Հայ Եկեղեցին դեմ է Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի հայցով ՄԻԵԴ վճռին. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունն է արտահայտել 2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Դողու Փերինչեքի գործով ընդդեմ Շվեյցարիայի կայացրած անընդունելի վճռի առիթով:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
հեռ.: (374
10) 517 128
հեռապատճեն`
(374 10) 517 301
Էլ-փոստ`
mothersee@etchmiadzin.am
կայք`
www.armenianchurch.org
Փետրվարի 18,
2014 թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայ Եկեղեցին դեմ
է
Փերինչեքն ընդդեմ
Շվեյցարիայի հայցով ՄԻԵԴ վճռին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին
Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունն է արտահայտել
2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Դողու Փերինչեքի
գործով ընդդեմ Շվեյցարիայի կայացրած անընդունելի վճռի առիթով:
Այս առնչությամբ
Նորին Սրբությունը նամակ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիեր Բուրխալտերին`
հանուն Հայ Եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ընդվզում հայտնելով ՄԻԵԴ վնասակար
որոշման դեմ, որը սպառնալիք է ցեղասպանությունների պարագային արդարության վերականգնման
և ազգերի միջև խաղաղության ու փոխադարձ հարգանքի հաստատման համար: Զորակցություն հայտնելով
այս հարցում համընդհանուր ընդվզմանը` Վեհափառ Հայրապետը Շվեյցարիայի կառավարությանը`
մասնավորապես Արդարադատության նախարարությանը, հորդորել է բողոքարկել այս որոշումը:
Ամենայն Հայոց Հայրապետը կոչ է արել բարի կամքի տեր մարդկանց և պետություններին` այս
առնչությամբ իրենց կեցվածքն արտահայտելու Ցեղասպանության մերժողականության դեմ` հանուն խտրականության
ու անհանդուրժողականության վերացման և ընդդեմ մարդկության հանցագործությունների կանխման:
Այս կապակցությամբ
Նորին Սրբությունը պաշտոնական գրություն է հղել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի
գլխավոր քարտուղար Վեր. դոկտ. Օլավ Թվայթին` հորդորելով Խորհրդի անդամ Եկեղեցիներին
իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ աղետաբեր այս վճռի` ի պաշտպանություն Շվեյցարիայի, ինչպես
նաև Կաթոլիկ Եկեղեցու Շվեյցարիայի եպիսկոպոսների ժողովի նախագահ Մոնսինյոր Մարկուս
Բյուխելին:
###
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Փետրուարի
18, 2014 թ.
Տեղեկատուական
համակարգ
հեռ.: (374
10) 517 128
հեռապատճէն`
(374 10) 517 301
Էլ-փոստ`
mothersee@etchmiadzin.am
կայք`
www.armenianchurch.org
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
Հայ Եկեղեցին դէմ
է
Փէրինչէքն ընդդէմ
Շուեյցարիայի հայցով ՄԻԵԴ վճռին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին
Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգութիւնն է արտայայտել
2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Դողու Փէրինչէքի
գործով ընդդէմ Շուեյցարիայի կայացրած անընդունելի վճռի առիթով:
Այս առնչութեամբ
Նորին Սրբութիւնը նամակ է յղել Շուեյցարիայի Համադաշնութեան նախագահ Դիդիեր Բուրխալտերին`
յանուն Հայ Եկեղեցու եւ աշխարհասփիւռ հայ ժողովրդի ընդվզում յայտնելով ՄԻԵԴ վնասակար
որոշման դէմ, որը սպառնալիք է ցեղասպանութիւնների պարագային արդարութեան վերականգնման
եւ ազգերի միջեւ խաղաղութեան ու փոխադարձ յարգանքի հաստատման համար: Զօրակցութիւն յայտնելով
այս հարցում համընդհանուր ընդվզմանը` Վեհափառ Հայրապետը Շուեյցարիայի կառավարութեանը`
մասնաւորապէս Արդարադատութեան նախարարութեանը, յորդորել է բողոքարկել այս որոշումը:
Ամենայն Հայոց Հայրապետը կոչ է արել բարի կամքի տէր մարդկանց եւ պետութիւններին` այս
առնչութեամբ իրենց կեցուածքն արտայայտելու Ցեղասպանութեան մերժողականութեան դէմ` յանուն խտրականութեան
ու անհանդուրժողականութեան վերացման եւ ընդդէմ մարդկութեան յանցագործութիւնների կանխման:
Այս կապակցութեամբ
Նորին Սրբութիւնը պաշտօնական գրութիւն է յղել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխաւոր
քարտուղար Վեր. դոկտ. Օլաւ Թուայթին` յորդորելով Խորհրդի անդամ Եկեղեցիներին իրենց
ձայնը բարձրացնել ընդդէմ աղէտաբեր այս վճռի` ի պաշտպանութիւն Շուեյցարիայի, ինչպէս
նաեւ Կաթոլիկ Եկեղեցու Շուեյցարիայի եպիսկոպոսների ժողովի նախագահ Մոնսինյոր Մարկուս
Բիւխելին:
###
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
հեռ.: (374
10) 517 128
հեռապատճեն`
(374 10) 517 301
Էլ-փոստ`
mothersee@etchmiadzin.am
կայք`
www.armenianchurch.օrg Փետրվարի 18,
2014 թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայ Եկեղեցին դեմ
է
Փերինչեքն ընդդեմ
Շվեյցարիայի հայցով ՄԻԵԴ վճռին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին
Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունն է արտահայտել
2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Դողու Փերինչեքի
գործով ընդդեմ Շվեյցարիայի կայացրած անընդունելի վճռի առիթով:
Այս առնչությամբ
Նորին Սրբությունը նամակ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիեր Բուրխալտերին`
հանուն Հայ Եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ընդվզում հայտնելով ՄԻԵԴ վնասակար
որոշման դեմ, որը սպառնալիք է ցեղասպանությունների պարագային արդարության վերականգնման
և ազգերի միջև խաղաղության ու փոխադարձ հարգանքի հաստատման համար: Զորակցություն հայտնելով
այս հարցում համընդհանուր ընդվզմանը` Վեհափառ Հայրապետը Շվեյցարիայի կառավարությանը`
մասնավորապես Արդարադատության նախարարությանը, հորդորել է բողոքարկել այս որոշումը:
Ամենայն Հայոց Հայրապետը կոչ է արել բարի կամքի տեր մարդկանց և պետություններին` այս
առնչությամբ իրենց կեցվածքն արտահայտելու Ցեղասպանության մերժողականության դեմ` հանուն խտրականության
ու անհանդուրժողականության վերացման և ընդդեմ մարդկության հանցագործությունների կանխման:
Այս կապակցությամբ
Նորին Սրբությունը պաշտոնական գրություն է հղել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի
գլխավոր քարտուղար Վեր. դոկտ. Օլավ Թվայթին` հորդորելով Խորհրդի անդամ Եկեղեցիներին
իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ աղետաբեր այս վճռի` ի պաշտպանություն Շվեյցարիայի, ինչպես
նաև Կաթոլիկ Եկեղեցու Շվեյցարիայի եպիսկոպոսների ժողովի նախագահ Մոնսինյոր Մարկուս
Բյուխելին:
###
Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.