Եվրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ, սույն թվականի
մարտի 4-6-ըԳերմանիայի Դույսբուրգ ավանում, տեղի է ունենալու հայության հիմնահարցերին
նվիրված գիտահետազոտական խորհրդաժողով՝
«ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ»
ընդհանուր խորագրով, ուր քննարկման նյութ են դառնալու, այնպիսի
թեմաներ ինչպիսիք են.
- Ցեղասպանություն և պահանջատիրություն,
- Հայկական պահանջատիրությունը, Արևմտյան Հայաստանը և միջազգային
օրենքը,
- Հայոց ցեղասպանության 100-տարելիցի առիթով, անցյալ մեկ տարվա
ընթացքումիրականացված աշխատանքները, նրա քաղաքական գնահատականը և ապագագործունեության
հեռանկարները,
- Հայաստանի Հանրապետության իրավիճակը և նրա զարգացման հեռանկարները,
- Արցախի հիմնահարցի լուծման ընթացքը եւ հեռանկարները,
- Սփյուռք, սահմանումներ, խնդիրներ, հեռանկար,
- Միջին Արեւելքի հայկական համայնքների դրությունը,
- Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկա վիճակը և ներդաշնակ
գործունեության համար անհրաժեշտ փոփոխությունները,
- Տարածաշրջանային զարգացումները եւ մեր անելիքները,
- Թուրքիան եւ տարածաշրջանային զարգացումները,
- Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը 21-դարում եւ փոքրամասնություններիհանդեպ
վարած նրա քաղաքականությունը,
Յուրաքանչյուր նիստի ավարտին քննարկման են դրվելու ներկայացված
հարցերը, ևեզրափակիչ քննարկումից հետո, լինելու է բանաձեւերի ընդունում:
Խորհրդաժողովի ընթացքում զեկուցումներ են լինելու Գերմանիայի
և Ռուսաստանի ու նաև համառոտ կերպով եվրոպական մյուս երկրների հայկական համայնքների
մասին:
Խորհրդաժողովին զեկուցումներով հանդես են գալու Եվրոպայի տարբեր
երկրներից՝ Հայաստանից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից ու Թուրքիայից
այցելած պատվիրակներ: Մի քանի երկրներից կզեկուցեն նաև ինտերնետային կապի միջոցով:
Խորհրդաժողովի բացումը կատարվելու է Եվրոպայի Հայերի Համագումարի
նախագահ Կարո Հակոբյանի խոսքերով և Տենոր Մասիս Առաքելյանի Կոմիտասյան մի քանի երգերով:
Խորհրդաժողովի ընթացքում նախատեսված է ազատ մտքերի փոխանակման
հնարավորություն, երկխոսություններ ու նաև հանդիպում տեղի հայ համայնքի հետ:
Խորհրդաժողովի առիթով հրապարակվելու է ամենօրյա լրատվություն:
Եւրոպայի Հայերու Համագումար Տեղեկատվական բաժանմունք
03 Մարտի 2016թ.

Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.