PanARMENIAN.Net - Գերմանացի վերականագնողներ Ռոբերտ Շտեհլեն
և Մարգրեթ Յաշկեն 15 տարվա ընթացքում վերականգնել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում
պահվող մոտ 200 արծաթակազմ ձեռագիր՝ մեծ մասամբ Հայոց ցեղասպանության տարիներին փրկված:
Երևանում հոկտեմբերի 27-ին «Հիշողության կերպարանքները» 5-րդ
միջազգային գիտաժողովի բացումից հետո Յաշկեն լրագրողներին ասել է, որ իրենց համար կարևոր
էր վերականգնել հայկական ձեռագրերի արծաթե կազմերը:
«Շատ հետաքրքիր են այդ կազմերը, նաև հետաքրքիր էր աշխատել դրանց
վրա», - ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը:
Գերմանացի մասնագետի խոսքով՝ աշխարհի որևէ այլ երկրում նմանատիպ
կազմեր չեն հանդիպել: Առհասարակ, ըստ նրա, հայկական ձեռագրերը շատ տարբեր են, հայկական
մանրանկարչությունը յուրահատուկ է, Եվրոպայում չգիտեն, որ այդպիսի բան կա:
Հոկտեմբերի 27-29-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում անցնում
է «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը («Վերածնված մշակույթ, վերապրած
ձեռագրեր» խորագրի ներքո)` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գիտաժողովին
մասնակցելու են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ղազախստանի,
Վրաստանի առաջնակարգ կենտրոնների մասնագետներ: Իրականացվելու են մի շարք մշակութային
միջոցառումներ:
Յաշկեն նշել է, որ 100 ձեռագրի կազմի վերականգնումից հետո իրենք
գիրք են հրատարակել գերմաներեն՝ մանրամասն ներկայացնելով ինչպիսին են կազմերը, ինչպես
պետք է վերականգնել: Բացի այդ, 15 տարի շարունակ աշխատելով Մատենադարանում, այնտեղ
վերականգնման բաժնում ձևավորվել է արծաթե կազմերի վերականգնման բաժին:
Հոկտեմբերի 27-ին «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային
գիտաժողովի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մշակույթի նախարարության
«Ոսկե մեդալով» է պարգևատրել գերմանացի վերականգնողներ Ռոբերտ Շտեհլեին և Մարգրեթ Յաշկեին՝
Մատենադարանի արծաթակազմ ձեռագերերն անհատույց նորոգելու, մեծարժեք ձեռագրերի միջազգայնացման
գործում ունեցած մեծ ավանդի, հայ մշակույթին մատուցած նշանակելի ծառայությունների համար:
http://www.panarmenian.net/arm/news/199595/
Jaschke, Margret; Stähle, Robert
Kostbare Einbandbeschläge an armenischen Handschriften
Dokumentation jüngster Maßnahmen zur Bestandserhaltung
2015
21,0 x 29,7 cm, 208 S., 1094 farb. Abb., Gebunden
98,00 €
ISBN: 9783954900534
Vorwort
Inhaltsverzeichnis
Probekapitel
1 [In den Warenkorb]
• Kurze
Beschreibung
• Ausführliche
Beschreibung
• Autoreninfo
Kurze Beschreibung
Im MATENADARAN in Yerevan/Armenien, seit 1997
UNESCO-Weltkulturerbe, befindet sich die weltweit größte Sammlung armenischer
Handschriften. Das Buch gibt Einblick in die in der westlichen Welt kaum
bekannte armenische Buch- und Einbandkultur, der eine überlebenswichtige
Bedeutung für das armenische Volk zukommt.
Die Autoren beschreiben anhand einer Auswahl aus über 200
instand gesetzten Objekten die Maßnahmen zur Wiederherstellung beschädigter
oder verlorener Klausuren. Das angefügte Glossar erklärt die
metallhandwerklichen Fachausdrücke und leistet einen wichtigen Beitrag zur
sprachlichen Vereinheitlichung und Verständigung über die Restaurierung von
Metallbeschlägen.
https://reichert-verlag.de/fachgebiete/buch_und_bibliothekswissenschaft/buch_und_bibliothekswissenschaft_buch_und_bibliothekswissenschaft_allgemein/9783954900534_kostbare_einbandbeschlaege_an_armenischen_handschriften-Detail
https://reichert-verlag.de/fachgebiete/kulturwissenschaft/9783954900534_kostbare_einbandbeschlaege_an_armenischen_handschriften-Detail

Hiç yorum yok:
Yorum Gönder
Not: Yalnızca bu blogun üyesi yorum gönderebilir.