Արևմտյան Հայաստանի
Մեծ Հայքի Ծոփք նահանգի Դերսիմ քաղաքի մոտ (այժմ Թունջելի) հայտնաբերվել է 3000-ամյա
վաղեմության հնավայր և հայատառ գրությամբ մի քար: Հետազոտող Սերկան
Էրդողանը Բիթլիսի Էրեն համալսարանից և Թունջելիի մշակույթի և տուրիզմի տնօրեն Իսմեթ Հաքան Ուլասողլուն են հայտնաբերել
Դերսիմի շրջանի այս հսկայական հնավայրը: Գրում է Worldbulletin.net
կայքը:
Հնավայրը ամենամեծն
է Դերսիմում: Այն իր մեջ ներառում է մի քանի պատմական շերտեր երկաթե դար, Վանի թագավորության
շրջան, հելլենիստական շրջան, Բյուզանդական շրջան: Հայտնաբերելով բազմաթիվ նյութեր,
խեցեղեն, պատմական կամուրջներ և կշռող սարքեր, հնագետը կարծում է, որ տարածքը պատմական
տարբեր ժամանակաշրջաններում եղել է արդյունաբերական կենտրոն: Հնավայրը շուրջ երեք ֆուտբոլային դաշտի
չափ տարածք է ընդգրկում:
Չնայած որ խոսվում
է հնավայրի ծավալի և հարուստի նյութի մասին՝ նյութում լրատվամիջոցն ընդհանրապես չի
անդրադառնում հնավայրում հայտնաբերված մի քարի լուսանկարին՝ հրապարակված իր իսկ կողմից, որում պատկերված քարի
վրա հնագույն հայատառ տեքստ է գրված:
Միայն նշենք, որ
այսօրվա Թունիջինը Դերսիմն է, որը եղել է Մեծ Հայքի Ծոփք գավառում: Այն սկզբում Բյուզանդացիների,
այնուհետև Սելջուկ Թուրքերի ձեռքն անցավ:





Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.