29 Յունիս 1999թ. այս օրը վախճանեցաւ Հայ առաքելական եկեղեցւոյ Կիլիկիոյ կաթողիկոս
(1983-1994) և Ամենայն Հայոց 131-րդ կաթողիկոս (1995-1999) Գարեգին Ա-ն (ավազանի անունը`
Նշան Սարգիսեան): Ան ծնած է 1932թ. օգոստոսի
27-ին Սիրիայի Քեսապ գիւղի մէջ, նախնական կրթութիւնն ստացել է Քեսաբի Ուսումնասիրաց
միացեալ վարժարանի մէջ:
1949 թուակնանին ձեռնադրուեցաւ սարկավագ, 1952-ին՝ կուսակրօն
քահանայ, վերակոչուելով Գարեգին աբեղա՝ ի յիշատակ
Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփեանի, դարձաւ Կիլիկիոյ միաբանութեան ուխտի անդամ:
1955 թուականինին ստացաւ վարդապետական աստիճան: Նոյն թուականին
պաշտօնավարեց դպրեվանքի մէջ՝ որպես ուսուցիչ և վերակացու, 1956 թուականին ստանձնեց դպրեվանքի տեսուչի պաշտօնը:
1957–1959թթ. Գարեգին վարդապետ ուսումնառութիւնը շարունակեց
Անգլիոյ Օքսֆորդի համալսարանի մէջ: 1963-ին ստացաւ ծայրագոյն վարդապետի աստիճան,
1964-ին ձեռնադրուեցաւ եպիսկոպոս, իսկ 1973-ին տիրացաւ արքութեան պատիւի և տիտղօսի:
1971–1973-ին վարեց
Կիլիկիոյ կաթողիկոսութեան Սպահանի (Նոր Ջուղա) թեմի, 1973–1977-ին՝ Հիւսիւսային
Ամերիկայի Արևելեան նահանգների և Գանատայի թեմի առաջնորդի պաշտօնը:
2 Մայիս 1977 2թուականին
ընտրուեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ աթոռակից կաթողիկոս, 1983-ին՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Գարեգին
Բ. կաթողիկոս:Իսկ 1995-ին ընտրուեցաւ Ամենայն Հայոց կաթողիկոս:
Եղած է , աշխարհի մի շարք կրօնական ու գիտական հաստատութիւնների
և համալսարանների պատւոյ տոքթօր:
Գարեգին Ա Ամենայն Հայոց
հայրապետը,29 Յունիս 1999 թուականին վախճանեցաւ անտանելի ու ծանր հիւանդութեան հետեւանքով
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ, մարմինը կը հանգչի
Սուրբ Էջմիածնի կամարներուն տակ:
Ս.Ա


Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.