Ինչպես հայտնի
է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ II Մութաֆյանը 2008 թվականից ի վեր անբուժելի հիվանդությամբ
է տառապում և անգիտակից վիճակում գտնվում է Սուրբ Փրկիչ հիվանդանոցում: Ահա անցած շաբաթ
պատրիարք Մութաֆյանի առողջության համար հոկտեմբերի 9, 10 և 11-ին համընդհանուր ծոմի
և աղոթքի եռօրյակ է հայտարարվել: Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նախաձեռնությամբ
անցած շաբաթ օրը Սամաթիայի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում եպիսկոպոս Սահակ Մաշալյանը
պատարագ է անցկացվել, որից հետո հոգևորականները այցելեն են պատրիարք Մութաֆյանի հիվանդասենյակ,
որտեղ մյուռոն են քսել և աղոթել:
Հիվանդության առաջին
օրերից պատրիարքի վիճակը անձամբ հսկող Սուրբ Փրկիչ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արդաշ
Աքդաղ, խոսելով Մութաֆյանի ներկայիս դրության մասին, նշել է. «Բժիշկների գնահատմամբ`
հիվանդության երևան գալուց հետո նման հիվանդները միջինում 10 տարի են կարողանում ապրել:
Մութաֆյանի դեպքում եթե անսպասելի ոչ մի բան չպատահի նա դեռ ամենաքիչը 5 տարի էլ կապրի:
Ցավոք, այս հիվանդության համար ետդարձի ճանապարհ չկա, այդ պատճառով էլ պատրիարքի գիտակցության
գալը հնարավոր չէ»,-նշել է բժիշկ Աքդաղը: Վերջինս մի հետաքրքիր մանրամասնություն էլ
է հայտնել: Պարզվում է` պատրիարք Մութաֆյանի հիվանդությունը հայտնաբերվել է դեռևս
2006 թվականին, սակայն Ստամբուլի հայ համայնքը այդ մասին իմացել է գրեթե 3 տարի անց:
Հարց է ծագում, թե ով և ինչու է թաքցրել այդ տեղեկությունը:

Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.