Etiketler

Կաթողիկոսի հրաժարականը

Նաիրա Հայրումյան
Հասարակություն - Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2013, 16:47
Հայաստանի 13 հկ-ներ կոչ են արել ամբողջությամբ չհրապարակել Երուսաղեմի պատրիարքի նամակը Գարեգին Բ կաթողիկոսին: Երուսաղեմի պատրիարքը պահանջել է կաթողիկոսի հրաժարականը, հայտարարելով, որ նա զբաղվում է ոչ թե հոգեւոր, այլ նյութական գործերով: Երիտասարդական կազմակերպությունները գտնում են, թե նման հարցերը չարժե հանել հրապարակային քննարկման:

Նման մոտեցումն այնքան էլ հասկանալի չէ, քանի որ եթե երկրում վերջապես սկսել է ներքին առողջացման գործընթաց, ուրեմն պետք է այդ մասին ոչ թե լռել, այլ խոսել բարձրաձայն: Ակտուալ խնդիրները թաքցնելու սովորությունը հանգեցնում է ընդամենը նեխման գործընթացի «կոնսերվացմանը», լավագույն դեպքում: Եւ խնդիրները չեն լուծվում հենց այն պատճառով, որ չեն դրվում լայն քննարկման:
Հայ Առաքելական եկեղեցին ոչ միայն բարձրագույն հոգեւորականների, այլեւ ողջ ժողովրդի սեփականությունն է: Երիտասարդական կազմակերպությունները ճիշտ են, երբ ասում են, որ խնդիրը ոչ թե անձերի, այլ կառուցվածքի մեջ է: Քանի որ, եթե ինչ որ անհատներ չեն տեղավորվում կառույցում կամ նոր կոնֆիգուրացիաների մեջ, ապա պետք է պահպանել կառույցը, ոչ թե կառչել անհատներից:

Համաշխարհային եկեղեցական պրակտիկայում սկսել են ռեֆորմացիայի գլոբալ գործընթացներ: Հռոմի նորընտիր պապը մարդկանց կոչ է արել հրաժարվել նյութի պաշտամունքից եւ խորհել կեցության հոգեւոր, բարոյական հիմքերի մասին: Նա նաեւ անձնական օրինակներ է ցուցադրում, վարելով ասկետիկ կենսակերպ:

Մինչ այժմ հենց եկեղեցին է եղել ոսկե հորթի պաշտամունքի առանցքներից մեկը, խրախուսելով շքեղությունն ու հարստությունը: Սակայն նման պաշտամունքի վրա հիմնված համակարգն ակնհայտորեն տապալվում է, եւ Ֆրանցիսկ պապը համաշխարհային նոր կարգի առաջին ծիծեռնակներից մեկն է:

Ներկայում հարցն այն է, թե արդյոք Հայ Առաքելական եկեղեցին կմնա հին հասարակարգում, թե իր մեջ ուժ կգտնի առաջ գնալու եւ իր հետեւից տանելու ժողովրդին: Եկեղեցու դերը Հայաստանում միշտ եղել է նշանակալի, սակայն ոչ միշտ՝ միանշանակ: Սակայն ներկայում ակտուալ խնդիրները քողարկելը միայն վնաս կհասցնեն եկեղեցուն:

Կաթողիկոսի հրաժարականն աննախադեպ քայլ կլիներ Հայկական եկեղեցում: Այն կդառնար ապացույց այն բանի, որ հոգեւոր այրի համար գլխավորը բիզնեսը եւ շքեղ ապրելակերպի հնարավորությունը չեն: Բացի այդ, դա եկեղեցու կենսունակության, ապագային եւ ոչ թե անցյալին միտվածության լավ ապացույց կլիներ:

- See more at: http://www.lragir.am/index/arm/0/society/view/86881#sthash.CiACbPEj.dpuf


2 yorum:

Անդրանիկ dedi ki...

"Հայ Առաքելական եկեղեցին ոչ միայն բարձրագույն հոգեւորականների, այլեւ ողջ ժողովրդի սեփականությունն է:"

Shat jisht e! Ays Antzn al (Karekin Businessmanyan!?) enthagarage gene.Hay Arakelagan Yegeghetzin goktakordze iren antznagan shaheri hamar.Ays polore Hayastani nakhakahutyan endrutyunneri jamanak desank, iren Raffi Hovhannesyan'i tem eratz khosaktzutyunnerov.Hokevoragane Inch kortz uni Hayastani nerkin kaghakaganutyunneri metch? Hokevoragane betke iren heru bahe nerkin kaghakaganutyunen, betke joghovurti het,vochte joghovurti tem ella....

Dursun dedi ki...

Հայ առագելական եկեղեցւոյ հոգեւոր հայրերը կղերականները որոնք կամաւոր կերպով ընդունած պետք է ըլլային մեր եկեղեցւոյ Հայորդիներուն հոգեւոր հովիւները քան թէ զբաղելով աշխարհային գործ եւ ինչքերով։
Էջմիածինի Սուրբ Աթոռը գրաւող անց մը իբր Կաթողիկոս պետք է այս վերի ամենահստակ կարեւոր կետը գիտնալով իր պարտականութիւնը գործադրեր բայց դժբախտաբար յայտնի է որ Գարեգին կաթողիկոսը այս մեկ կետը կանտեսէ եւ մեր Սուրբ Առագելական եկեղեցւոյ բոլոր աւանդութիւններուն հակառակ տակաւին կը նախընտրէ իր կամքին համեմատ շարժիլ ոչ թէ եկեղեցական աւանդութեան հանդերց։
Քանի որ Գարիգին Կաթողիկոսը այլեւս չընդունիր իրմէ սպասուածին պես իր պարտականութիւնը կատարել ուրեմն իրեն անգամ մը եւս կը յիշիցնենք որ ՅՐԱԺԱՐԻ։

Yorum Gönder

Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.