Etiketler

«The Economist». Հայկական մշակույթը Թուրքիայում հառնում է մոխիրներից

NEWS.am–ը մեջբերում է  «The Economist»-ում հրապարակված հոդվածը` զգալի կրճատումներով. Նրբագեղ արծաթյա մաշիկներ, ձեռքով փորագրած պղնձե ափսե: Էթնիկ հայուհի Սիլվիա Օզիերլին քնքշորեն հպվում է Ստամբուլի իր ճաշասեղանին դրված ընտանեկան այդ եւ այլ գանձերին: Այդ առարկաները պետք է ցուցադրվեն Օզիերլիի հարազատ քաղաք Դիարբեքիրում` 2013թ. վերջին հայկական մշակույթի նոր թանգարանի ցուցահանդեսում:


Անատոլիայում իր տեսակի մեջ առաջին հայկական թանգարանը կդառնա Սուրբ Կիրակոս վերանորոգված եկեղեցական համալիրի մի մասը: Նպատակն է նկարագրել հայկական կյանքը մինչեւ 1915թԴիարբեքիրում` Թուրքիայի քրդական հարավ-արեւելքում: Այդ տարի օսմանյան զորքերը եւ համախոհ քրդերն սպանել էին 1 միլիոնից ավելի հայ եւ այլ քրիստոնյաների ողջ երկրում, որը, ըստ պատմաբանների, առաջին ցեղասպանությունն էր 20-րդ դարում: Թուրքիան հերքում է զանգվածային սպանությունները՝ պնդելով, որ հայերը մահացել են սովից եւ հիվանդություններից` Սիրիայի անապատներ իրենց աքսորի ժամանակ: Տեղի դպրոցական դասագրքերը շարունակում են ներկայացնել այդ առասպելը:

Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնման թույլտվությունը  դիտարկվում է ավելի խոշոր կառավարական ծրագրի մաս, սփյուռքահայերին հանգստացնելու նպատակով, որոնք ամբողջ աշխարհի կառավարություններին քարոզում են ճանաչել հայոց ցեղասպանությունը:

Ենթադրում են, որ մինչեւ Ցեղապանությունը Թուրքիայում ապրել է մինչեւ 2 միլիոն հայ: Այժմ հաշվվում է շուրջ 70 հազար: Ողջ մնացածները ցրված են ողջ Մերձաւոր Արեւելքում, Եվրոպայում, Ամերիկայում եւ ԱվստրալիայումՇատերն իսլամ են ընդունել, ապրելու համար, սակայն նրանց թիվն անհայտ է: Թուրք պատմաբան Օսման Քոքերը կարծում է, որ Դիարբեքիրի բնակչության կեսը նախկինում մահմեդական չի եղել, հիմնականում` հայ ուղղափառներ, սակայն նաեւ կաթոլիկ, սիրիական ուղղափառ եւ հուդդայական:

Այնուամենայնիվ, թուրքահայերի մեծամասնությունը պահանջում է վերադարձնել իր ժառանգությունը: 2010թ. հարյուրավոր մարդիկ գնացին Վան նահանգի արեւելյան հատվածի Աղթամար կղզի` Սուրբ Խաչ վերանորոգված եկեղեցու առաջին պատարագին մասնակցելու:  (Ներկայումս եկեղեցին թանգարան է, սակայն եկեղեցական տոներին ժամերգություններ է անցկացնում):
Հայերը ողջունում են այդ ջանքերը, սակայն նաեւ նշում են թուրք ազգայնականության մշտական ճնշումները, որը ոչ մահմեդական փոքրամասնություններն ըվերաբերվում է կասկածով: Կառավարության կողմից մի քանի հունական ուղղափառ եկեղեցիների վերածումը մզկիթների ուժգնացնում է այն մտավախությունը, որ հայերին հանդարտեցնելու ջանքերը ցինիկ են եւ ոչ հեռանկարային:


Լուրեր Հայաստանից - NEWS.am


Hiç yorum yok:

Yorum Gönder

Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.