Ծնած է 27 Օգոստոս 1932 թուականին Նշան Սարգիսեան աշխարհիկ անուոնվ Սուրիոյ Քեսաբ
քաղաքի, իսկ 29 Հունիս 1999 վախճանած է Էջմիածնի մէջ: Եղած է,1983-1994 թուակններու
միջեւ Հայ Առաքելական Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս,իսկ 1983-1999 թուակններու
միջեւ Ամենայն Հայոց 131-րդ կաթողիկոս.
Նախնական կրթութիւնն
ստացած է Սիւրիոյ Քեսաբ քաղաքի Ուսումնասիրաց միացեալ վարժարանի մէջ, ապա
1946-1952 թուականներու միջեւ ուսումը շարունակած
է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Դպրեվանքի մէջ :
1949 թուականին ձեռնադրուած է սարկաւագ, 1952 թուականին՝ կուսակրօն
քահանայ , վերակոչուելով Գարեգին աբեղայ՝ ,ի յիշատակ Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Ա.Հովսեփեանի
: Եղած է Կիլիկիոյ միաբանութեան ուխտի անդամ։
1955 թուականին պաշտպանելով «Հայաստանյայց եկեղեցւոյ աստուածաբանութիւնը
ըստ հայ շարականներու» թեմայով՝ վարդապետական աւարտաճառը ստացած
է վարդապետական աստիճան։ Նոյն թուականին
պաշտոնավարած է Դպրեվանքի մէջ՝ որպէս ուսուցիչ և վերակացու, 1956 թուականին ստանձնած է Դպրեվանքի տեսուչի պաշտօնը։ 1957-1959 թուականներուն Գարեգին վարդապետ ուսումը
շարունակած է Օքսֆորդի համալսարանի մէջ՝ :Աւարտաճառ ներկայացնելով «Քաղկեդոնի ժողովը
և Հայ եկեղեցին» խորագրով աշխատութիւնը, ստացել
գրականութեան աստիճան։
1963 թուականին ստացած
է ծայրագոյն վարդապետի աստիճան, 1964-ին ձեռնադրուած է եպիսկոպոս իսկ 1973-ին անոր
շնորհուեցաւ արքութեան պատիւ և տիտղոս ։
1971–1973 թուականներուն
վարեց Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ապահան-Նոր Ջուղա թեմի եւ 1973–1977-ին՝ Հիւսային . Ամերիկայի Արևելյան նահանգներու
ու Գանատայի թեմի առաջնորդի պաշտօնը։
2 Մայիս 1977 թուականին Խորեն Ա Բարոեանի կաթողիկոսութեան շրջանին
, ընտրուեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ աթոռակից
կաթողիկոս,իսկ 1983-ին՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Գարեգին Բ կաթողիկոս։
1995-ին ընտրուեցաւ Ամենայն հայոց կաթողիկոս։
Եղաւ աշխարհի մի շարք
կրոնական ու գիտական հաստատութիւններու և համալսարանների պատուաւոր տօքթօր։
Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետը մահացաւ 1999 թ. Հունիսի
29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ։
1960-ին Գարեգին վարդապետը որպէս Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան
ներկայացուցիչ, ունեցած է միջեկեղեցական մի շարք համագումարներու ու ժողովներու,
Եկեղեցիներու համաշխարհային խորհրդի (ԵՀԽ)
գործուն մասնակցութիւն։
Դիտորդի կարգավիճակով
մասնակցած է Վատիկանի II ժողովի երեք յաջորդական նիստերուն (1963–65) և Անգլիկան եկեղեցւոյ
համաժողովին (1968)։
1968-ին ընտրուեցաւ
ԵՀԽ Կենդրոնական և Գործադիր վարչութիւններու անդամ, իսկ 1975-ի Նայրոբիի (Քենիա) համաժողովի՝
փոխատենապետ։ Աստուածաբանութեան, գրականութեան,
պատմութեան և մշակոյթի թեմաներով դասախոսած
է զանազան վարժարաններու , Պէյրութի
Համազգայինի Նշան Փալանճեան ճեմարաների , Քօլէճներու եւ Համալսարաններու մէջ:
1976–77 թուակներու մէջեւ Լիբանանի մէջ բռնկած քաղաքացիական պատերազմի տարիներուն , Լիբանահայութեան
օժանդակելու գործին մեծ դեր խաղացած է :
1983-ին ընտրուելով Մեծի Տանն Կիլիկիոյ Գարեգին Բ կաթողիկոս՝
զարկ տուաւ ազգ-կրօնական, մշակութային և շինարարական աշխատանքներուն։ Հաստատեց քրիստոնէական
դաստիարակութեան բաժանմունքը, ի նապատակ ունելով նպաստել աստուածաբանական ուսուցման
բարելաւումը: Արդիականացուծ Անթիլիասի Դպրեվանքը:
Մեծ ուշադրութիւն դարձուց հրատարակչական գործին,
հիմնեց «Հասկ» գիտա-աստվածաբանական տարեգիրքը,
նախաձեռնեց թանգարան-մատենադարանի շենքի շինարարութիւնը։
1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժէն յետոյ Գարեգին Բ կաթողիկոսը Ամենայն հայոց կաթողիկոս
Վազգեն Ա Պալճեանի հետ իր մասնակցութիւնը բերաւ աղետի գոտիի բնակավայրերու վերականգնման
, կազմակերպեց սփյուռքէն օգնութիւն ։
1995-ին ընտրուելով Ամենայն հայոց կաթողիկոս՝ իր ջանքերը ուղղեց եկեղեցական կեանքի ներքին կարգաւորմանն ու կազմակերպման,
մասնաւորապէս՝ Էջմիածնի հոգևոր ճեմարանի գործունեութեան վերաաշխուժացման, Քրիստոնէական
դաստիարակութեան և քարոզչութեան կենտրոնի ստեղծմանը, եկեղեցիներու ու վանքերու նորոգմանը, սոցիալական բնոյթ ունեցող կառույցներու
ստեղծմանը, աստուածաբանական, հոգևոր և հայագիտական գրքերի հրատարակման։
Գահակալութեան կարճ ժամանակաշրջանի մէջ Գարեգին Ա կաթողիկոսը
հովուապետական այցելություններ կատարեց Հայ եկեղեցու թեմերու և Կ. Պոլսի հայոց պատրիարքարան,
նոր թափ տուաւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի էկումենեան-Տիեզերական գործունեութեան, պաշտոնական հանդիպումներ ունեցաւ քոյր եկեղեցիներու հովուապետներու հետ,
Մայր աթոռի մէջ ընդունեց մի շարք եկեղեցական
և էկումենիկ պատուիրակութիւնները։
Հայաստանի քրիստոնեութիւնը պետական կրօն հռչակելու 1700-ամեակի
հանդիսութիւններու շրջանին, Վեհափառ Հայրապետի ձեռամբ, 7 Ապրիլ 1997-ի ին կատարվել
է Երևանի Սուրն Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ հիմնարկէքը։
Հեղինակն է հայերէն, անգլերէն, գերմաներէն, ֆրանսերէն, արաբերէն
լեզուներով աստուածաբանական, հայագիտական, փիլիսոփայական, բարոյագիտական և գրական բազում
ուսումնասիրություններու և յօդուածներու:
Տօքթ.Սարգիս Ատամ


Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.