Etiketler

Մամուլի հաղորդագրություն

Կրծքով կերակրման թեմայով լուսանկարների բացառիկ ցուցահանդես Հայաստանում
Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել: 
«ԿԱՌԼԼԵՎՈՆԻ»  պատկերասրահում (Վարդանանց 14/1, մուտքը` Վերնիսաժի կողմից), տեղի կունենա կրծքով կերակրման թեմային նվիրված մամուլի ասուլիս, ուր կքննարկվեն Հայաստանում կրծքով կերակրման ոլորտում առկա խնդիրները, այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, ցուցահանդեսի նպատակը և այլն:

  
Խոսնակներ` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենս, ցուցահանդեսի հեղինակ, «Մայրիկների ակումբ» հաղորդման հաղորդավար Մերի Ներսիսյան, Յունիսեֆի բարի կամքի դեսպան, երգչուհի Ալլա Լևոնյան:

Ասուլիսից անմիջապես հետո` ժամը 14:00-ին,  տեղի կունենա «Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը» կրծքով կերակրման թեմայով լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը:

Ցուցահանդեսին ներկայացված կլինեն 4 կին լուսանկարիչների` Անի Կիրակոսյանի, Արև Գրիգորյանի, Իննա Մխիթարյանի, Եվգենիա Էվոյանի լուսանկարները:

Ցուցահանդեսի ընթացքում կհնչեն օրորոցայիններ` կենդանի կատարմամբ, կամփոփվեն նաև «Կրծքով կերակրման սելֆի» ֆեյսբուքյան մրցույթի արդյունքները:

Միջոցառմանը ներկա կլինեն առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ, հայտնի մայրիկներ, ցուցահանդեսի համար լուսանկարահանված մայրեր ու փոքրիկներ և այլք:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, «Մայրիկների ակումբ» հեռուստահաղորդումը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք՝
Մայրիկների ակումբ, +374 91 510 410
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ +374 77 232 169

Copyright © 2014 Zara Sargsyan, All rights reserved.


Hiç yorum yok:

Yorum Gönder

Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.