Etiketler

Երուսաղեմի պատրիարքը՝ Վեհափառ հայրապետին. «Մայր եկեղեցին կարիք չունի գարշապար լիզողների»

Օգոստոսի երեքին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Ն. Ս. Օ.Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որտեղ տարակուսանք է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգեւոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ: 

Նուրհան արքեպիսկոպոսը նամակում նշում է, որ ժողովի որոշումն իր վրա ծանր եւ անհաճո տպավորություն է թողել. ինչպե՞ս կարելի է եկեղեցու իշխանավորին անտեսել հանուն մի պարզ քահանայի: Երուսաղեմի հայոց պատրիարքը այնուհետեւ հավելում է. «Եթէ չեմ սխալիր, յառաջիկայ նոյեմբերին Նորվան սրբազանի առաջնորդական շրջանը կաւարտէր եւ Գերագոյն հոգեւոր խորհուրդի պատկեր-անդամները կրնային այն ատեն «ընդունիլ» իր հրաժարականը: Մի՞թէ Ձեր «Շինարար կաթողիկոսի» համբաւը իսկապէս կուզեք կարգալոյծ հռչակւածներու շարքը երկարելու ջնջել»: Երուսաղեմի հայոց պատրիարքը նամակում գրում է նաեւ, թե տարիներ անց համոզվել է,որ Վեհափառ հայրապետին  ավելի հետաքրքրում  են արտաքինն ու նյութականը: Հոգեւորականը նաեւ մտահոգություն է հայտնում, որ վախի եւ սպառնալիքի մթնոլորտում առողջ սերունդ չի կարող լինել, կտուժեն ժողովուրդն ու մայր եկեղեցին, մինչդեռ, նրա ձեւակերպմամբ, ավելի կարիք կա մաքրակրոն եւ զարգացած եկեղեցականների, քանի գարշապար լիզողների: Նուրհան սրբազանը, իբրեւ բողոքի նշան, կաթողիկոսին հղած նամակում հայտնել է սեպտեմբերի 21-28-ը կայանալիք եպիսկոպոսական ժողովին իր՝ չմասնակցելու մասին: Նամակի մանրամասները եւ Մայր Աթոռի մեկնաբանությունները՝ առաջիկայում:  
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/08/05/273654/

© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Hiç yorum yok:

Yorum Gönder

Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.