Etiketler

Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչություն ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈԻԹՅՈՒՆ

ՀարգելիԲ հայրենակիցներ, Այս օրերին թուրքական և հայկական մի քանի լրատվամիջոցներ հաղորդագրություններ և տեսագրություններ տարածեցին, որ սույն թվականի մայիսի 30-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հյուսեին Ավին Կարսլիօղլուն այցելել է Քյոլնում գործող հայ առաջնորդանիստ եկեղեցի և այնտեղ հանդիպել Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին ու տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին, արժանացել ջերմ հյուրասիրության:

Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչությունը հայտնում է, որ սույն հանդիպման մասին տեղյակ չեն եղել և այս հանդիպմանը չեն մասնակցել ոԲչ խորհրդի վարչությունը, ոԲչ խորհրդի կառույցները` 12 հայկական համայքներ, կազմակերպություններ ու միություններ և ոԲչ էլ խորհրդին անդամակցող անհատ անդամները£
ՈՒստի Գերմանիայում թուրք դեսպանի Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի Առաջնորդարան այցելության նպատակների և հանդիպման մասին Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչությունը որևէ տեղեկություն տալ չի կարող£ Այս հարցով հետաքրքրվողներին խնդրում ենք ուղիղ դիմել Գերմանահայոց թեմի Առաջնորդարան£
Հարգանքներով`
Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչություն
Մայնի Ֆրանկֆուրտ
1 հունիսի 2012թ.      

Hiç yorum yok:

Yorum Gönder

Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.