ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության
թանգարան-ինստիտուտը կազմակերպում է միջազգային գիտաժողով` «Առաջին համաշխարհային պատերազմի
Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» թեմայով:
Գիտաժողովը տեղի կունենա Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի նորակառույց գիտաժողովների
դահլիճում ս.թ. ապրիլի 21-ից 22-ը` ժամը 10:30-ին:
Գիտաժողովում զեկույցներով
հանդես կգան առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից,
Իտալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Լեհաստանից և
ԱՄՆ-ից:
Երկօրյա գիտաժողովի
ընթացքում զեկուցողները կանդրադառնան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան
կայսրությունում կազմակերպված հայերի զորակոչին, նրանց զինաթափմանը , երիտթուրքերի
կառավարության կողմից հայ ժողովրդի ցեղասպանությանը , պանթուրքիստական ցանցի գործունեությանը,
օտարազգի լրագրողների գործունեությանը, հայերի ինքնապաշտպանական մարտերին, պատերազմող
երկրների դիվանագիտության դերին, վկայություններին, հայ կամավորական շարժմանը, հայ
գաղթականությանը և վերապրողներին առնչվող հարցերին:
Պատմական ակնարկ
. Կովկասյան ռազմաճակատը, որտեղ ծավալվում էին լայնածավալ որոշիչ ռազմական գործողություններ,
մոտ լինելով մերձավորարևելյան ճակատին, կենտրոնացրել էր բավական մեծ ռազմական ռեսուրսներ`
ըստ այդմ ունենալով որոշակի ազդեցություն պատերազմի վերջնական ելքի վրա:
Երիտթուրքերի կառավարությունը,
օգտվելով համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից, իրագործեց հայերի` նախապես
ծրագրած ցեղասպանությունը ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլև Օսմանյան կայսրության
ողջ տարածքում, ինչպես նաև Կովկասի և Հյուսիսային Իրանի շրջաններում: Կոտորածների ու
բռնագաղթի ենթարկվեց տարածաշրջանի հույն, ասորի և եզդի բնակչությունը:
Կովկասյան ճակատի պատերազմական գործողությունների
ընթացքում մարդասիրական օգնությանը և փախստականների
բազմաթիվ խնդիրներին առնչվող հարցերն առանցքային էին, քանի որ այստեղ էին կենտրոնացել
թուրքական կոտորածներից փրկված մեծ թվով փախստականներ, ովքեր գաղթել էին նահանջող ռուսական
զորքերի հետ: Մարդասիրության ճգնաժամի պայմաններում գործում էին բազմաթիվ հայկական,
ռուսական և ամերիկյան մարդասիրական կազմակերպություններ (Մոսկվայի հայկական կոմիտե,
Համառուսաստանյան քաղաքների միություն, Ռուսական «Կարմիր խաչ», Տատյանինյան կոմիտե,
Ամերիկյան նպաստամատույց և այլն) :
WWI-conference@genocide-museum.am
Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.