ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ,
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նա իր գեղեցիկ ձայնով և հայ երգի յուրօրինակ կատարումներով կարողացավ նվաճել
շատ ու շատ ազգերի` հատկապես թուրքերի սրտերը:
Հայաստանում էլ տաղանդավոր ստամբուլահայ
երգչուհի Սիբիլ Բեկթորոսօղլուն շատ երկրպագուներ ունի, ովքեր անհամբերությամբ են սպասում
նրա հետ հանդիպմանը: Այս անգամ երգչուհին Հայաստանում էր` կրկին հանդես գալու Համահայկական
խաղերի բացմանը:Արմենպրեսը Սիբիլ Բեկթորոսօղլուի հետ զրուցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի
անակնկալի, երաժշտության ու երգի, արմատների և այլ հարցերի շուրջ:
Սիբիլը` Համահայկական
խաղերի մասին
Համահայկական 6-րդ
խաղերի առիթով եմ եկել Հայաստան, հրավեր ստացա Համահայկական կոմիտեի նախագահ Իշխան
Զաքարյանից և օգոստոսի 2-ին ելույթ ունեցա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:
5-րդ համահայկական խաղերին էլ եմ մասնակցել. դա իմ երկրորդ այցելությունն էր Հայաստան,
հետո ավելի հաճախ սկսեցի գալ:
Հայաստանում շատ վայրեր
կցանկանայի տեսնել
Հայաստան գալս վազվզոցի
մեջ է անցնում, առիթ չեմ ունենում պտտվելու: Երանի~ մի օր գամ միայն պտտվելու համար,
այլ ոչ գործով: Շատ տեղեր կան, որտեղ չեմ եղել, չեմ տեսել, բայց կցանկանայի լինել:
ՀՀ Նախագահի պարգևի` Երախտագիտություն շքանշանի մասին
Ինձ համար շատ մեծ
անակնկալ եղավ, քանի որ չէի սպասում այս պարգևին: Շատ ուրախացա, անշուշտ, ոգևորիչ են
այս մրցանակները, մեդալները: Դրանք ուրախացնում են և քաջալերում ինձ:
Մայրիկիս կողմը Սիվասից
և Թոքատից են, հորս կողմը բոլորը ստամբուլահայ են: Մեծ եղեռնի հետևանքով, դժբախտաբար,
զոհեր եղել են մեր գերդաստանում: Մեծ մայրս ամբողջ ընտանիքն է կորցրել:
Հայրս ինձ եկեղեցի
էր տանում
Ամեն կիրակի ինձ ձեռքից
բռնում էր և եկեղեցի տանում: Կարող եմ ասել` եկեղեցու մեջ եմ մեծացել, այդ մեղեդիներով
եմ մեծացել: Եղել եմ երգչախմբի անդամ, շատ տարիներ երգել եմ երգչախմբում, բայց ավելի
շատ առանձին երգել եմ սիրում: Երգչախմբի մեջ ջանացի իմ սերը հագեցնել հայկական երգերով:
Հայրիկը ստիպում էր
հայերեն խոսե
Հայրիկը տանը պահանջում
էր հայերեն խոսել, ուստի ստիպված էինք մեր տանը հայերեն խոսել, իսկ եթե չխոսեինք` կռիվ
կլիներ, կբարկանար (ծիծաղում է): Այդ շրջանում մի քիչ հակառակվում էի, չէ ցանկանում,
բարկանում էի հորս վրա, բայց հիմա շնորհակալություն եմ հայտնում, որ իր շնորհիվ, իմ
ընտանիքի շնորհիվ լավ հայերեն գիտեմ: Միայն 5 տարի եմ կարողացել հայկական վարժարան
գնալ, եթե մեր տանը հայերեն չխոսեինք, ես այսքան սահուն և մաքուր չէի կարողանա խոսել:
Երգչուհին բանկ ում
է աշխատում
Աշխատում եմ բանկում:
Ներդրումային բանկ է. աստղային ամեն ինչ պետք է թողնեմ և երկուշաբթի աշխատանքի գնամ:
Գործընկերներս շատ լավ են վերաբերում ինձ, երբեմն մրցանակաբաշխություններից վերադառնալիս,
երբ կարմիր գորգերով եմ քայլում, կատակով ասում են` Սիբիլ, կներես այստեղի գորգերը
կարմիր չեն: Երբ նույն վերելակի մեջ ենք լինում, կատակում են՝ ասելով` աստղի հետ ենք:
Բայց ես հասարակ և նորմալ կյանքով եմ ապրում:
Թուրքիայում Սիբիլն
առաջիններից էր, ում հայերեն ստեղծագործությունները ներկայացվեցին հանրությանը
Շատ մեծ անակնկալ
էր, մանավանդ պետական հեռուստատեսությամբ ցուցադրությունները: Թուրքիայի պետական հեռուստատեսությամբ
այս անգամ ևս պետք է հնչի 8 հայերեն երգ, ծրագիրը սեպտեմբերին պետք է ցույց տան:
...Թուրքիայում հաղորդավարները
երաժշտական ծրագրերից մեկի ժամանակ ասացին` ինչո՞ւ Սիբիլը չգնա Եվրատեսիլ և Թուրքիան
չներկայացնի: Նման խոսակցություն եղավ, բայց պաշտոնական հրավեր չէր: Չգիտեմ, այդքան
հեշտ չէ, որ նման մրցույթի հայ ուղարկեն Թուրքիայից:
Շառլ Ազնավուրին տեսնելու
և նրա հետ երգելու երազանքի մասին
Չգիտեմ, երբ կիրականացնեմ
այդ երազանքը: Անիի ավերակներում երգելու իմ երազանքը վերջերս կատարվեց՝ շնորհիվ համահայկական
կոմիտեի ու Իշխան Զաքարյանի: Մեկը պետք է, որ ինձ ծանոթացնի Ազնավուրի հետ:
Շատ երազանքներ ունեմ,
ամենամեծ երազանքներիցս մեկն այն է, որ համաշխարհային երգչուհի դառնամ, օտարներն էլ
ավելի շատ լսեն ինձ, չնայած, իհարկե, կան օտարազգիներ, որ ինձ լսում են:
Ծրագրեր, նորություններ
Գիտեմ, որ երկրպագուներս
միշտ իմ կողքին են, սիրում են ինձ, ունեմ պլաններ. ԱՄՆ-ում և այլ տեղերում համերգներ
կունենամ: Երկրորդ ալբոմս վերջերս եմ ներկայացրել, մեկ տարի է արդեն, այլ աշխատանքներ
էլ ունեմ, նոր երգեր, տեսահոլովակներ, հուսամ կիրականան: Սեպտեմբերի 24-ին էլ որպես
հյուր կմասնակցեմ իմ ընկեր, պրոդյուսեր Մաժակ Թոշիկյանի համերգին:
Հարցազրույցը` Ռոզա
Գրիգորյանի
Լուսանկարները` Տաթև Դուրյանի



Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.