Հուլիսի 30-31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, գումարվեց Գերագույն
հոգևոր
խորհրդի
հերթական
ժողովը`
ընդլայնված
կազմով:
Ժողովի սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքը բերեց խորհրդի անդամներին, որ ընդառաջ հրավերին ժամանել են Մայր Աթոռ` քննարկելու Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու
առջև
ծառացած
զանազան
մարտահրավերներ,
հայ
հավատացելոց
կյանքը
հուզող
խնդիրներ:
Ժողովի
նիստերն
ատենապետեց
Կոստանդնուպոլսի
հայոց
պատրիարքության
Պատրիարքական
ընդհանուր
փոխանորդ
Տ.
Արամ
արքեպիսկոպոս
Աթեշյանը:
Գերագույն հոգևոր խորհրդին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին
նվիրված`
Մայր
Աթոռի
միջոցառումների
վերաբերյալ
զեկույց
ներկայացրեց
հանձնախմբի
ատենապետ,
ԱՄՆ
Արևմտյան
հայոց
թեմի
առաջնորդ
Տ.
Հովնան
արքեպիսկոպոս
Տերտերյանը:
Ժողովականներն
իրենց
գնահատանքը
հայտնեցին
հանձնախմբին`
հանձնարարելով
շարունակել
միջոցառումների
ամբողջացման
և
նախապատրաստման
աշխատանքները:
Գերագույն հոգևոր խորհուրդը նաև ի գիտություն ընդունեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի զեկույցը Թեմական ուղենիշային կանոնադրության պահանջներին թեմերի
կանոնադրությունների
համապատասխանեցման
գործընթացի
վերաբերյալ:
Տեղեկություններ ներկայացվեցին սեպտեմբերի 21-28-ը Մայր Աթոռում
գումարվելիք
Հայ
Եկեղեցու
Ընդհանուր
եպիսկոպոսաց
ժողովի
նախապատրաստական
աշխատանքների
մասին:
Եկեղեցական ներկայացուցչական ժողովի կանոնադրության
նախագծի
լրամշակման
աշխատանքների
մասին
զեկույցով
հանդես
եկավ
հանձնախմբի
նախագահ,
Տավուշի
թեմի
առաջնորդ
Տ.
Եզնիկ
արքեպիսկոպոս
Պետրոսյանը:
ԳՀԽ
անդամները
գնահատանքով
ընդունեցին
զեկույցը`
թելադրելով
հանձնախմբին
շարունակել
կանոնադրության
լրամշակման
գործընթացը:
Գերագույն հոգևոր խորհուրդը քննության առավ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Նորվան
արքեպիսկոպոս
Զաքարյանի
հրաժարական
գրությունը,
ինչպես
և
Ֆրանսիայի
հայոց
թեմում
դրան
առնչված
զարգացումների
հետ
կապված
հարցեր:
Հետ քննարկության Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունեց Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականը
Ֆրանսիայի
հայոց
թեմի
առաջնորդի,
Արևմտյան
Եվրոպայի
հայրապետական
պատվիրակի
պաշտոնից
և
Գերագույն
հոգևոր
խորհրդի
անդամությունից
և
խնդրանք
ներկայացրեց
Վեհափառ
Հայրապետին
հաստատելու
այն:
Գերագույն հոգևոր խորհուրդը նաև ափսոսանք հայտնեց հրաժարականում Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնի
և
Ամենայն
Հայոց
Կաթողիկոսի
հասցեին
ուղղված
անհիմն
գնահատականների
առնչությամբ:
Գերագույն
հոգևոր
խորհուրդն
իր
զորակցությունը
հայտնեց
Ֆրանսիայի
հայոց
թեմի
թեմական
խորհրդին
ստեղծված
իրավիճակի
կարգավորման
գործում`
հորդորելով
նաև
թեմի
հավատացյալներին
և
ազգային
հաստատություններին
ու
կազմակերպություններին`
քրիստոնեական
սիրո
ոգով
նպաստել
Ֆրանսիայի
հայոց
թեմի
բարեկարգությանը
և
շինությանը:
Զոհասեղանին է Նորվան Սրբազանը
Գարեգին Բ կաթողիկոսի նախաձեռնությամբ հուլիսի 30-ին սկսվեց
Գերագույն
հոգևոր
խորհրդի
ժողով:
Ժողովի
զոհասեղանին
է
դրված
Ֆրանսիայի
թեմի
առաջնորդ
Նորվան
արքեպիսկոպոսի
վիրավորված
արժանապատվության
իսպառ
ոչնչացման
հարցը:
Նորություն չէ, որ հայ եկեղեցու եպիսկոպոսներն ու վարդապետները
անխտիր
«ըմբոշխնել»
են
Գարեգին
Բ-ի մահացու
վիրավորանքներն
ու
հարվածները
մասսաների
առջև:
Սակայն,
ի
տարբերություն
Նորվան
արքեպիսկոպոսի,
համարձակություն
չեն
ունեցել
փրկել
իրենց
ինքնասիրությունն
ու
հոգևորականի
վիրավորված
արժանապատվությունը:
Անմիաբան
եպիսկոպոսները
շարունակ
իրենց
անկարողությունը
թաքցնելու
համար
ապարդյուն
ու
անիմաստ
են
համարել
իրենց
իրավունքները
պաշտպանել
և
Ամենայն
Հայոց
Կաթողիկոսի
տիտղոսի
թիկունքում
թաքնված
վրեժխնդիր
անձին
խոսք
հասկացնել:
Կարծես
թե
անհույս
հույսով
սպասել
են
հրաշքի:
Իսկ այս վիճակից լիուլի օգտվել է Գարեգին Բ-ն:
Ու հիմա առաջիկա ժողովին մասնակից հոգևոր և աշխարհիկ անդամները Գարեգին Բ-ի մատի մեկ շարժումով կկատարեն նրա կամքն ու քմահաճույքը: Հանուն Գերագույն
հոգևոր
խորհրդի`
հայտարարությամբ
հանդես
կգան
ու
ձայների
մեծամասնությամբ
կպաշտպանեն
Գարեգին
Բ-ին` խստագույնս
դատապարտելով
«անհնազանդ, ճշմարտությունը խեղաթյուրող, զրպարտիչ
ու
անպարկեշտ»
Նորվան
սրբազանին:
Ահա հնազանդ, նվիրյալ և բարեպաշտ Նորվան Սրբազանի 45 տարվա գնահատականը…
Այս ամենի արդյունքում «արդարադատ, հանդուրժող, ներողամիտ ու անսխալական» կաթողիկոսի ձեռամբ եկեղեցում կհաստատվի կարգուկանոն: Մահացու բոլոր
մեղքերով
կդատապարտվեն,
եկեղեցուց
կհեռացվեն
կամ
կհետապնդվեն
բոլոր
նրանք,
ովքեր
կփորձեն
հակադրվել
արեգակնափայլ
ամենայն
հայոցին`
Գերագույն
և
Անփոխարինելի
հրամանատարին:
Մենատեր կաթողիկոսի հակաօրինական գործողությունների պատճառով
հեղինակազրկված
եկեղեցականներն
ու
բարեպաշտ
ժողովուրդը
կշարունակեն
դոշ
տալ
նրա
համար:
Պատվավոր
ելքեր
կփնտրեն
խնդրահարույց,
անհավասարակշիռ,
անկանխատեսելի
ու
անկառավարելի
կաթողիկոսի
«բարի
համբավն
ու
սրբազնասուրբ
պատիվը
փրկելու»
համար
ու
բաձրաձայն
կհայտարարեն`
«Շեֆը
ճիշտ
է,
շեֆն
արդար
է,
իմաստուն
ու
ամենակարող»:
Եվ դարից երկար ձգվում է եկեղեցու շուրջ խայտառակությունները ...
Յո՞ երթաս, կաթողիկոս:
Մաթևոս Հ.
30.07.2013 Hraparak
Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.