Հուլիսի 12-ին
տեղի ունեցավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի փակման
արարողությունը: Հանդիսավոր խոսքով
և հետաքրքիր տեսաշարով ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն,
գիտաժողովի տնօրեն Սուրեն Մանուկյանը:
Նա իր երախտագիտությունը հայտնեց Ցեղասպանագետների
միջազգային ընկերակցության նախագահությանը՝ ի դեմս Դանիել Ֆեյերստեյնի և Դոննա-Լի Ֆրիզի,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին վստահելու և հնարավորություն տալու համար՝
կազմակերպ նման կարևորության միջոցառում:
Նա նշեց, որ նախապատրաստական
աշխատանքները և քննարկումները եղել են թեժ, երբեմն բուռն, բայց արդյունավետ: Դիմումները
եղել են շատ, ընտրությունը՝ խիստ: Արդյունքում երևանյան գիտաժողովին մասնակցեցին
130 մասնակիցներ աշխարհի 35 երկրներից, որոնք չորս օր շարունակ ներկայացնում, քննարկում
և բանավիճում էին ցեղասպանագիտության և նրա հարակից ոլորտների շուրջ՝ տալիս առաջիկա
մի քանի տարվա ոլորտների զարգացման ուղղությունները:
Գիտաժողովի օրերին
հնչած ելույթների մի մասը հոդվածի տեսքով կտպագրվի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության
12-րդ գիտաժողովի պաշտոնական հանդեսում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի
կողմից հրատարակվող «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսում»:
Հանդես եկավ նաև
Ալեք Հինթոնը, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախկին նախագահը, ում ղեկավարության
ժամանակ էլ որոշում էր կայացվել Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ
գիտաժողովն անցկացնել Երևանում: Նա իր գոհունակությունը հայտնեց Հայոց ցեղասպանության
թանգարան-ինստիտուտի տնօրինությանը՝ կատարված աշխատանքի և փայլուն արդյունքների համար:
Հայոց ցեղասպանության
թանգարան-ինստիտուտի տնօրեն, գիտաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահ
Հայկ Դեմոյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց իր թիմին՝ ՀՑԹԻ անձնակազմին:
Նա ի նշան երախտագիտության «Ջեյմս Բրայս» ոսկե մեդալներ հանձնեց Դանիել Ֆեյերստեյնին,
Դոննա-Լի Ֆրիզին, Պիտեր Բալաքյանին, Էնդրյու Վուլֆորդին, Ալեքս Հինթոնին, Ռաֆիկի Ուբալդոյին
և Սուրեն Մանուկյանին գիտաժողովի կազմակերպման գործում իրենց ունեցած ավանդի համար:
Այնուհետև տեղի
ունեցավ Հայփոստի կողմից թողարկված, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից
հուլիսի 8-12-ը հյուրընկալված Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երևանյան
համաժողովին նվիրված բացիկների մարում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
ՀՀ, Երևան
0028, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր,
Հեռ.: (374
10) 39 09 81,
Ֆաքս: (374
10) 39 10 41
E-mail:
info@genocide-museum.am
URL: genocide-museum.am
Facebook: genocide.museum.am
Twitter: @ArmGenocide100

Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.