՝
www.pharma-armenia.am։
Ելույթ կունենան` համաժողովի
ընթացքում ելույթ
կունենան ՀՀ
առողջապահության նախարար
Դերենիկ Դումանյանը,
ՀՀ էկոնոմիկայի
նախարար Վահրամ
Ավանեսյանը և
ԱՄՆ ՄԶԳ
հայաստանյան գրասենյակի
տնօրեն Քարեն
Հիլիարդը:
Միջոցառմանը կմասնակցեն ավելի
քան 500 բժիշկներ, դեղատնային
ցանցերի, տեղական
և օտարերկրյա
դեղագործական ընկերությունների աշխատակիցներ,
գիտնականներ և
փորձագետներ։
Վայրը` Մ. Հերացու
անվան պետական
բժշկական համալսարան,
նիստերի դահլիճ
(Երևան, Կորյունի
2)
Ամսաթիվը` հունիսի 14, ժ. 10:00
# # #
Հայաստանի Դեղ արտադրողների
և ներմուծողների միությունը
(ԴԱՆ Միություն)
հիմնադրվել է
2003թ. և միավորում
է Հայաստանի
դեղագործության ոլորտի
22 առաջատար ընկերություններին։ Միության
առաքելությունն է՝
տեղական ընկերություններին ինտեգրել
միջազգային դեղագործական
շուկա, իրականացնել
աշխատելաոճի կայուն
բարելավում և
ապահովել ոլորտի
ներկայացուցիչների համար
արդար և
հավասար մրցակցային
պայմաններ։ Միությունը
ջանքեր է
գործադրում անվտանգ
դեղերի հասանելություն ապահովելու
ուղղությամբ, կազմակերպում
է դասընթացներ
դեղագործների, տեղական
և օտարերկրյա
արտադրողների համար,
ինչպես նաև
աջակցում է
պետական մարմիններին
համապատասխան նորմեր
մշակելու և
վերանայելու հարցերում։
ԱՄՆ Միջազգային զարգացման
գործակալության «Ձեռնարկությունների զարգացման
և շուկայի
մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») հնգամյա
ծրագիրն ուղղված
է Հայաստանում
բիզնես միջավայրի
և փոքր
ու միջին
ձեռնարկությունների զարգացմանը:
Ծրագրի նպատակն
է բարձրացնել
Հայաստանում զբաղվածության և
եկամուտների մակարդակը`
խթանելով արտահանման
ներուժ ունեցող
արժեքի շղթաների
(բարձր տեխնոլոգիաներ, դեղագործություն/բիոտեխնոլոգիաներ, պտուղ-բանջարեղենի վերամշակում
և զբոսաշրջություն) զարգացումը:
_._,_.___
Attachment(s)
from Zara Sargsyan
1 of 1 Photo(s)
pharma
competitiveness conference.jpg
2 of 2 File(s)
EDMC_MPIU_Media Advisory_pharma conference 06
14 2013_arm.pdf
EDMC_MPIU_Media
Advisory_pharma conference 06 14 2013_eng (ak).pdf
http://xa.yimg.com/kq/groups/23149154/1264994189/name/EDMC_MPIU_Media+Advisory_pharma+conference+06+14+2013_eng+%28ak%29.pdfZara Sargsyan [infosharearm@gmail.com]
Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.