Ըստ 2013 թվականի
դեկտեմբերի 17-ի Ստրասբուրգում կայացրած վճռի, Եվրոպական Մարդու իրավունքների դատարանն
որոշում է ընդունել, համաձայն որի Հայոց ցեղասպանության ժխտումը չի հանդիսանում հանցագործություն:
Համաձայն այս վճռի,
2007 թվականին շվեյցարական արդարադատության կողմից ընդունված որոշումը՝ դատապարտվելով
Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի ժխտողական մոտեցումներով,
խախտում է խոսքի ազատությունը:
Հայկական Վերածնունդ
- Փարիզը դատապարտում է այդ որոշումը խստագույնս:
Այս որոշմամբ Եվրոպական
Մարդու իրավունքների դատարանը խեղաթյուրում է «խոսքի ազատության» խորը իմաստը, զենք
տալով նրանց, ովքեր դեմ են մարդկային արժանապատվության իրավունքի սկզբունքին:
Այս որոշմամբ Եվրոպական
Մարդու իրավունքների դատարանն հակված է որակազրկել իր իսկ ստանձնած առաքելությունները:
Այս որոշմամբ Եվրոպական
Մարդու իրավունքների դատարանը հերքում է Հայ ժողովուրդի գոյության իրավունքը և առիթ
չտալիս ճշմարտացիության իրավունք Թուրք ժողովուրդին իր սեփական պատմության նկատմամբ:
Այսօր այս որոշումն ուղղված է հայերի դեմ, իսկ վա՞ղը - ա՞յլ ժողովուրդների:
Այս որոշումը հղի
է անտեղյակությամբ, այն ընդունվել է անհոգությամբ, ինչ-ինչ շահեր հաշվի առնելով՝ ցանկանալով
անտեսել այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, ցանկանալով անտեսել այն, որ թուրքական
պետությունը կրողն է պետական մերժողական գաղափարախոսության և այն, որ Դողու Փերինչեքը
նախանձախնդիր ծառան է այդ գաղափարախոսության, որն կնքում և սահմանում է հանցագործությունների
հանցագործությունը:
Հայկական Վերածնունդ
– Փարիզը դատապարտում է այս որոշումը, որի հետևանքները կարող են լինել չափազանց լուրջ
և հորդորում լավատեղյակ ազատամիտ անձանց արձագանքել:
Հայկական Վերածնունդ
– Փարիզն առանձնակի հրավիրում է ողջ հայությանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս
արձագանքել (դիմումներ, նամակներ եւ այլն ) անձամբ և այլ հնարավոր ատյաններով:
Փարիզ
20/12/2013
zartonk75@free.fr
Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.