Հայկական Հարցի սկզբնավորումից (1878 թ.) եւ
Հայերի ցեղասպությունից (1894–1923 թթ.) հետո ընկած ժամանակահատվածում Հայկական
Հարցի վերջնական կարգավորման նոր օրակարգ (համազգային ծրագիր) չի ձեւավորվել,
բացառությամբ 1973-1985 թթ. Նորագույն զինյալ-ազատագրական պայքարի գործունեության
ու ծրագրի: Փոխարենը՝ Արտերկրի հայության օրակարգում տեղական համայնքների
կազմավորման, Հայապահպանության, Հայերի ցեղասպանության ճանաչման եւ Խորհրդային
Հայաստանի Հանրապետության ապագայի հետ կապված խնդիրներն էին:
Խորհրդային Հայաստանի
Հանրապետության օրակարգում Խորհրդային Հայաստանի Հանրապետության վերածննդի ու
զարգացման, Հայրենադարձության խնդիրներն էին: Հայաստանի Հանրապետության օրակարգում
Արցախի հայության, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության, ագրեսիայի
ու շրջափակման հաղթահարման, ինքնորոշման իրավունքի, ազատության եւ անկախության
հաստատման ու պահպանման խնդիրներն են:
Հակված ենք այն մտքին, որ Հայկական Հարցի
վերջնական կարգավորման նոր օրակարգ ձեւավորվում է 2004–2014 թթ. ընթացքում, երբ
2004 թ. դեկտեմբերի 17–ին՝ Շուշիում, հիմնադրվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային
Խորհուրդը: Նույն օրը ընդունվում է հռչակագիր Արեւմտյան Հայաստանի հայերի
ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, իսկ 2007 թ. հռչակագիր Արեւմտյան Հայաստանի
հայերի իրավունքների վերաբերյալ որպես Հայկական լեռնաշխարհի բնիկներ: 2011 թ.
փետրվարի 4–ին հայտարարվում է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության
կազմավորման գործընթացի սկիզբը: 2014 թ. հունվարին նախօրոք կայացած
ընտրությունների միջոցով ձեւավորվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը
(Խորհրդարանը), որն էլ ընտրում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ:
Այստեղ պետք է հատուկ նշել Արեւմտյան
Հայաստանի Ազգային Խորհրդի ՄԱԿ–ի Բնիկ ժողովուրդների Փորձագիտական մեխանիզմի
շրջանակներում 2006–ից ի վեր իրականացրած աշխատանքները եւ դրա հիման վրա ստեղծված
Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը: Այս
իրավական քաղաքական հիմքի վրա է ձեւավորվում Արեւմտյան Հայաստանի պետական
համակարգը, որի միջոցով էլ իրականացվում է Արեւմտյան Հայաստանի հայերի
իրավունքների պաշտպանության ողջ գործընթացը:
Այսպիսով տեսանելի է, որ Հայկական Հարցի
կարգավորման եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության նոր
օրակարգի ձեւավորումը սերտորեն կապվում է երկու հիմնական հարցադրումների հետ.
ա/ Արեւմտյան Հայաստանի նկատմամբ Արեւմտյան
Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ավելի ստույգ՝ Հայաստանի նկատմամբ
հայության իրավունքների պաշտպանության, եւ բ/ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան)
պետական համակարգի ձեւավորման:
Այս ժողովածուն, մեր համոզմամբ, ներկայացնում
է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների
պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների
պաշտպանության իրավական – քաղաքական փաթեթի առանցքային – հիմնական բաժինը, դրան
մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ
21.08.2015 թ.
Posted by: tigran pashabezyan
<tigranakert2012@gmail.com
Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.