Պարոն Նախագահ
Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների Համակարգող Խորհրդի
(Փարիզ) Կառավարող Խորհուրդը զարմանքով տեղեկացավ, որ պր. Շանթ Օզկիրիսյանին՝ Հայկական
վերածնունդ շարժման ներկայացուցիչներից մեկին, արգելվել է մուտք գործել Հայաստան:
Նա փաստացի ազատազրկվել է անցած մայիսի 21-ին Զվարթնոց օդանավակայան
հասնելու պահից և ամբողջ գիշեր օդանավակայանում պահվելուց հետո հաջորդ օրվա առավոտյան
առաջին ինքնաթիռով արտաքսվել է Փարիզ: Մեզ թվում է, որ սույն որոշումը, անկախ այս ակտիվիստի
և իր անդամակցած ասոցիացիայի գործունեության մասին որևէ կարծիքից (ասոցացիա, որն ինչպես բոլորը գիտեն, ընդդիմանում է օրվա ռեժիմին,
բայց ոչ Հայաստանին), պարունակում է բացասական նշաններ առնվազն երկու առումով:
Նախ՝ ինչ վերաբերում է սփյուռքին. իր ներգրավվածության պատճառով
սույն ակտիվիստին պատժելով՝ իշխանությունները փաստացի սպառնալիք են կախում մեր համայնքների,
մեր ասոցիացիաների և մեր թերթերի արտահայտվելու ազատության վրա: Արդյո՞ք սփյուռքն այսուհետև
պետք է քաղաքական առումով ինքնագրաքննվի, որպեսզի երկիր մուտք գործելու
վտանգի առաջ չկանգնի: Այս որոշումն առավել անհասկանալի է, քանի
որ այս անձի գործունեությունը վերաբերվում է մարդու իրավունքների եւ ազատությունների
պաշտպանությանը: Մի խնդրի, որը Ձեզ չի կարող օտար լինել:
Մեզ թվում է նաև, որ այս նախաձեռնությունը, կրելով կամայական
բնույթ, կարող է վնասել Հայաստանի ժողովրդավարական պատկերին, խանգարել պետության և
սփյուռքի միջև անհրաժեշտ ամուր կապը` անկախ քաղաքական կողմնորոշումներից եւ, դրանով
իսկ վնաս հասցնել անվտանգության խնդիրներին, թեպետ այն կատարվում է նույն այդ անվտանգության
անունից: Հատկապես՝ երբ մեղադրվողն իրավունք ունի պաշտպանվելու
միջազգային հասարակության եւ մարմինների առջև: Մի բան, որը նա չի հապաղի անել:
Մենք գիտակցում ենք բոլոր այն վտանգները, որոնց դեմը պետք է
առնի երկիրը եւ կարող ենք հասկանալ, որ այս համատեքստում որոշ ծառայություններ կամ
պատասխանատուներ կարող են ցուցաբերել հապճեպություն կամ չափազանցված զգուշավորություն:
Սակայն տվյալ դեպքում մեզ թվում է, որ պարոն Օզկիրիսյանի մուտքը
երկիր արգելելով, այդ որոշումը կայացնողներն ի գործ դրեցին մի «բուժում», որն ավելի
վատ էր, քան այն «ցավը», որ նրանք մատնանշել են: Մեզ նաև թվում է, որ երկխոսությունն
ու հանդուրժողականությունը խորապես նպաստում են պետություն-սփյուռք ամուր կապին, Հայաստանի
հասունացմանը և
հետևաբար՝ վերջինիս հզորացմանը:
Հայցելով Ձեր խոհեմությունը և խորը ըմբռնումը, դիմում ենք Ձեզ՝
Ձեր լիազորությունների շրջանակում այս անարդար որոշումը չեղյալ հայտարարելու խնդրանքով,
որը կարող է անտեղի խանգարել Հայաստանի և Սփյուռքի միջև սահուն հարաբերություններին:
Ընդունեք, խնդրենք, պարոն Նախագահ, մեր հարգանքների հավաստիքը:
Մուրադ Փափազյան
Արա Թորանյան
Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների Համակարգող Խորհրդի
համանախագահներ
file:///C:/Users/User/Downloads/Lettre_CCAF+en+armenien.pdf

Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.