2014 թ. սեպտեմբերի 5-7-ը Փարիզում կայացավ «Հայկական
վերածնունդ» շարժման ներկայացուցիչների տարեկան ժողովը, որին մասնակցեցին «Հայկական
վերածնունդ» շարժման ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Չեխիայի և
Լիբանանի մասնաճյուղերի, ինչպես նաև Հայաստանի Նախախորհրդարանի ներկայացուցիչները:
Ժողովը քննարկեց
Հայաստանի և հայության ներկա իրավիճակի արտակարգությունը ևդրա հաղթահարման հնարավոր ուղիները:
Մեծ Եղեռնի
100-ամյա տարելիցի շեմին Հայաստանը և հայությունը Ցեղասպանության հետևանքների հաղթահարման
ու հայ ժողովրդի անօտարելի իրավունքների վերատիրացման ուղղությամբ շոշափելի առաջընթաց
ապահովելու փոխարեն հայտնվել են իրենց գոյությանն սպառնացող արտակարգ իրավիճակում:
Այդ արտակարգ իրավիճակը
դրսևորվում է ազգի և պետության արտաքին ու ներքին գործունեության գրեթե բոլոր ոլորտներն
ընդգրկած համակարգային ճգնաժամով:
Արտաքին ասպարեզում
Հայաստանը չի կայացել որպես միջազգային հարաբերությունների դե ֆակտո սուբյեկտ: Այդ
պատճառով հայկական պետությունը հայտնվել է այնպիսի գործընթացների հորձանուտում, որը
հղի է ինքնիշխանության վերջնական կորստյամբ, ինչպես նաև Հայաստանից Արցախի տարանջատմամբ
ու հետագա օտարմամբ:
Բացի այդ՝ Հայաստանի
այսօրվա պաշտպանական հզորությունը բավարար
չէ արագ տեմպերով ապակայունացող տարածաշրջանում
ձևավորված և օրեցօր հզորացող ծայրահեղական ուժերի, ինչպես նաև իր ավանդական հակառակորդների
հավանական ոտնձգություններին դիմագրավելու համար, հատկապես, եթե դրանք տեղի ունենան
միաժամանակ:
Ներքին ասպարեզում
իրավիճակն առաջին հերթին բնութագրվում է երկրի մարդկային ու բնական միջավայրերի անապատացմամբ:
Մարդաթափության աստիճանի հասնող արտագաղթը երկիրը զրկում է կենսունակության ներուժից,
իսկ բնական ռեսուրսների անխնա և գիշատչական սպառումը նրա տարածքը վերածում է կյանքի
հետ անհամատեղելի միջավայրի:
Այս ամենը հետևանք
է Հայաստանում հաստատված նորգաղութային տիրապետության և ժողովրդի իշխանության յուրացման,
ինչն ուղեկցվում է պետական կառավարման լիակատար և ամբողջական ձախողմամբ, արհեստավարժության
բացակայությամբ, իրավունքի, արդարության և ժողովրդավարության համատարած ոտնահարմամբ,
ինչպես նաև աղետալի խորության ու ծավալների հասնող համընդհանուր կոռուպցիայով:
Այս ամենի հետևանքով
Սփյուռքը կորցնում է Հայրենիքի հետ կապն ու գոյատևման շարժառիթները և էլ ավելի ահագնացող
տեմպերով ուծանում է:
Միևնույն ժամանակ,
որքան էլ իրավիճակն ահազանգային է, Հայաստանը և հայությունըդեռևս ունեն այն հաղթահարելու
և միանգամայն նոր որակի պետություն ու ազգային կազմակերպվածություն ստեղծելու ուժեր
և միջոցներ:
«Հայկական վերածնունդ»
շարժման ներկայացուցիչների տարեկան ժողովը` հաշվի առնելով այդ ուժերի և միջոցների սպառման
տեմպերը, ինչպես նաև դրանց և արտաքին ու ներքին մարտահրավերների ոչ նպաստավոր հարաբերակցությունը,
անհրաժեշտ է համարում եղած ուժերն ու միջոցները անհապաղ զորաշարժի ենթարկել՝ նպատակ
ունենալով նպաստել Հայաստանում հաստատված ապօրինի ու ապազգային ռեժիմին Ցեղասպանության
100-ամյա տարելիցին հեռացնելու և երկրում ժողովրդի կամքն ու իշխանությունը վերահաստատելու
գործընթացին, որպեսզի հնարավոր լինի պետականորեն կազմակերպել համազգային ներուժն ու
այն գործադրել վերահաս աղետից խուսափելու համար:
Փարիզ 10/09/2014
Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.