Սեպտեմբերի 25-ին Գերմանիայի Բոխում քաղաքում ցուցադրվեց Սարդարապատ շարժման
և
Նախախորհրդարանի
հիմնադիր
անդամ,
ռեժիսոր
Տիգրան
Խզմալյանի
«Արմին
Թ.
Վեգներ:
Ցեղասպանության
լուսանկարիչը» փաստագրական ֆիլմը:
***
Արմին Թ. Վեգների խզմալյանական մեկնաբանումը ցնցում է Գերմանիայի
բազմազգ
հանդիսատեսին.
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների քաղաքական
արդի
զարգացումների
համատեքստում
Սեպտեմբերի 25-ին Գերմանիայի Բոխում քաղաքում ցուցադրվեց Սարդարապատ շարժման
և
Նախախորհրդարանի
հիմնադիր
անդամ,
ռեժիսոր
Տիգրան
Խզմալյանի
«Արմին
Թ.
Վեգներ:
Ցեղասպանության
լուսանկարիչը» փաստագրական ֆիլմը:
Ֆիլմի ներկայացման ու Արմին Թ. Վեգները, Կայսերական Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը թեման գերմանացի
և
այլազգի
մտավորականների
հետ
Բոխում
համալսարանական
քաղաքում
քննարկելու
համար
անվանի
ռեժիսորին
Բոխում
էին
հրավիրել
<<Քվերենբուրգ
գրադարանի
ընկերներ>>
(Համալսարանական
կենտրոնի
գրադարան)
կազմակերպությունը,
<<Արմին
Թ.
Վեգներ
ընկերությունը>>
և
Գերմանիայի
<<Հայ
Ակադեմիականների
Միություն-1860>>
գիտամշակութային
միությունը:

Ֆիլմի ցուցադրման համար իր դահլիճը սիրով տրամադրել էր Բոխումի պատմության կենտրոնական արխիվը: Խզմալյանի այս ֆիլմը արդեն թարգմանվել է բազում լեզուներով: Այն 2012 թ. Եվրոպայի Հայկական Համագումարի կողմից (պատասխանատու` Ժիրայր Քաջավյան) թարգմանվեց նաև գերմաներենի և ցուցադրվեց Քյոլնում և Մայնի Ֆրանկֆուրտում: Այնպես որ ֆիլմն արդեն մեծ արձագանք էր գտել Գերմանիայում, որի վառ ապացույցն էր Բոխումի լեցուն դահլիճը: Բոխում կատարած հայ մտավորականի այցին և քաղաքային արխիվի փաստագրական ֆիլմերի դահլիճում ֆիլմի ցուցադրմանն ու քննարկմանը լայնորեն արձագանքեցին քաղաքային ու մարզային թերթերը (Westdeutsche Allgemeine Zeitung, WAZ 19.09.2013, 25.09.2013; Ruhr Nachrichten 24.09.2013 և այլն), ինչպես նաև Բոխումի ռադիոն (Radio Bochum -98.5, 25.09.2013) և համացանցային բազմաթիվ լրատվամիջոցներ: Ցուցադրմանն ու դրան հաջորդող քննարկմանը ներկա էին Բոխումի և Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիայի զանազան քաղաքներից ժամանած հայ, գերմանացի, լեհ, ռուս, պարսիկ, ասորի, պաղեստինցի արաբ, քուրդ, լազ, դերսիմցի և հրեա մտավորականներ, ինչպես նաև հյուրեր Հայաստանից և Բելգիայից: Երեկոյի բացումը կատարեց Արմին Թ. Վեգներ ընկերության նախագահ Ուլրիխ Քլանը:
Ֆիլմն ավելին քան հուզիչ է: Այն պատմում է գերմանացի զինվորական բուժաշխատող, լիրիկ, գրող-հրապարակախոս
և
լուսանկարիչ
Արմին
Թ.
Վեգների
մասին:
Հայոց
Ցեղասպանության
ականատեսն
ու
հայ
ժողովրդի
իրավունքների
պաշտպանը
չնայած
Օսմանյան
կայսրության
արգելքներին,
վտանգելով
իր
կյանքը,
լուսանկարում
է
հայ
ժողովրդի
դաժան
ոչնչացման
տեսարանները
և
ինչպես
ինքն
է
գրում,
<<ուզում
է
իր
լուսանկարներով
գոնե
ինչ
որ
չափով
օգտակար
լինել
հայ
ազգին>>:
Ֆիլմը պատմում է, թե ինչն էր առաջին համաշխարհային պատերազմի իրական պատճառը: 20-րդ դարի սկիզբը բնորոշվում է գիտության թռիչքներով և տեխնիկական նոր նվաճումներով: Այս ամենը
պահանջում
էր
նոր
վառելիքի
աղբյուրներ:
Օսմանյան
նավթը
Գերմանիա
ներմուծելու
համար
Գերմանիային
հարկավոր
էր
Բեռլին-Բաղդադ
երկաթուղին,
որն
էլ
կառուցելու
համար
հարկավոր
էին
հարյուր
հազարավոր
բանվորներ,
գերադասելի
էին
հայերը:
Այն
Օսմանյան
կայսրության
ամենաաշխատունակ
և
գյուղատնտեսապես
զարգացած
ազգն
էր:
Գերմանիան
ծրագրում
է
ճամբարների
կառուցում
բանվորների
և
նրանց
ընտանիքների
համար:
Օսմանյան
կայսրությունն
ընդունում
է
Գերմանիայի
այս
առաջարկն
իհարկե
այլ
նպատակներով:
Մեծ
Բրիտանիան
մտահոգվելով
գերմանա-թուրքական
համատեղ
գործունեությունից
դադարեցնում
է
թուրքերի
նկատմամբ
իր
ջերմ
քաղաքականությունն
ու
սկսում
է
աջակցել
Սերբիայի,
Հունաստանի
և
Բուլղարիայի
ազատագրմանը:
Օսմանյան
կայսրությունը
իր
ողջ
չարությունը
թափում
է
երկրի
քրիստոնեական
փոքրամասնությունների՝
առաջին
հերթին
հայերի
վրա:
Թուրքերն
օգտագործում
են
առաջին
համաշխարհային
պատերազմը,
ինչպես
նաև
Գերմանիայի
կողմից
մշակված
հայերի
տեղահանման
պլանները,
բայց
ոչ
թէ
Գերմանիայի
մեծ
երազանքը
կատարելու,
այլ
հայերի
զանգվածային
կոտորածը
կազմակերպելու
համար:
Հայերի
տեղահանումները
վերածվում
են
դաժան
ցեղասպանության:
Ցեղասպանություն,
որը
մինչ
այսօր
Թուրքիայի,
ԱՄՆ-ի և այլոց
կողմից
դեռ
չի
ճանաչվել:
Ֆիլմը ցուցադրում է Արմին Թ. Վեգների լուսանկարները, որոնք այս ցեղասպանության
անհերքելի
փաստարկներն
են:
Ֆիլմում
ընթերցվում
են
նաև
գերմանացի
գործչի
հայտնի
բաց
նամակն
ամերիկյան
նախագահին,
թեմային
առնչվող
նրա
գրական
աշխատանքները...
Ռեժիսորի
գնահատմամբ
Արմին
Թ.
Վեգների
գործունեությունն
անգնահատելի
է
հայ
ժողովրդի
համար:
«Արմին Թ. Վեգները փրկեց Գերմանիայի և ողջ աշխարհի պատիվը: Ես ստեղծել եմ այս ֆիլմը ոչ թե հայերի այլ Գերմանիայի և ողջ աշխարհի համար: Արմին Թ. Վեգները, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը փրկեցին իրենց սերունդը»- ասում է Տիգրան Խզմալյանը ֆիլմի ցուցադրումից հետո: Ֆիլմում
հնչում
է
Արամ
Խաչատրյանի
հանրահայտ
երաժշտությունը:
Այս
առումով
ռեժիսորն
ասում
է-
«Արամ
Խաչատրյանի
երաժշտությունը
պատասխանն
է
հայերի,
որ
հայերը
վերապրեցին:»
Ֆիլմից հետո հյուրերը վայելեցին Կոմիտասի «Կռունկը» Հայաստանի Հանրապետությունից ժամանած ջութակահարուհի
և
երգչուհի
Անի
Պիվազյանի փայլուն կատարմամբ:
-Սա այն տխուր մեղեդին էր, որը հայոց ցեղասպանության զոհերն ու վերապրողները հաճախ երգում
էին,-
դահլիճին
մեկնաբանում
է
Խզմալյանը:
Ֆիլմը իրոք ցնցեց հյուրերին: Շատերը չէին կարողանում զսպել արցունքները: Ազդվելով ֆիլմում
ներկայացվող
սահմռկեցուցիչ
տեսարաններից,
գերմանահայ
ներկաներից
ոչ
ոք
ֆիլմից
հետո
չկարողացավ
ստանձնել
թարգմանչի
գործը:
Հյուրերը
ստիպված
էին
ռեժիսորի
հետ
քննարկումներները
վարել
անգլերենով
:
«Ես չեմ ընդունում գերմանական մեղք հասկացությունը,-ասում է ռեժիտորը,
սա
մեծ
հոգեբանական
խնդիր
է:
Սա
բարոյական
խնդիր
է:
Դա
շատ
ցավագին
է
ընդունվում
գերմանացիների
կողմից,
որովհետև
նրանք
գիտակցում
են
իրենց
դերը:
Ես
նախընտրում
եմ
խոսել
ոչ
թե
գերմանական
մեղքի
մասին,
այլ
այն
մարդկանց,
ովքեր
փրկեցին
Գերմանիայի
պատիվը»:
Տիգրան Խզմալյանը խոսեց նաև Ադրբեջանի կողմից իրականացված բարբարոտության մասին: «Գենոցիդը
կրկնվեց
այն
պարզ
պատճառով,
որ
մենք
հայ
ենք:
Մինչ
այդ
ես
չէի
հասկանում,
թէ
ինչ
է
հայ
լինելը:
Հասկացա,
որ
ես
էլ
կարող
էի
սպանվել»:
Այն
հարցին,
թե
կգա
արդյոք
այդ
օրը,
երբ
աշխարհի
հեռուստատեսությունը
կցուցադրի
Վեգների
մասին
ֆիլմը,
ռեժիսորը
պատասխանեց`
«Այդ
օրը
եկել
է:
Կառավարությունը
կորցրել
է
մենաշնորհը
տեղեկատվության
վրա:
Մենք
անցնում
ենք
հեռուստատեսային
դարից
համացանցային
դար:
Նայում
են
այն,
ինչ
ուզում
են
և
այնտեղ,
որտեղ
ուզում
են:
Ֆիլմն
ապրում
է
իր
սեփական
կյանքով:»
Տխուր երեկոն ավարտվեց լավատեսական նոտայով. Անի Պիվազյանը գերմաներենով կատարեց Շտրաուսի
«Mein Herr Marquis»-ը: Այս շնորհակալական կատարումը նվիրվեց Վեգների հիշատակին:
Սեպտեմբերի 27-ին Տ. Խզմալյանի երկու այլ ֆիլմեր`<<Արարատ-73>> և
<<Շախմատը
կամ
արքայի
մահը>>
ցուցադրվեցին
Համբուրուրգում,
որոնց
ցուցադրումը
համատեղ
կազմակերպել
էին
<<Կիլիկիա>>
Հայ
երիտասարդական
միությունն
ու
Համբուրգի
Հայ
համայնքը:
Ֆիլմերի
դիտումից
հետո
հանդիսատեսները
սկայպի
կապով
մտերմիկ
զրույց
ունեցան
այս
օրերին
Փարիզում
գտնվող
կինոռեժիսորի
հետ:
Այժմ Տիգրան Խզմալյանը պատրաստում է իր հաջորդ «Թագուհիներ հայոց» ֆիլմը, որը կներկայացնի հայ կանանց կերպարները պատմության մեջ: Այս առիթով նա պատմաբան Ազատ Օրդուխանյանի ուղեկցությամբ այցելեց
Քյոլնի
Սուրբ
Պանթալիոն
եկեղեցում
ննջող,
ազգությամբ
հայ,
10-րդ
դարի
Գերմանայի
թագուհի
Թեոֆանուի
գերեզմանը,
ով
իր
իմաստուն
քաղաքականությամբ
մեծ
դեր
է
խաղացել
Գերմանիայի
և
առհասարակ
Եվրոպայի
պատմության
մեջ:
Այն հարցին, թե որն է իր նկարահանած ֆիլմերից իր համար ամենահարազատը, նա պատասխանեց,-
«Այն
ինչ
հիմա
եմ
անում:
Կանայք
ցանկացած
ազգի
մեջ
վերնախավ
են:
Բայց,
քանի
որ
մենք
յուրահատուկ
ազգ
ենք,
մեր
կանայք
եզակի
երևույթ
են»:
Ֆիլմը պատրաստ կլինի արդեն 2013-ի վերջին: Հավանական է Տիգրան Խզմալյանի այցը Գերմանիա 2014 թվականին, այս անգամ,
բնականաբար,
հայ
կնոջը
մեծարող
իր
նոր
ֆիլմով:
Զինա Գյուրջյան-Վայլլանտ
Բախում, Գերմանիա
Armenisch-Akademischer Verein 1860 e.V. [vorstandaav1860@gmail.com]




Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.