Ragıp Zarakolu
Ermeni Devrimci Federasyonu (ARF/EDF) lideri Vahan
Hovannesian 28 Aralık’ta vefat etti. Hovannesian 58 yaşındaydı. Amansız bir
hastalığa karşı uzun ve zorlu bir mücadele verdi. Hovannesian uzun bir
süre ARF Ofisi ve Armenistan Ulusal
Meclisinde görev almıştı. Ölümünden tam bir yıl önce ise, Ermenistan
Cumhurbaşkanı Serj Sarkisyan tarafından Almanya Büyükelçisi olarak atanmış ve
ölene kadar yaşayacağı Berlin’e yerleşmişti.
Bir tarihçi ve
arkeolog olan Hovannesian 1980’lerin
sonunda, Sovyetler Birliğinin çöküş sürecinde, Ermenistan’ın fırtınalı siyasal
yaşamına katıldı. EDF’ye 1989 yılında dahil oldu. Hovannesian, Ermenistan ile
Azerbaycan Cumhuriyetleri arasındaki savaşta da yer aldı. Siyasal bir tutsak
olarak 3 yıl hapis yattı. Ermenistan Ulusal Meclisinde 14 yıl görev yaptı. 2008
yılında yapılan Ermenistan Cumhurbaşkanlığı seçiminde EDF’nin Cumhurbaşkanı
adayı oldu.
Babası Eduard Hovanessian, Sovyet rejimini eleştiren muhalif
bir aydındı. 1972 yılında Radio Liberty’nin Ermenice seksiyonunun kurucu
editörü olacaktı babası. Bunun sıkıntısını erken yaşlardan itibaren yaşadı.
Bunlar arasında Çin sınırında iki yıllık zorlu bir askerlik yapmak da vardı.
Cenazesi 30 Aralık’ta
Berlin’den Erivan’a getirilen Vahan Hovannesian için devlet töreni düzenlendi,
3 Ocak’ta Nor Nork mahallesindeki Surp Sarkis Kilisesine Requiem seslendirildi;
4 Ocak’ta ise Gomidas Oda Müziği Salonunda düzenlenen veda töreninden sonra,
Yerevan Pantheon’unda bir cenaze töreni gerçekleştirildi.
Cumhurbaşkanı Serge Sarkisian yayınladığı başsağlığı
mesajında Hovannesian’ın sadece EDF için
değil, bütün Ermeni ulusu için büyük bir kayıp olduğunu söyledi. Artsakh /
Nagorno Karabağ Cumhur Başkanı Bako Sahakian da yayınladığı başsağlığı
mesajında, Artsakg kurtuluş mücadelesine yaptığı katkılara değindi: “Vahan Hovannesian’ın
bağımsız Ermeni devletinin oluşumuna ve Ulusal Kurtuluş Hareketine yaptığı
katkının değeri ölçülemez. O büyük bir yurtsever, önemli bir siyasal karakter,
deneyimli bir diploma, iyi ve nazik bir insan olarak, Ermenistan, Artsakh ve
Diyaspora’da herkesin büyük saygısını kazanmıştı. Onun anısı yüreğimizde her
zaman canlı olacaktır.”
Frankfurt kitap fuarında Vahan Hovanessian, Ermenistan
Cumhuriyeti standında son kitabı “Mandylion”u imzalarken buluştuğumuz ve bir
anlamda vedalaştığımız için kendimi huzurlu hissediyorum.
Çok yorgun ve bitkindi. İyice zayıflamıştı. Ona rağmen
Berlin’den gelip, son kitabını imzaladı.
Hazırladığı konuşmayı dinleme olanağı bulduk.
Hepimiz onu saygı, sevgi, hayranlık ve hüzünle izliyorduk.
Şu an elimde Rusça kaleme aldığı “Mandylion”un benim için
imzaladığı İngilizce tercümesi var.
“Mandylion” Orta Çağlar ve sonrasında Orta Doğu’da kalmış
olan ve adeta küçük cepler içinde yaşama durumunda kalan Hristiyan halkların
sönümlenişini, esrarengiz bir polisiye roman formatında anlatıyor. Sanki
bugünki neo-cihat dalgasında bütünüyle tarihe karışma riski ile karşı karşıya
bulunan Orta Doğu Hristiyan toplumlarının durumuna, dolaylı bir anımsatma da
var içeriğinde.
Ona Ermenilerin Umberto Eco’su da diyebiliriz. Edebiyat
tutkusu ile tarihçiliğini harika bir biçimde birbirine yedirmeyi başarmış.
Bir anlamda bize yönelik son mesajı olduğu için paylaşmak
istiyorum:
“Dear Ragıp Zarakolu, let this book be good remembrance
about the old times and lost chances. May be one day we together will be able
to restore the world we lost.
Ambassador Vahan Hovhanesyan.”
(Bu kitap, eski zamanlar ve yitik şanslara dair iyi bir
hatırlayış olsun. Belki bir gün birlikte yitirdiğimiz dünyayı onarmaya muktedir
oluruz.)
*
Ermeni halkına ve EDF’ye en içten taziyelerimi iletiyorum
http://www.evrensel.net/haber/101408/vahan-hovannesian-da-pantheondaki-yerini-Aldi
Նրան կարող ենք անվանել նաև հայերի Ումբերտո Էկո. Ռագըփ Զարաքօլուն`
Վահան Հովհաննիսյանի մասին
Թուղթուգիր
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը վախճանվել է դեկտեմբերի
28-ին:
Հովհաննիսյանը 58 տարեկան էր: Երկարատև ու դժվարին պայքար է մղել
մի սարսափելի հիվանդության դեմ:
Հովհաննիսյանը երկար ժամանակ պաշտոններ էր ունեցել ՀՅԴ կուսակցությունում,
եղել ԱԺ պատգամավոր: Իսկ մահվանից ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի
կողմից Գերմանիայում նշանակվել էր արտակարգ և լիազոր դեսպան ու մինչև մահ բնակվել Բեռլինում:
Մասնագիտությամբ պատաբան ու հնագետ Հովհաննիսյանը 1980-ականների վերջին` ԽՍՀՄ-ի փլուզման
ժամանակ, մասնակցել է Հայաստանի փոթորկուն քաղաքական կյանքին: 1989-ին անդամագրվել
է ՀՅԴ կուսակցությանը: Հովհաննիսյանը նաև մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մղված
պատերազմին: Որպես քաղբանտարկյալ` ազատազրկվել է 3 տարի: 14 տարի շարունակ եղել է ԱԺ
պատգամավոր: 2008 թվականին, որպես ՀՅԴ-ի կողմից ներկայացված թեկնածու, մասնակցել է
ՀՀ նախագահի ընտրություններին:
Նրա հայրը` Էդուարդ Հովհաննիսյանը, ընդդիմադիր կեցվածք որդեգրած
մի մտավորական էր, որը քննադատում էր խորհրդային ռեժիմը: 1972-ին հայրը դառնալու էր
«Ազատություն» ռադիոկայանի հայկական բաժնի հիմնադիր խմբագիրը: Այդ ամենի պատճառած նեղությունները
կրել է դեռ վաղ տարիքից: Եվ այդ ամենին ավելացել է նաև Չինաստանի սահմանին երկու տարի
տևողությամբ պարտադիր զինվորական ծառայությունը:
Դեկտեմբերի 30-ին Բեռլինից Երևան բերված Վահան Հովհաննիսյանի թաղման
արարողությունը կատարվեց պետական մակարդակով. հունվարի 3-ին Նոր Նորք թաղամասի Սուրբ
Սարգիս եկեղեցում իրականացվեց հոգեհանգստի արարողություն, իսկ հունվարի 4-ին Կոմիտասի
անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած վերջին հրաժեշտի արարողությունից հետո
թաղման արարողությունը կատարվեց Երևանի Պանթեոնում:
Նախագահ Սերժ Սարգսյանը հղած ցավակցական ուղերձում նշել է, որ Հովհաննիսյանի
մահը մեծ կորուստ է ոչ միայն ՀՅԴ-ի, այլև ամբողջ հայ ազգի համար:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը իր հղած ցավակցական
հեռագրում ևս անդրադարձել է նրա` Արցախյան ազատամարտում ունեցած ներդրմանը. «Վահան
Հովհաննիսյանն անգնահատելի ավանդ ունի հայոց անկախ պետականության կերտման գործում եւ
ազգային-ազատագրական պայքարում: Նա մեծ հայրենասեր էր, փորձառու քաղաքական գործիչ,
հմուտ դիվանագետ, լավ ու բարի անձնավորություն, ով մեծ հարգանք էր վայելում Հայաստանում,
Արցախում եւ Սփյուռքում: Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից վշտակցություն
ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին եւ մերձավորներին, մաղթում
արիություն ու ոգու կորով: Վահան Հովհաննիսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր
սրտերում»:
Տխրություն եմ զգում, որ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին
ինչ-որ առումով հրաժեշտ եմ տվել Վահան Հովհաննիսյանին, երբ նրան հանդիպեցի Հայաստանի
Հանրապետության տաղավարում իր վերջին գիրքը` «Մանդիլիոնը» ներկայացնելիս:
Խիստ հոգնած և ուժասպառ էր: Շատ էր նիհարել: Բայց և այնպես Բեռլինից
հասել էր այնտեղ` իր գրքի շնորհանդեսն անելու:
Հնարավորություն ունեցանք լսելու նրա ելույթը:
Բոլորս նրան էինք ունկնդրում հարգանքով, սիրով, հիացմունքով և թախծով:
Այս պահին ձեռքիս է նրա` ռուսերենով գրած «Մանդիլիոն» գրքի` ինձ
համար արված անգլերեն մակագրությունը: «Մանդիլիոնը» առեղծվածային դեդեկտիվ ժանրով ներկայացնում
է միջնադարում և հետագայում Միջին Արևելքում մնացած ու ծանր պայմաններում բնակվել հարկադրված
քրիստոնյա ժողովուրդների թուլացումը:
Գրքում կարծես թե անուղղակի հիշեցում կա նաև ներկայիս նեո-ջիհադական
ալիքի հետևանքով լիովին պատմության գիրկն անցնելու վտանգի տակ գտնվող Միջին Արևելքի
քրիստոնյա հանրությունների վիճակի մասին:
Նրան կարող ենք անվանել նաև հայերի Ումբերտո Էկո: Նրան հաջողվել
է հրաշալի կերպով միախառնել գրականության հանդեպ մոլուցքն ու պատմագրությունը:
Ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել նրա մակագրությունը, քանզի ինչ-որ
առումով նրա վերջին ուղերձն է` ուղղված մեզ.
“Dear Ragıp Zarakolu, let this book be good remembrance
about the old times and lost chances. May be one day we together will be able
to restore the world we lost.
Ambassador Vahan Hovhanesyan.”
«Սիրելի Ռագըփ Զարաքօլու, սույն գիրքը թող լավ հուշ լինի` հին ժամանակների
և կորցված հնարավորությունների մասին: Գուցե մի օր միասին ի վիճակի կլինենք նորոգելու
կորուսյալ աշխարհը:
Դեսպան Վահան Հովհաննիսյան»:
Ամենաանկեղծ ցավակցություններս եմ հղում հայ ժողովրդին և Հայ Յեղափոխական
Դաշնակցությանը:
Ռագըփ Զարաքօլու
«Էվրենսել» օրաթերթ, 05.01.2015 թ.
http://www.evrensel.net/haber/101408/vahan-hovannesian-da-pantheondaki-yerini-aldi
Թարգմանեց Մելինե Անումյանը
http://www.yerkir.am/am/news/78385.htm

Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.