Աթենքի հունական «Ֆաոս» Մշակութային կենտրոնի հրավերով,
շաբաթ, 7 մարտի 2014-ին, Հունա-Հայկական ուսումնասիրությունների կենտրոնում, հույն
հասրակության իրազեկելու նպատակով, կազմակերպվեց դասախոսական երեկո՝ «ԿԻՆԸ ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»
թեմայով:
Կազմակերպված դասախոսությունը
մաս է կազմում Հունա-Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից Հայոց ցեղասպանության
100-րդ տարելիցին նվիրված ծրագրերի շարանին:
Հրապարակախոս և հետազոտող Հովսեփ
Քասսեսյանը ներկայացրեց մեծ հայրենասեր, գրող,
փաստաբան, քաղաքական գործիչ, լրագրող եւ օսմանական մեջլիսի երեք շրջանի
պատգամավոր՝ Գրիգոր Զոհրապի կյանքն ու աշխատանքը, ապա դերասաններ Լորանս
Մենենդյանը և Հայկ Քասարջյանը ընթերցեցին գրողից կարճ պատմվածքներ, իսկ պարոն Քասսեսյանը
ներկայացրեց յուրաքանչյուր պատմվածքի վերլուծականը և Զոհրապի գրական ոճի եւ սոցիալական
փիլիսոփայության մասին ամփոփ բացատրություն:
Ըստ բանախոսի, Գրիգոր Զոհրապը
պատկանում էր մտավորականների այն սերնդին, որ շատ կարեւոր դեր ունեցավ հայկական մշակույթի
հարստացման մեջ, սերունդ, որ տասնամյակներ երկունք ապրելուց հետո ձևավորեց այնպիսի
երևույթներ ինչպիսիք են, Օսմանյան կայսրությունում հայ քաղքենի դասը, մեծ թվով դպրոցների
հիմնադրումը, բազմաթիվ թերթերի և պարբերականների հրատարակումը և եվրոպական համալսարաններ ավարտած հարյուրավոր հայ
ուսանողների ներկայություն:
Պարոն Քասսեսյանը ընդգծեց, որ
հայոց ցեղասպանության հենց սկիզբից այդ սերնդի ֆիզիկական ոչնչացումը, բռնագաղթի ենթարկված
սփյուռքահայությանը զրկեց իր մտավորական առաջնորդներից և հայկական սփյուռքի մշակութային
զարգացման առումով ստեղծեց մի այնպիսի բաց, որ շարունակվում է մինչև օրս:
«Այդ տեսանկյունից, կարելի է արդարացիորեն
պնդել, որ Հայոց ցեղասպանությունը շարունակում է մինչև օրս տալ իր չար պտուղները»,-
եզրափակեց բանախոսը:
--------------------------------------------------------------------------------------------------------------
THE HELLENIC-ARMENIAN STUDIES CENTER
CONTINUES ITS SERIES OF EVENTS DEDICATED TO THE 100ary OF THE ARMENIAN GENOCIDE
News
Network, "Armenia" 09.03.2015.
As
part of the series of events dedicated to the 100ary of the Armenian Genocide,
the Hellenic-Armenian Studies Center organized on Saturday March 7, 2014 at the
Greek Cultural Circle “Phanos” (Lantern) in Piraeus an event entitled
“WOMAN
IN THE WORK OF KRIKOR ZOHRAP”
Writer
Joseph Kassesian presented the life and work of the great Armenian patriot,
writer and politician and actors Laurance Menentian and Haik Kassardjian red
Zohrab’s short stories, A Happy Death, A
Magdalene, Tefarik and Zavoulon,
translated into Greek. Mr. Kassesian analyzed the character of the heroine of
each of the short stories and commented on Zohrab’s style and social philosophy.
According
to the lecturer, Krikor Zohrap was part of a generation of intellectuals that
had a very important role in the Armenian culture, a generation that came to
life after decades of incubation that included the creation of an Armenian
bourgeoisie in the Ottoman Empire, the opening of a big number of schools, the
publication of numerous newspapers and reviews, the graduation of hundreds of
Armenian students from European universities etc. The loss of that generation,
underlined Mr. Kassesian, left the Armenian Diaspora intellectually leaderless
and created in the cultural development of the Armenian nation a gap that was
not filled up since. From that point of view, concluded the lecturer, one would
be completely justified to say that the Armenian Genocide is still giving its
evil fruits.


Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.