FrVahram Melikyan
Դեկտեմբերի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր Խորհրդի
ժողով: Ժողովին ի շարս այլ հարցերի անդրադարձ կատարվեց օրերս համացանցում
տարածված Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակին:
«Մեր մտահոգությունն ենք հայտնում Երուսաղեմի Հայոց Պատրիարք
Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի անունով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նամակի
առնչությամբ, որն օրեր առաջ տարածվեց համացանցով:
Գերագույն Հոգևոր Խորհուրդն անընդունելի է համարում Տ. Նուրհան
արքեպիսկոպոս Մանուկյանի որդեգրած ընթացքը, ով եկեղեցականին անհարիր բառապաշարով ու
ոճով ստվերում է պատրիարքի բարձր հանգամանքը, հարված հասցնում Հայ Եկեղեցու վարկին
և եկեղեցականության հեղինակությանը և փորձում անվանարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին,
Եկեղեցական Ներկայացուցչական ժողովի անդամներին և եպիսկոպոսաց դասին: Ցավալի է, որ
Պատրիարքի կողմից շրջանառության մեջ են դրվում հորինված մեղադրանքներ, մասնավորաբար
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից Երուսաղեմի Պատրիարքությունը թեմի վերածելու վերաբերյալ:
Գերագույն Հոգևոր Խորհուրդը հորդորում է Տ. Նուրհան արքեպիսկոպոս
Մանուկյանին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին պատրիարքական բարձր
հանգամանքից ակնկալվող ողջախոհությամբ անդրադառնալու Իջման Ս. Սեղանի առջև կատարած
իր հավատարմության ուխտին առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Ամենայն Հայոց Հայրապետը`
լծվելով իր առաքելության իրականացմանը:
«Օրինա´կ եղիր հավատացյալներին քո խոսքով, վարմունքով, սիրով,
հավատով և մաքուր կենցաղով» (Ա Տիմ. Դ 12):
Գերագույն Հոգևոր Խորհուրդն իր բարձր գնահատանքն է արտահայտում
և զորակցությունը բերում Սրբոց Հակոբյանց միաբանությանը նվիրյալ իր ծառայության համար`
հորդորելով նախանձախնդիր նույն ոգով շարունակել պահպանել սուրբ տեղյաց հայոց իրավունքներն
ի պայծառություն Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու»:
Նյութի աղբյուր՝
https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/829031777160103
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն
են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.