Սուրբ Անտոնիա Պադուանացի կամ Սուրբ Անտոնիայի եկեղեցին Ստամբուլի
ամենամեծ կաթոլիկ տաճարն է: Տաճարի գտնվում է Ստամբուլի եվրոպական մասի Բայօղլու թաղամասում,
ուղիղ Իստիկլյար փողոցի կենտրոնում: Ծառայություններն այստեղ իրականացվում են ոչ միայն
թուրքերեն ու անգլերեն լեզուներով, այլև լեհերեն ու իտալերեն:
Առաջին ֆրանցիսկացիները այստեղ հայտնվել են 1221-ին: Արդեն
1230-ականներին, Ղալաթիո ամրոցի տարածքում, հոգևորականների ջանքերի շնորհիվ կառուցվեց
Սուրբ Ֆրանցիսկ եկեղեցին, որն այն ժամանակ ավելի հայտնի էր որպես Սուրբ Սոֆիայի եկեղեցի:
Նախնական տեսքով եկեղեցին կանգուն է մնացել մինչև 17-րդ դարը: 1639 և 1660 թթ., երկու
սարսափելի հրդեհներից հետո, այն ստիպված էին գրեթե նորից կառուցել:
1696թ. հրդեհից հետո եկեղեցին հրաշքով փրկվում է, սակայն Մուստաֆա
2-րդ սուլթանի որոշմամբ, այն վերափոխվում է մզկիթի: Հոգևորականները, զրկվելով իրենց
միակ բնակատեղից, տեղափոխվում են Փերա թաղամաս ու 1724թ. սկսում նոր եկեղեցու կառուցումը:
Սակայն, 1904-ին, այն խոչընդոտում է տրամվայների գծերի կառուցմանը:
Վերջապես, 1905թ. պայմանագիր է կնքվում Ստամբուլում նոր եկեղեցու
կառուցման համար: Առաջին քարը դրվել է 1906-ին, սակայն ֆինանսական հնարավորությունների
սղության պատճառով հետաձգվել է երեք տարով:
1910թ. սյն սկսվեց կառուցվել ու ավարտվեց շատ կարճ ժամանակահատվածում: Արդեն 1912թ.
տեղի ունեցավ եկեղեցու հանդիսավոր բացումը:
Եկեղեցին նախագծված է նեոկլասիցիզմի ոճով: Ճարտարապետներն են` Էդուարդո Դե Ներին և Ջուլիո
Մոնջերեն:



Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.