«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 24-04-2016թ.:
Երեկ, ապրիլի 23-ի երեկոյան, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում,
ուր տեղադրված է Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, ի մի էին եկել դեսպաններ,
պաշտոնական անձինք, կառույցների ներկայացուցիչներ և հոծ թվով թեհրանահայեր՝ մասնակցելու
զոհերի հիշատակին կազմակերպված ծաղկեմատույցին:
Ծրագիրն սկսվեց եկեղեցական արարողությամբ, որից հետո հերթաբար
հուշարձանին մոտեցան պաշտոնական և համայնքային ներկայացուցիչներն ու գլուխ խոնարհեցին
Մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակի առջև, սրտներում պահելով ցասում ու պահանջ:
Արարողությանը ներկա էին Հայաստանի
Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանն ու դեսպանատան
ողջ անձնակազմը, Ռուսաստանի Դաշնության դեսպան Լևոն Ջաղարյանը, Թեմի առաջնորդը և հոգևոր
դասը, միությունների և մամուլի ներկայացուցիչներ:




Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.