Etiketler

Մայր Աթոռը նման նամակ չի ստացել. Էջմիածինը մեկնաբանում է

Երուսաղեմի պարիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանից Մայր Աթոռը նման նամակ չի ստացել։ Այս մասին "Երկիրն այսօրին" տեղեկացրեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս է Էջմիածինն արձագանքում տարածված նամակին։

Իսկ Երուսաղեմի հայոց պատրիարքարանից պարզաբանումներ ստանալու մեր փորձերն  ապարդյուն անցան։ Բազմաթիվ զանգերին ի պատասխան վարդապետներից մեկը հայտնեց, որ նման նամակից տեղյակ չէ, իսկ ավելի ուշ պատրիարքարանից տեղեկացրին, որ չեն կարող պատասխանել, քանի որ Պատրիարքը մինչեւ երկուշաբթի բացակայելու է։
Իսկ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված աղմկահարույց նամակը մամուլում հայտնվել է ոչ պաշտոնական խողովակներով։ Դրանում Հայոց պատրիարքը լրջորեն քննադատում է Գարեգին Երկրորդի գործունեությունը՝ վախի եւ սպառնալիքի մթնոլորտն անհարիր համարելով։

2 yorum:

Dursun dedi ki...

Թուրքերը այս տեսակ բանբասանքի նման խնդիրներուն մասին ասածուածք մը ունեն որն հետեւեալն է՝՝՝
Ադէշ օլմաեան երտեն տուման չըքմազ։
Թող հասկցողը հասկնայ։

Adsız dedi ki...

hargarjan Baron, coook ilginc, bütün dünya duydu bu Nurhan badriarkin yazisini, ve bugüne kadar Etchmiatzinin eline bu yazinin gecmeyisi... bu kadar gayri ciddi olacaklarini düsünmemistim, herhalde Etchmiatzinin kendine has bir bildigi vardir... entrikalarda üstlerine yoktur.... axhhhhhhhh der im asdvatz okni mer hay joxhovurtin

sirov

Yorum Gönder

Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.