Մխիթարյաններն առանձնակի նախապատրաստական
աշխատանքներ են տանում
2015 թվականի ապրիլին ընդառաջ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը զանգահարեց
Վենետիկˋ շնորհավորելու միաբանության
և հայ կաթոլիկների Սուրբ Ծնունդն ու Ամանորը և զրույցի ընթացքում պարզեց, որ Սուրբ
Ղազար կղզում բազմաբովանդակ միջոցառումներ են նախապատրաստվում Հայոց ցեղասպանության
100ամյակին ընդառաջ: Մասնավորապես, եկող տարի Հայաստանի կառավարությունը միաբանության
հետ կնախապատրաստի Սուրբ Ղազար կղզում տարիներ շարունակ կազմակերպվող արվեստի միջազգային
«Բիենալե» փառատոնի հայկական տաղավարը: Այս փառատոնի ժամանակ տարբեր երկրների արվեստագետները
հատուկ տաղավարներում ներկայացնում են իրենց աշխատանքները:
«Այս ամենին զուգահեռ կլինեն գիտաժողովներ, երաժշտական միջոցառումներ,
լուսանկարների ցուցահանդես և մեկերկու հրատարակություն», մեզ հետ զրույցում հայտնեց
Մխիթարյան միաբանության հոգևոր այրերից Հայր Եղիան:
Իր ողջ ծավալով առաջին անգամ ցուցադրության կհանվի Վենետիկի,
Վիեննայի Մխիթարյանների լուսանկարչական հավաքածուն: Այն ներառում է 18001927 թվականների
լուսանկարներ և բաղկացած կլինի երեք բաժնիցˋ «Հայկական կենցաղ», «Հայակական հուշարձաններ» և «Եղեռն» թեմատիկայով:
Հրատարակությունները նույնպես նվիրված են Ցեղասպանության 100ամյակին, դրանցից առաջինում
կընդգրկվեն ամերիկյան բոլոր թերթերի անդրադարձները Հայկական հարցին:
Գնահատելով անցնող տարին` Հայր Եղիան նշեց. «Միաբանությունն
ազգի զավակն է: Ազգի ապրած ամեն տեսակ դժվարություններն անդրադառնում են նաև միաբանության
վրա: Հալեպում, Լիբանանում միաբանությունը ծանր օրեր է ապրում, քանի որ համայնքները
վատ վիճակում են: Հայ գաղութներում տիրող իրավիճակն անպայման իր դրական կամ բացասական
ազդեցությունն է ունենում միաբանության վրա»: «Աստված խաղաղ տարի թող պարգևի մեր ժողովրդին»,
զրույցի ավարտին հոգևոր հայրն իր ուղերձը հղեց հայ ժողովրդին:
Մխիթարյան միաբանությունը (Մխիթարյաններ) հայ կրոնական և մշակութային
կազմակերպություն է, որն հանդիսանում է հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների
միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8ին Կ. Պոլսում՝ վանահայր Մխիթար
Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ
հայագիտական, բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Օսմանյան հետապնդումներից
խուսափելու նպատակով Մխիթարն ու մյուս միաբանները տեղափոխվում են Վենետիկի իշխանության
տակ գտնվող Մորեա թերակղզի, ապա 1717 թ. օգոստոսի 26-ին Մխիթարյաններին մշտական բնակության
իրավունքով շնորհվում է Սուրբ Ղազար կղզին:

Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.