Etiketler

Հայկական Վերածնունդ Շարժում

Հայկական Վերածնունդ Շարժման (ՀՎՇ) բոլոր մասնաճյուղերի միացյալ հայտարարությունը Գարեգին Չուքասզյանի ձերբակալության վերաբերյալ Սփյուռքում գործող Հայկական Վերածնունդ Շարժման բոլոր մասնաճյուղերը միացյալ կերպով դատապարտում են խաղաղ ժողովրդական երթի ընթացքում Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանի ձերբակալության փաստը, ինչպես նաև ոստիկանական ուժերի կողմից երթի մասնակիցների օղակման և արգելափակման իրողությունը: 

ՀՎՇ-ը հիշեցնում է նաև նախկինում նույն ոստիկանական ապարատի կողմից թույլ տրված բազմաթիվ այլ իրավախախտումների մասին, որոնց միակ նպատակն է եղել պաշտպանել հանցագործ օլիգարխիայի բռնատիրական շահը' ընդդեմ քաղաքական ակտիվության և ժողովրդի օրինական պահանջատիրության: ՀՎՇ-ը զգուշացնում է, որ դա մարդու իրավունքների կոպիտ խախտման օրինակ է, և այն խստորեն կշարունակի դատապարտել ոստիկանական ուժերի կողմից գրանցվող նման բռնությունները: ՀՎՇ-ը նաև հորդորում է ոստիկանական համակարգին զերծ մնալ նմանօրինակ բռնություններից, քանզի ոստիկանական համակարգի միակ պարտականությունը ոչ թե մի խումբ հարստահարիչների, այլ ժողովրդի անվտանգության ապահովումն է:

Հայկական Վերացնուննդի մասնաճուզեր, Toronto (Canada), Belgium, Prague (Czech Republic), Los Angeles (USA), Moscow, Middle East, Italy, Paris (France), Germany

 Norick Markosian / norick@hmfp.com 

Hiç yorum yok:

Yorum Gönder

Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.