Etiketler

Հաղորդագրութիւն

Յարգեի գործընկեր 
«Մշակութայն վերածնունդ» հիմնադրամը, որ կ՛իրականացնէ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը, հայոց պատմութեան մէջ առաջին անգամ կը ստեղծէ հայկական ժողովրդական և հոգևոր երգերու ոսկէ ֆոնտի նոր՝ ժամանակակից ձայնադարան:

500-էն աւելի ստեղծագործութիւններ, որոնք կը համարուին պատմական գործեր, պիտի ընդգրկուին մէկ ձայնադարանի մէջ, ուր պիտի ներառուի ժողովրդական, հոգևոր և գործիքային ճիւղերուն պատկանող գործեր: Կը   Ձայնագրուին  կոմիտասեան չափանիշներով ընտրուած և հաստատուած 300 ժողովրդական և 100 եկեղեցական երգերու ընտրանի: «Հայկական ազգա-Մշակութայն վերածնունդ» հիմնադրամը, որ կ՛իրականացնէ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը, առաջին անգամ հայոց պատմութեան մէջ կը ստեղծէ հայկական ժողովրդական և հոգևոր երգերու ոսկէ ֆոնտի նոր՝ ժամանակակից ձայնադարան:
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծի ծիրէն ներս ընդգրկուած բոլոր երգերը ունին  հայական ծագում և կը կազմեն հայ ժողովուրդի մշակութային հազարամեակներու ժառանգութեան կարևորագոյն մասը:
 Այս նախագիծի իրականացմամբ  Հիմնադրամը նպատակ ունի`
ձայնագրել հայկական ազգային, ժողովրդական և հոգևոր երաժշտութիւնը
պահպանել և սերունդներուն փոխանցել մշակութային ժառանգութիւնը
ստեղծել համաշխարհային ձայնադարան
վերականգնել ազգային երգը, ծէսն ու աւանդոյթը
վերականգնել նոթային գրականութիւնը
Թեքնիքապէս հասանելի դարձնել հայ մշակութային ժառանգութիւնը
ստեղծել համաշխարհային պորտալ
Այսպիսով աշխատանքներու ընթացքը լուսաբանելու և նախագիծի մասին բացառիկ տեղեկատուութիւն փոխանձելու հնարաւորութիւն ունենալու միտումով մենք համագործակցութիւն կ՛առաջարկենք Ձեր լրատուամիջոցին հետ:
Յարգանքներով՝
«Մշակութային վերածնունդ»  հիմնադրամ
Յ. Գ. Մեզի հետ համագործակցութեան համար դիմել aic.arminfocenter@gmail.com հասցէին։

Կանխայայտ շնորհակալութիւն

Hiç yorum yok:

Yorum Gönder

Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.