Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը մասնակցեց Առաջին
համաշխարհային պատերազմին նվիրված «Նայի՛ր պատերազմի աչքերի մեջ» ցուցահանդեսին, որը
բացվել է «Նոր Մանեժ» Մոսկվայի պետական ցուցասրահում: Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդերլանդների, Սերբիայի, Ուկրաինայի
տասնյակ թանգարաններ և արխիվներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը
մասնակցեցին ցուցադրության կազմակերպմանը:
Ցուցադրությունը կազմակերպվել է ինտերակտիվ ձևաչափով` թվային
տեխնոլոգիաների լայն կիրառմամբ: Ցուցադրության առաջին այցելուներից է դարձել Ռուսաստանի
Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով սպանվել է 75 միլիոն
մարդ, փլուզվել չորս խոշոր համաշխարհային կասրություններ` Ավտրո-Հունգարական, Օսմանյան,
Ռուսական և Բրիտանական:
Ցուցատախտակներից մեկը նվիրված է 1915թ. Օսմանյան կայսրության
կողմից իրագործված 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմությանը:
Ցուցադրության մեջ ներառված են Հայոց ցեղասպանության թանգարան
– ինստիտուտի կողմից տրամադրված լուսանկարներ, որոնք վկայում են մի ամբողջ ժողովրդի
նկատմամբ իրականացված ամենավայրագ հանցագործությունն Առաջին համաշխարհային պատերազմի
տարիներին:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ՀՑԹԻ-ն Առաջին համաշխարհային
պատերազմի 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպեց «Առաջին համաշխարհային պատերազմ.
դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես
նաև «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ
և մարդասիրական օգնություն» խորագրով միջազգային գիտաժողով:
http://genocide-museum.am/arm/02.09.2014.php
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
ՀՀ, Երևան 0028, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր,
Հեռ.: (374 10) 39 09 81,
Ֆաքս: (374 10) 39 10 41
E-mail: info@genocide-museum.am
URL:
genocide-museum.am
http://genocide-museum.am/arm/02.09.2014.php

Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.